Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

10.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.2000  -ից մինչեւ   10.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 17.05.01 թիվ 373 որոշում)

i

041.0187.310399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 1999 թվականի թիվ 187

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կառավարման մեխանիզմները կատարելագործելու, տնտեսական առավել նպատակաուղղված և արդյունավետ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ ձևավորելու նպատակով`

i

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել`

ա) պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկումների (մոնիտորինգ) պարբերաբար իրականացումը.

բ) տնտեսության համապատասխան ճյուղերի շարքը դասվող պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տարեկան և եռամսյակային ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների ստացումը օրենքով սահմանված ժամկետներում.

գ) տնտեսության համապատասխան ճյուղերի շարքը դասվող պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության իրականացումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկումների (մոնիտորինգ) անցկացման մասին մեթոդական ցուցումներին համապատասխան.

i

դ) ընտրանքային եղանակով ընտրված ընկերությունների վերաբերյալ (ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` 1998 և 1999 թվականների տարեկան արդյունքներով` մինչև 2000 թվականի մայիսի 25-ը, իսկ 2000 թվականի և հետագա տարիների յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունների արդյունքներով` եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում:

Ընտրանքային եղանակով նշված ցանկում չընդգրկված ընկերությունների գործունեության արդյունքների վերլուծությունը քննարկել համապատասխան պետական կառավարման մարմինների կոլեգիաների նիստերում:

(1-ին կետը փոփ. 07.10.99 թիվ 621, 02.05.00 թիվ 237 որոշումներ)

i

2. «Հայկական ատոմակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հրազդանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն», «Մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության, «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի ընթացիկ (ամսական) գործունեության ֆինանսական հսկողության (մոնիտորինգ) պարբերաբար իրականացման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

Սահմանել, որ նշված ընկերությունները պարտավոր են, հաշվապահական հաշվառումը կարգավորող մարմնի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերից ու դրանք ներկայացնելու ժամկետներից բացի, վերլուծական և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա կազմել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն` վերջինիս կողմից սահմանված ձևերով և ժամկետներում:

(2-րդ կետը փոփ. 10.06.99 թիվ 354, 07.10.99 թիվ 621 որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և մարզպետարաններից ստացված ամփոփ ֆինանսական հաշվետվությունների, եզրակացությունների և առաջարկների հիման վրա ապահովել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի եռամսյակային արդյունքների վերլուծությունը տնտեսության ճյուղային դասակարգմամբ և տարածքային կտրվածքով, և որոշումներ ընդունելու վերաբերյալ եզրակացություններ (առաջարկություններ) ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն որոշման հավելվածին համապատասխան:

(3-ին կետը փոփ. 07.10.99 թիվ 621 որոշում)

(3-ին կետն ուժը կորցրել է 02.05.00 թիվ 237 որոշում)

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

i

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

մարտի 31-ի N 187 որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական

ընկերությունների 1998 թվականի տարեկան և 1999 թվականի

եռամսյակային գործունեության արդյունքների մասին ամփոփ

տեղեկատվությունը ներկայացնելու

 

1. 1998 թվականի տարեկան տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակացույց

 

._______________________________________________________________________.

| ՀՀ նախարարությունների և       | ՀՀ կառավարության    | ՀՀ ֆինանսների   |

| գերատեսչությունների           | կողմից լիազորված    |                 |

| անվանումները                  | մարմինների ամփոփ    | նախարարության   |

|                               | հաշվետվությունները  | կողմից ամփոփ    |

|                               | ՀՀ ֆինանսների և     | տեղեկատվությունը|

|                               | էկոնոմիկայի         | ներկայացնելու   |

|                               | նախարարություն      | ժամկետը         |

|                               | ներկայացնելու       |                 |

|                               | ժամկետը             |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|           1                   |         2           |         3       |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ արդյունաբերության և  առևտրի |     04.05.99        |    02.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ առողջապահության             |     28.04.99        |    27.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ արդարադատության             |     30.04.99        |    31.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ արտաքին գործերի             |     03.05.99        |    01.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ բնապահպանության             |     04.05.99        |    03.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ գյուղատնտեսության           |     27.04.99        |    25.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ էներգետիկայի                |     30.04.99        |    26.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության|     23.04.99        |    14.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ վիճակագրության, պետական     |     26.04.99        |    18.05.99     |

|ռեգիստրի և  վերլուծության      |                     |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ սեփականաշնորհման            |     29.04.99        |    27.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ սոցիալական ապահովության     |     29.04.99        |    24.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ ներքին գործերի և  ազգային   |     30.04.99        |    31.05.99     |

|անվտանգության                  |                     |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ պաշտպանության               |     03.05.99        |    03.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ ֆինանսների                  |     29.04.99        |    19.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ տրանսպորտի                  |     28.04.99        |    20.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ քաղաքաշինության             |     03.05.99        |    27.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ կրթության և  գիտության      |     27.04.99        |    21.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ մշակույթի, երիտասարդության  |     26.04.99        |    19.05.99     |

|հարցերի և  սպորտի              |                     |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|Երևանի  քաղաքապետարան          |     28.04.99        |    27.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Շիրակի մարզպետարան             |     30.04.99        |    31.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Լոռու մարզպետարան              |     03.05.99        |    01.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Վայոց ձորի մարզպետարան         |     04.05.99        |    03.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Տավուշի մարզպետարան            |     23.04.99        |    14.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Արարատի մարզպետարան            |     26.04.99        |    18.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Կոտայքի մարզպետարան            |     29.04.99        |    27.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Գեղարքունիքի մարզպետարան       |     29.04.99        |    24.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Արմավիրի մարզպետարան           |     29.04.99        |    19.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Արագածոտնի մարզպետարան         |     27.04.99        |    21.05.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Սյունիքի մարզպետարան           |     26.04.99        |    19.05.99     |

._______________________________________________________________________.

 

2. 1999 թվականի առաջին եռամսյակի տեղեկատվությունը ներկայացնելու

ժամանակացույց

 

._______________________________________________________________________.

| ՀՀ նախարարությունների և       | ՀՀ կառավարության    | ՀՀ ֆինանսների   |

| գերատեսչությունների           | կողմից լիազորված    |                 |

| անվանումները                  | մարմինների ամփոփ    | նախարարության   |

|                               | հաշվետվությունները  | կողմից ամփոփ    |

|                               | ՀՀ ֆինանսների       | տեղեկատվությունը|

|                               |                     | ներկայացնելու   |

|                               | նախարարություն      | ժամկետը         |

|                               | ներկայացնելու       |                 |

|                               | ժամկետը             |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|           1                   |         2           |         3       |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ արդյունաբերության և  առևտրի |     20.05.99        |    17.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ առողջապահության             |     14.05.99        |    14.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ արդարադատության             |     18.05.99        |    15.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ արտաքին գործերի             |     19.05.99        |    16.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ բնապահպանության             |     20.05.99        |    18.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ գյուղատնտեսության           |     13.05.99        |    10.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ էներգետիկայի                |     18.05.99        |    11.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության|     12.05.99        |    04.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ վիճակագրության, պետական     |     12.05.99        |    04.06.99     |

|ռեգիստրի և  վերլուծության      |                     |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ սեփականաշնորհման            |     17.05.99        |    14.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ սոցիալական ապահովության     |     17.05.99        |    09.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ ներքին գործերի և  ազգային   |     18.05.99        |    15.06.99     |

|անվտանգության                  |                     |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ պաշտպանության               |     19.05.99        |    18.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ ֆինանսների                  |     17.05.99        |    04.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ տրանսպորտի                  |     14.05.99        |    07.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ քաղաքաշինության             |     19.05.99        |    14.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ կրթության և  գիտության      |     13.05.99        |    08.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|ՀՀ մշակույթի, երիտասարդության  |     12.05.99        |    04.06.99     |

|հարցերի և  սպորտի              |                     |                 |

|_______________________________|_____________________|_________________|

|Երևանի  քաղաքապետարան          |     14.05.99        |    14.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Շիրակի մարզպետարան             |     18.05.99        |    15.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Լոռու մարզպետարան              |     19.05.99        |    16.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Վայոց ձորի մարզպետարան         |     20.05.99        |    18.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Տավուշի մարզպետարան            |     12.05.99        |    04.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Արարատի մարզպետարան            |     12.05.99        |    04.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Կոտայքի մարզպետարան            |     17.05.99        |    14.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Գեղարքունիքի մարզպետարան       |     17.05.99        |    09.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Արմավիրի մարզպետարան           |     17.05.99        |    04.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Արագածոտնի մարզպետարան         |     13.05.99        |    08.06.99     |

|_______________________________|_____________________|_________________|

|Սյունիքի մարզպետարան           |     12.05.99        |    04.06.99     |

._______________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 07.10.99 թիվ 621 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.03.1999
N 187
Որոշում