Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ ...

 

 

---.0107.180712

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        07            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

28 հունիսի 2012 թվականի N 107-Ն

 

i

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին և 21-րդ ենթակետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի «Բուսասանիտարական հաշվառման կարգը, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին և 21-րդ ենթակետերով`».

3) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հաշվառման հայտի, բուսասանիտարական հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը` համաձայն N 2 հավելվածի»:

 

Հավելված 1

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2012 թվականի հունիսի 28-ի

N 107-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` հաշվառում), հաշվառման վկայականի տրամադրման, վերահաշվառման, հաշվառման կասեցման և գրանցամատյանի վարման կարգի (այսուհետ` կարգ) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն` բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող անձանց հաշվառման, հաշվառման վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան), այդ թվում` էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման, վերահաշվառման, հաշվառման կասեցման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) իր բուսասանիտարիայի տեսչության և իր մարզային ստորաբաժանումների բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող մասնագետ-տեսուչների (այսուհետ` տեսուչ) միջոցով:

3. Հաշվառումը նպատակաուղղված է (վերահսկողության նպատակով) Անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, դասակարգմանը, պահպանմանը, թարմացմանը և օգտագործմանը:

4. Հաշվառման ենթակա չեն այն Անձինք, որոնք բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրում, փոխադրում, ներմուծում, արտահանում, վերամշակում, պահեստավորում են անձնական կամ ընտանեկան օգտագործման համար:

5. Բուսասանիտարական հաշվառման գործընթացը` բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրումը, արտադրողների և պահեստավորողների տնտեսություններում բուսասանիտարական զննումները, գրանցամատյանում գրանցումը, էլեկտրոնային բազայում մուտքագրումն իրականացվում է անվճար:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվառման համար բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրող, փոխադրող, իրացնող, վերամշակող, պահեստավորող Անձինք Ծառայության մարզային ստորաբաժանումում, իսկ Երևանում` գործունեություն իրականացնող Անձինք, Ծառայության Երևանի կենտրոնում լրացնում են սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) բուսասանիտարական հաշվառման հայտը (այսուհետ` Հայտ):

7. Հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը, բնակության վայրը.

2) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գործունեության իրականացման վայրը, պետական գրանցման համարը.

3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) գործունեության տեսակը(ները).

5) գործունեության առարկան(ները).

6) քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն).

7) հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրությունը:

8. Հաշվառման համար ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են անձնագրի պատճենը:

9. Արտադրող, վերամշակող, պահեստավորող Անձինք ներկայացնում են նաև գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները:

10. Հայտը և սույն կարգով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տեսուչը արտադրող, պահեստավորող, փոխադրող, իրացնող և վերամշակող Անձանց անմիջապես տալիս է հաշվառման վկայական` 3 տարի ժամկետով: Տեսուչը ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում:

11. Բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաների ներմուծման կամ արտահանման ժամանակ ներմուծող կամ արտահանող Անձինք Ծառայության սահմանային հսկիչ կետում լրացնում են Հայտը, ֆիզիկական անձի դեպքում ներկայացնում են նաև անձնագրի պատճենը: Տեսուչը անմիջապես տալիս հաշվառման վկայական` 3 տարի ժամկետով, և ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում:

12. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը տեսուչները նախորդ ամսում հաշվառված Անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Ծառայության բուսասանիտարիայի տեսչություն: Տեսչությունում համապատասխան աշխատակիցը ներկայացված տվյալները մուտքագրում է էլեկտրոնային բազայում:

13. Հաշվառված անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

14. Վերահաշվառում կատարվում է, եթե`

1) հաշվառման վկայականի ժամկետը լրացել է, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը.

2) մինչև 3 տարին լրանալը գործունեության տեսակի փոփոխություն է կատարվել, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը:

15. Վերահաշվառումը կատարվում է սույն կարգով սահմանված հաշվառման ընթացակարգով:

16. Հաշվառումը կասեցվում է, եթե Անձը դադարեցրել է իր գործունեությունը և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին ու լրացրել է հայտը:

 

III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում Անձի հաշվառման հերթական համարը.

2) հաշվառման վկայականի համարը.

3) Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

5) ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը.

6) գործունեության վայրը.

7) գործունեության տեսակը,

8) գործունեության առարկան.

9) հեռախոսահամարը.

10) ծանոթություն:

18. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից լրացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և (կամ) հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը համապատասխան սյունակներում:

19. 1-ին սյունակում լրացվում է Անձի հաշվառման հերթական համարը:

20. 2-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման վկայականի համարը:

21. 3-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:

22. 4-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը:

23. 5-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է նրա բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը:

24. 6-րդ սյունակում լրացվում են գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տվյալներ:

25. 7-րդ սյունակում լրացվում է գործունեության տեսակը, որով զբաղվում է Անձը:

26. 8-րդ սյունակում լրացվում են այն տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի անվանումները, որոնց հետ է կապված Անձի գործունեությունը:

27. 9-րդ սյունակում լրացվում է Անձի հեռախոսահամարը:

28. 10-րդ սյունակում լրացվում են Անձի կողմից ներկայացված տեղեկությունները և դրանց փոփոխությունները, եթե այդպիսիք կան:

29. Անձի հաշվառման վկայականի համարը այլ Անձի չի տրամադրվում:

 

IV. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Հաշվառման վկայականում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաշվառման վկայականի համարը.

2) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը.

3) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

4) գործունեության տեսակը(ները).

5) գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

6) հաշվառման վկայականը տրամադրող մարմնի անվանումը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը:

 

Հավելված 2

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2012 թվականի հունիսի 28-ի

N 107-Ն հրամանի

 

Ձև N 1

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏ

 

__________________

 

_______________________________

                                           Տարին, ամիսը, ամսաթիվը

 

1. Անձնական տվյալներ

____________________________________________________________________

____________________________________________________________________

Ֆիզիկական անձի Ա.Ա.Հ., բնակության և գործունեության իրականացման

վայրը

____________________________________________________________________

____________________________________________________________________

Իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու և գործունեության

իրականացման վայրը

 

Անձնագրի պատճենը [] (ֆիզիկական անձանց համար)

 

Պետական գրանցման համարը ___________ (իրավաբանական անձանց համարը)

Գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը (արտադրող, վերամշակող, պահեստավորող անձի դեպքում) []

 

Հեռախոսը, ֆաքս ______________________________

Էլ. փոստը ___________________________________

 

Խնդրում եմ

[] հաշվառել - [] վերահաշվառել _________ [] հաշվառումը կասեցնել _____

 

2. Ծավալվող գործունեությունը

 

    2.1 Գործունեության տեսակը           2.2. Գործունեության առարկան

 

[] Արտադրող [] բաց գրոն [] ջերմոց  [] միրգ

    [] իրացնող                          [] բանջարեղեն

    [] փոխադրող                         [] հացահատիկ

    [] ներմուծող                        [] կարտոֆիլ

    [] արտահանող                        [] սերմացու

    [] վերամշակող                       [] տնկանյութ

    [] պահեստավորող                     [] փայտանյութ

                                        [] ծաղիկ

                                        [] այլ

 

3. Քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն) _________________

_________________

4. Նշումներ

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

5. Ձև 1-ը լրացվում է տպագիր մեծատառերով:

 

    _______________________   ________________    ___________________

     ղեկավար (սեփականատեր)     ստորագրություն      անունը, ազգանունը

 

Ձև N 2

 

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ __________________________________________________ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N ___________

 

____________________________________________________________________

ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության

վայրը

____________________________________________________________________

                իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը

____________________________________________________________________

                             գտնվելու վայրը

____________________________________________________________________

                       գործունեության տեսակ(ներ)

 

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________

 

_______________________________մասնագետ-տեսուչ _____________________

     (տարածքային մարմնի անվանումը)                   (անուն, ազգանուն)

 

_________________

(ստորագրություն)

 

ՈՒժի մեջ է մինչև _________ _____________

 

Կ. Տ.

 

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ|Հաշ-  |Հաշ-  |Ֆիզիկական    |ԲՆակու|Գործու|Գործու|Գործու|Հեռա-|Ծանո-|

|/|վառման|վառման|անձի դեպքում`|թյան  |նեու- |նեու- |նեու- |խեսա-|թու- |

|հ|տարին,|վկայա-|անունը,      |վայրը |թյան  |թյան  |թյան  |համա-|թյուն|

| |ամիսը,|կանի  |հայրանունը,  |      |վայրը |տեսակը|առար- |րը   |     |

| |ամսա- |համարը|ազգանունը,   |      |      |      |կան   |     |     |

| |թիվը  |      |իրավաբանական |      |      |      |      |     |     |

| |      |      |անձի դեպքում`|      |      |      |      |     |     |

| |      |      |լրիվ         |      |      |      |      |     |     |

| |      |      |անվանումը    |      |      |      |      |     |     |

|_|______|______|_____________|______|______|______|______|_____|_____|

|1|  2   |  3   |      4      |   5  |   6  |   7  |   8  |  9  |  10 |

|_|______|______|_____________|______|______|______|______|_____|_____|

| |      |      |             |      |      |      |      |     |     |

|_|______|______|_____________|______|______|______|______|_____|_____|

| |      |      |             |      |      |      |      |     |     |

|_|______|______|_____________|______|______|______|______|_____|_____|

| |      |      |             |      |      |      |      |     |     |

|_|______|______|_____________|______|______|______|______|_____|_____|

| |      |      |             |      |      |      |      |     |     |

|_|______|______|_____________|______|______|______|______|_____|_____|

| |      |      |             |      |      |      |      |     |     |

._____________________________________________________________________.

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
28.06.2012
N 107-Ն
Հրաման