---.0084.290612
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 2012 թվականի N 84-Ն
i
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել կենդանիներ, կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր և կենդանական ծագման լրացակերեր Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում ներկայացվող անասնաբուժական-սանիտարական, անասնաբուժական պահանջները` համաձայն հավելվածի:
Հավելված
i
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2012 թվականի հունիսի 6-ի
N 84-Ն հրամանի
ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող վերահսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն պահանջների հավելվածում նշված կարգավորման միջոցները:
2. Վերահսկման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության Մաքսային միության մաքսային տարածք ներմուծումը իրականացվում է անասնաբուժական վերահսկողության միասնական կարգի դրույթներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության տարածք վերահսկման ենթակա ապրանքների ներմուծումը իրականացվում է ներմուծման թույլտվության առկայության դեպքում, տրված լիազոր մարմնի կողմից, եթե այլ բան սույն պահանջներով նախատեսված չէ:
4. Լիազոր մարմինները կարող են համաձայնեցնել ներմուծվող վերահսկման ենթակա ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատների նմուշները երրորդ երկրների իրավասու մարմինների հետ:
5. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող կենդանիները նույնականացված են անհատական կամ խմբակային եղանակով: Թույլատրվում է տան պայմաններում, հավաքածուներում, կենդանաբանական այգիներում, կրկեսներում պահելու համար կամ որպես փորձնական կենդանիներ օգտագործելու համար չնույնականացված կենդանիների ներմուծումը:
6. Ներմուծվող մթերատու կենդանիները չեն ստացել որոճող կենդանիների բաղադրամասեր պարունակող կերեր, բացառությամբ այն բաղադրամասերի, որոնց օգտագործումը թույլատրվում է ՄՀԲ-ի ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով (այսուհետ` ՄՀԲ-ի Օրենսգրքի):
7. Ներկրվող մթերատու կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության, բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:
8. Կենդանիներ ներմուծելիս, կախված երկրի վարչական տարածքի (տնտեսության) կենդանիների վարակիչ հիվանդությունների անասնահամաճարակային իրավիճակից, կարող են լինել սույն պահանջներում նշված կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստված կամ չպատվաստված:
9. Կենդանիների պատվաստման անհրաժեշտությունը որոշում է լիազոր մարմինը, եթե սույն պահանջներով այլ բան նախատեսված չէ:
10. Ներմուծվող կենդանիները կարանտինացվում են արտահանող (ուղարկող) երկրում և ներմուծող (ստացող) երկրում 21 օրից ոչ պակաս, եթե այլ բան նախատեսված չէ կոնկրետ տեսակի կենդանիների անասնաբուժական պահանջներով: Կարանտինացման պայմանները, տևողությունը և անհրաժեշտությունը, որոշում է լիազոր մարմինը:
11. Երրորդ երկրների տարածքում կենդանիների կարանտինացման դեպքում ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են ՄՀԲ-ի մեթոդներով և եղանակներով, եթե այլ բան սահմանված չի, լիազոր մարմնի կողմից: Եթե կարանտինացման ժամանակաշրջանում ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով կենդանիների մոտ ի հայտ են գալիս (շիճուկաբանական, ալերգիական և այլն) դրական ռեակցիաներ լիազոր մարմինը իրավունք ունի հրաժարվել կարանտինացված կենդանիների ամբողջ խմբաքանակի կամ այն կարանտինացված կենդանիների ներմուծումից, որոնց մոտ հայտնաբերվել են այդպիսի ռեակցիաներ:
12. Սույն պահանջներով նախատեսված հիվանդություններից պաշտոնապես ազատ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիներ ներմուծելիս, արտահանող (ուղարկող) պետության կենդանիների տվյալ հիվանդությունների նկատմամբ ախտորոշիչ հետազոտությունները կարող են չիրականացվել: Դրա վերաբերյալ որոշումը կայացնում է լիազոր մարմինը:
13. Եթե արտահանող (ուղարկող) պետության տարածքում կարանտինացման ժամանակ հետազոտությունների ընթացքում ստացվել են ախտորոշիչ հետազոտությունների դրական կամ կասկածելի արդյունքներ, այդ մասին անհապաղ տեղեկացվում է ներմուծող (ստացող) պետության լիազոր մարմնին: Եթե ներմուծող (ստացող) պետության տարածքում հետազոտությունների ընթացքում ստացվել են ախտորոշիչ հետազոտությունների դրական կամ կասկածելի արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում է արտահանող (ուղարկող) պետության լիազոր մարմնին:
14. Եթե կենդանիները ենթարկվել են էկտո-, էնդո- մակաբույծների նկատմամբ մշակման, ապա անասնաբուժական սերտիֆիկատում արվում է համապատասխան գրառում:
15. Երրորդ երկրից ներմուծվող սույն պահանջներով չնախատեսված վերահսկման ենթակա ապրանքների պահանջների վերաբերյալ կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել և նրա տարածքով կարող են փոխադրվել կենդանիների դեղամիջոցներ, ախտորոշիչ համակարգեր, կենդանիների հակամակաբուծային մշակման միջոցներ, կերային լրացակերեր, որոնք ընդգրկված են` կենդանիների դեղամիջոցներ, ախտորոշիչ համակարգեր, կենդանիների հակամակաբուծային մշակման միջոցներ, կերային լրացակերեր կենդանիների համար գրանցված Ռեեստրում:
16. Վերահսկման ենթակա ապրանքների ներմուծող տրանսպորտային միջոցները մշակված և նախապատրաստված են արտահանող պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Կենդանիները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումից և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողությունից հետո կարանտինացվում են 30-օրյա ժամկետով, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժ-մասնագետների հսկողությամբ կատարվում են ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ և յուրաքանչյուր կոնկրետ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան կանխարգելիչ իմունացումներ:
II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային և օգտագործվող խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման
18. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ տոհմային և օգտագործվող խոշոր եղջերավոր կենդանիներ` չպատվաստված բրուցելոզի, դաբաղի դեմ, կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`
1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա` երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) խոշոր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, վեզիկուլյար ստոմատիտ, բլուտանգ, ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) վարակիչ հանգուցային մաշկաբորբ` վերջին 3 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) բրուցելոզ, տուբերկուլոզ և պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
19. Կենդանիները չեն ստանում այնպիսի կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների սպիտակուցներ` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:
20. Կարանտինի ժամանակ իրականացվում են կենդանիների ախտորոշիչ հետազոտություններ բրուցելոզի, տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, էնզոոտիկ լեյկոզի, լեպտոսպիրոզի առկայության նկատմամբ (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող նյութով), ինչպես նաև դրանց ամենօրյա արտաքին զննում: Հիվանդությունների ախտանշաններով կենդանիները զննվում են կլինիկապես` ներառյալ ամենօրյա ջերմաչափումը:
21. ՄՀԲ-ի ցանկում ընդգրկված այլ հիվանդությունների հետազոտությունը կարող է լինել լիազոր մարմնի հարցմամբ, միայն այն դեպքում, եթե հարցում կատարող տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և արմատապես վերացման ծրագրեր:
22. Տոհմային կենդանիների նկատմամբ իրականացվում են խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն ռինոտրախեիտի և վիրուսային փորլուծության նկատմամբ (եթե կենդանիները նախապես չեն եղել պատվաստված) հետազոտություններ:
III. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք արտադրող ցուլերի սերմնահեղուկի ներմուծման
23. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև փոխադրել արհեստական սերմնավորման կազմակերպություններում առողջ արտադրող ցուլերից ստացված սերմնահեղուկ:
24. Սերմնահեղուկը այն կազմակերպություններից է, որոնք գտնվում են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում.
1) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, բլուտանգ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
4) ինֆեկցիոն ռինոտրախեիտ, վիրուսային փորլուծություն, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Campylobacter fetus venerealis), էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
5) լեպտոսպիրոզ` 3 ամիս տնտեսության տարածքում.
6) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
25. Արտադրող ցուլերը չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուց պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված համապատասխան նյութերի:
26. Արտադրող ցուլերը, մինչև սերմնահեղուկի վերցնելը, 30 օր պահվում են սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կազմակերպություններում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման համար:
27. Արտադրող ցուլերն արհեստական սերմնավորման կազմակերպություններում չեն պահվում մանր եղջերավոր կենդանիների հետ համատեղ:
28. Սերմնահեղուկի ընտրման կենտրոններում պահելու ժամանակ սերմնահեղուկը վերցնելուց առաջ արտադրող ցուլերին հետազոտում են (կիրառելով ՄՀԲ-ի կողմից առաջարկված մեթոդները և ժամկետները) տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, բրուցելոզի, լեպտոսպիրոզի (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող նյութով), էնզոոտիկ լեյկոզի, բլուտանգի, ինֆեկցիոն ռինոտրախեիտի, վիրուսային փորլուծության, տրիխոմոնոզի (T.fetus), կամպիլոբակտերիոզի (Campylobacter fetus venerealis)` ցուլերի համար, խլամիդիոզի նկատմամբ:
29. ՄՀԲ-ի ցանկում ընդգրկված այլ հիվանդությունների հետազոտությունը կարող է լինել լիազոր մարմնի հարցմամբ, միայն այն դեպքում, եթե հարցում անող տարածքում անց են կացվում այդ հիվանդությունների կանխարգելման և արմատապես վերացման ծրագրեր:
30. Սերմնահեղուկը հավաքվում, մշակվում, պահպանվում և փոխադրվում է ՄՀԲ-ի Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:
IV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ներմուծման
31. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ տոհմային կենդանիներից ստացված սաղմեր: Արտադրող ցուլերը պահվում են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, իսկ սաղմերի դոնոր կովերը` տնտեսություններում, արհեստական սերմնավորման կենտրոններում 30 օրվա ընթացքում և մինչև սերմնահեղուկի կամ սաղմի ստանալը 6 ամսից ոչ պակաս գտնվել են երկրում:
32. Սաղմերի դոնոր կովերի սերմնավորման համար նախատեսված սերմնահեղուկը համապատասխանում է սույն պահանջների 4-րդ գլխի պահանջներին:
33. Դոնոր կովերը վերջին 60 օրերի ընթացքում` մինչև սաղմի ընտրման վիրահատությունը, գտնվում են տնտեսությունում և չեն շփվում այլ կենդանիների հետ, որոնք երկիր են ներմուծվել վերջին 12 ամիսների ընթացքում:
34. Սաղմերը դուրս են գալիս կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ երկրից կամ վարչական տարածքից`
1) բլուտանգ` սաղմերի ընտրման վիրահատության սկսելուն նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում.
2) վեզիկուլյար ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում.
3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում:
35. Խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ստացման տնտեսությունները զերծ են հետևյալ վարակիչ հիվանդություններից`
1) բրուցելոզ, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում.
2) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում.
3) ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Campylobacter fetus venerealis), խլամիդիոզ` վերջին 12 ամիսների ընթացքում.
4) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում:
36. Խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ստացման տնտեսություններում արձանագրված չեն եղել`
1) պարատուբերկուլոզ` վերջին 3 տարիների ընթացքում.
2) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում.
3) խոշոր եղջերավոր կենդանիների վիրուսային փորլուծություն` վերջին 6 ամիսների ընթացքում:
37. Սաղմերի դոնոր կովերը տարին ոչ պակաս, քան մեկ անգամ ենթարկվում են թեստավորման լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված)` օգտագործելով ախտորոշիչ թեստեր, որոնք համապատասխանում են արտահանող պետությունում հաստատված մեթոդներին, հետևյալ հիվանդությունների նկատմամբ` տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ, էնզոոտիկ լեյկոզ, բլուտանգ, խոշոր եղջերավոր կենդանիների վիրուսային փորլուծություն, ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ, կամպիլոբակտերիոզ և խլամիդիոզ: Ախտորոշիչ թեստերի արդյունքները բացասական են:
38. Սաղմեր ստանալուց հետո դոնոր կովերը ոչ պակաս, քան 30 օր գտնվում են անասնաբույժի հսկողության տակ:
39. Սույն պահանջներում նշված կենդանիների կոնտագիոզ հիվանդությունների հայտնաբերման դեպքում արգելվում է սաղմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
40. Սաղմերը ընտրվում, պահվում և փոխադրվում են ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:
V. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք սպանդի ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և այծերի ներմուծման
41. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սպանդի ենթակա առողջ խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարներ և այծեր` չպատվաստված բրուցելոզի, լեպտոսպիրոզի, ոչխարների և այծերի ծաղիկի դեմ, կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`
1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա` խոշոր եղջերավոր կենդանիների համար, ՄՀԲ-ի Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան և արտահանող երկրի, գոտու կամ կոմպարտմենտի` խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ռիսկի դասակարգմամբ.
2) ոչխարների սկրեպի` ոչխարների և այծերի համար ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
3) մեդի - վիսնա, արտրիտ - էնցեֆալիտ` ուղարկման օրը կլինիկական ախտանշաններ չեն եղել, վերջին 36 ամիսների ընթացքում հիվանդության ծագման հոտերում ոչխարների և այծերի մոտ ոչ կլինիկապես, ոչ շիճուկաբանորեն չեն ախտորոշվել, տվյալ հիվանդությունների նկատմամբ անապահով հոտերից նշված ժամանակահատվածում ոչխարներ և այծեր մուտք չեն գործել.
4) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, վեզիկուլյար ստոմատիտ, բլուտանգ, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում.
6) մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ, նոդուլյար մաշկաբորբ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
7) տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
9) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
10) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.
11) սիբիրախտ` վերջին 20 տարվա ընթացքում տնտեսության տարածքում.
12) պարատուբերկուլոզ` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:
42. Կենդանիները չեն ստանում այնպիսի կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների սպիտակուցներ` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:
43. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկվող ժամկետներից ուշ:
44. Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող կենդանիները ոչ պակաս, քան 21 օր պահվում են կարանտինում, որի ժամանակ իրականացվում են կենդանիների ջերմաչափում և ախտորոշիչ հետազոտություններ բրուցելոզի և տուբերկուլոզի նկատմամբ:
45. Ախտորոշիչ հետազոտությունների բացասական արդյունքներ ունեցող կենդանիները թույլատրվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրել:
46. Կենդանիները սպանդի են ենթարկվում նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:
VI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային և օգտագործվող ոչխարների
և այծերի ներմուծման
47. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել տոհմային առողջ ոչխարներ և այծեր` բրուցելոզի դեմ չպատվաստված և կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`
1) ոչխարների սկրեպի` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
2) մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
6) տուբերկուլոզ, բրուցելոզ, ինֆեկցիոն ագալակտիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) լիստերիոզ, ինֆեկցիոն մաստիտ, կամպիլոբակտերիոզ, ոչխարների էպիդիդիմիտ (brucella ovis)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) լեպտոսպիրոզ, ինֆեկցիոն պլևրոպնևմոնիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
9) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
10) մեդի-վիսնա, արտրիտ-էնցեֆալիտ` ուղարկման օրը կլինիկական ախտանշանները բացակայել են, հիվանդության առաջացման հոտերում վերջին 36 ամիսների ընթացքում ոչխարների և այծերի մոտ ոչ կլինիկապես, ոչ էլ շիճուկաբանորեն չեն ախտորոշվել, տվյալ հիվանդությունների նկատմամբ անապահով հոտերից նշված ժամանակահատվածում ոչխարներ և այծեր չեն մուտք գործել.
11) պարատուբերկուլոզ` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում, արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:
48. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:
49. Կարանտինի ժամանակ, ըստ ցուցումների, իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ջերմաչափմամբ, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ բրուցելոզի, ոչխարների էպիդիդիմիտի, տուբերկուլոզի, բլուտանգի, պարատուբերկուլոզի, խլամիդիոզի, մեդի-վիսնայի, ադենոմատոզի, արտրիտ-էնցեֆալիտի, լիստերիոզի, լեպտոսպիրոզի նկատմամբ (եթե կանխարգելման նպատակով չեն պատվաստվել կամ մշակվել դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք ազդեցություն ունեցող այլ նյութով):
50. ՄՀԲ-ին տեղեկացման ենթակա այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտությունը կարող է պահանջվել լիազոր մարմնի կողմից միայն այն դեպքում, եթե պահանջ ներկայացրած տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և (կամ) արմատապես վերացման ծրագրեր.
51. Կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:
VII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք արտադրող խոյերի, նոխազների
սերմնահեղուկի ներմուծման
52. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել արտադրող խոյերի, նոխազների սերմնահեղուկ` ստացված արհեստական սերմնավորման կենտրոններում առողջ կենդանիներից, որոնք չեն ստացել կենդանիների բրուցելոզի դեմ պատվաստում:
53. Սերմնահեղուկը այն արհեստական սերմնավորման կենտրոններից է, որոնք տեղակայված են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում.
1) մեդի-վիսնա, ադենոմատոզ, այծերի արտրիտ-էնցեֆալիտ, սահմանային հիվանդություն, մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ, ոչխարների ծաղիկ, ինֆեկցիոն ագալակտիա, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
5) ոչխարների էնզոոտիկ վիժում (ոչխարների խլամիդիոզ)` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) ինֆեկցիոն մաստիտ, ոչխարների էպիդիդիմիտ (Brucella ovis)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) լեպտոսպիրոզ, վարակիչ պլևրոպնևմոնիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
54. Արտադրող խոյերը և նոխազները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկված նյութերի:
55. Արտադրող խոյերը և նոխազները մինչև սերմնահեղուկի ստանալը 30 օրվա ընթացքում պահվում են արհեստական սերմնավորման կենտրոնում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:
56. Արտադրող խոյերը և նոխազները արհեստական սերմնավորման կենտրոնում չեն պահվում խոշոր եղջերավոր կենդանիների հետ համատեղ:
57. ՄՀԲ-ի կողմից առաջարկված ժամկետներում սերմնահեղուկ ստանալուց առաջ արտադրող խոյերին, նոխազներին հետազոտում են տուբերկուլոզի, բրուցելոզի, ոչխարների էպիդիդիմիտի, լիստերիոզի, պարատուբերկուլոզի, խլամիդիոզի, մեդի-վիսնայի, ադենոմատոզի, այծերի արտրիտ-էնցեֆալիտի և բլուտանգի, ինֆեկցիոն ագալակտիայի, լեպտոսպիրոզի, սահմանային հիվանդության և, լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը (փոխադրումը) և այլ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:
58. Սերմնահեղուկում չեն պարունակվում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:
59. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:
VIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային և օգտագործվող խոզերի
ներմուծման
60. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ տոհմային և օգտագործվող խոզեր, որոնք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդությունների նկատմամբ զերծ տարածքներից են`
1) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) խոզերի բրուցելոզ, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն կամ խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ), տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) տրիխինելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.
8) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում, տնտեսության տարածքում.
9) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
61. Կարանտինի ժամանակ, ըստ ցուցումների, իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ջերմաչափմամբ, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ խոզերի դասական ժանտախտի, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմի, խոզերի բրուցելոզի, Աուեսկի հիվանդության (կեղծ կատաղություն), խլամիդիոզի, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտի, տուբերկուլոզի, խոզերի վեզիկուլյար հիվանդության և լեպտոսպիրոզի (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող նյութով):
62. ՄՀԲ-ին ենթակա տեղեկացման այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտությունը կարող է պահանջվել լիազոր մարմնի կողմից միայն այն դեպքում, եթե պահանջ ներկայացրած տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և (կամ) արմատապես վերացման ծրագրեր:
63. Կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:
64. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:
IX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք վարազների սերմնահեղուկի ներմուծման
65. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել վարազների սերմնահեղուկ` ստացված առողջ կենդանիներից սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, որոնցում չի իրականացվել կենդանիների պատվաստում խոզերի բրուցելոզի և լեպտոսպիրոզի դեմ:
66. Սերմնահեղուկը ստացված է այն կազմակերպություններից, որոնք տեղակայված են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում`
1) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) տուբերկուլոզ, բրուցելոզ, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ, խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
67. Վարազները, որոնցից ստանում են սերմնահեղուկ, 3 ամսից ոչ պակաս ժամկետով պահվում են սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:
68. Սերմնահեղուկի ընտրման կենտրոնում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոնում պահելու ժամանակ սերմնահեղուկը վերցնելուց առաջ վարազներին հետազոտում են (ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկած մեթոդների և ժամկետների կիրառմամբ) լեպտոսպիրոզի (եթե դրանք կանխարգելիչ նպատակով չեն եղել մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող այլ նյութով), խոզերի դասական ժանտախտի, տուբերկուլոզի, խոզերի բրուցելոզի, Աուեսկի հիվանդության (կեղծ կատաղություն), խլամիդիոզի, խոզերի վեզիկուլյար հիվանդության, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմի, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտի նկատմամբ:
69. ՄՀԲ-ին ենթակա տեղեկացման այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտությունը կարող է պահանջվել լիազոր մարմնի կողմից միայն այն դեպքում, եթե պահանջ ներկայացրած տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և (կամ) արմատապես վերացման ծրագրեր.
70. Վարազների սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:
71. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:
X. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք սպանդի ենթակա խոզերի ներմուծման
72. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կլինիկապես առողջ սպանդի ենթակա խոզեր կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`
1) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ վերջին 12 ամիսների ընթացքում անասնահամաճարակային և միջատաբանական մոնիտորինգի տվյալների հաստատման դեպքում.
2) դաբաղ, խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
4) տուբերկուլոզ, բրուցելոզ, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ, խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
5) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
6) խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան վերջին 9 ամիսների ընթացքում իրականացվել է «ստեմպինգ աութ» կամ վերջին 12 ամիսների ընթացքում կլինիկական առողջացումից կամ վերջին ախտահարված կենդանու անկումից հետո, եթե «ստեմպինգ աութ» չի իրականացվել վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
7) տրիխինելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:
73. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները ենթարկվում են սպանդի` նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:
74. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկվող ժամկետներից ուշ:
XI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային, օգտագործվող և սպորտային
ձիերի (բացառությամբ մրցումներին մասնակցելու նպատակով ներմուծվող
սպորտային ձիերի) ներմուծման
75. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել միայն առողջ ձիեր:
76. Ձիերը չեն պատվաստվել ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների (վենեսուելյան, ճապոնական, արևելյան, արևմտյան, ձիերի` Արևմտյան Նեղոսի էնցեֆալոմիելիտ), ձիերի աֆրիկական ժանտախտի նկատմամբ կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից են`
1) Ձիերի վենեսուելյան և ճապոնական էնցեֆալոմիելիտներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) Ձիերի արևելյան և արևմտյան էնցեֆալոմիելիտներ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
3) ձիերի` Արևմտյան Նեղոսի էնցեֆալոմիելիտ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
4) ձիերի աֆրիկական ժանտախտ, վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
6) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության դեպքում.
7) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi)` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ տնտեսության տարածքում.
8) ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
9) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
10) վիրուսային արտերիիտ` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
11) նուտտալիոզ (Nuttallia equi), պիրոպլազմոզ (Babesia caballi) - վերջին 30 օրերի ընթացքում հնարավոր տարածիչներից զերծ տնտեսության տարածքում.
12) ձիերի ծաղիկ, քոս, լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
13) ձիերի ռինոպնևմոնիա (ձիերի հերպեսվիրուսային վարակի 1-ին տեսակ` վիժման կամ կաթվածի ձևով)` վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.
14) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
77. Կարանտինի ժամանակ իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ամենօրյա ջերմաչափման, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ խլնախտի, զուգավորման հիվանդության, սուրրայի (Trypanosoma evansi), պիրոպլազմոզի (Babesia caballi), նուտտալիոզի (Nuttallia equi), ռինոպնևմոնիայի, անապլազմոզի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիիտի, վեզիկուլյար ստոմատիտի, լեպտոսպիրոզի նկատմամբ և, լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը (տեղափոխումը), այլ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:
78. Կենդանիները ուղարկելուց առաջ պատվաստվել են ձիերի գրիպի դեմ ՄՀԲ-ի` ախտորոշիչ փորձարկումների և ցամաքային կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի ձեռնարկում նշված ստանդարտներին համապատասխանող պատվաստանյութով` ուղարկելուց առաջ 21-րդ և 90-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում առաջնային կամ կրկնակի:
XII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք մրցումներին մասնակցելու համար
նախատեսված սպորտային ձիերի ժամանակավոր ներմուծման
79. Հայաստանի Հանրապետության տարածք մրցումներին մասնակցելու համար նախատեսված ձիերի ժամանակավոր ներմուծումն իրականացվում է 90-օրյա ժամկետից ոչ ավելի:
80. Այն դեպքում, երբ անհնար է այդպիսի ձիերի արտահանումը սահմանված ժամկետում, դրանց նկատմամբ կիրառվում են անասնաբուժության ոլորտում Մաքսային միության կողմից հաստատված նորմատիվային ակտերի պահանջները:
81. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք առողջ ձիերի ներմուծումը, որոնք պատվաստված չեն ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տեսակների, ձիերի աֆրիկական ժանտախտի դեմ և որոնք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից են.
1) ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տեսակներ` տնտեսության տարածքում վերջին 3 ամիսների ընթացքում պահվել են հսկողության տակ.
2) ձիերի աֆրիկական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ վերջին 40 օրերի ընթացքում պահվել են այդպիսի երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) խլնախտ` վերջին 3 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum)` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության պարագայում.
6) ձիերի ռինոպնևմոնիա (ձիերի հերպեսվիրուսային վարակի 1-ին տեսակ` վիժման կամ կաթվածի ձևով)` վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.
7) վիրուսային արտերիիտ` երկրի տարածքում` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
8) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
9) ձիերի ինֆեկցիոն մետրիտ` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
10) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
82. ՈՒղարկման օրը ձիերի մոտ ի հայտ չեն եկել զուգավորման հիվանդության կլինիկական ախտանշաններ:
83. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ձիերը հետազոտվել են խլնախտի, զուգավորման հիվանդության (Trypanosoma equiperdum) և ինֆեկցիոն անեմիայի, ինչպես նաև պատվաստվել են (առաջնային կամ կրկնակի) ձիերի գրիպի դեմ ՄՀԲ-ի` ախտորոշիչ փորձարկումների և ցամաքային կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի ձեռնարկում նշված ստանդարտներին համապատասխանող պատվաստանյութով` ուղարկելուց առաջ 21-րդ և 90-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում:
84. Տարբեր երկրներից ներմուծված ձիերը գտնվելու ամբողջ ընթացքում պահվում են մեկուսացված` բացառությամբ սպորտային մրցումներին անմիջական մասնակցությունը:
85. Սպորտային միջոցառումների ավարտից հետո ձիերը ենթակա են պարտադիր արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից առանց լրացուցիչ հետազոտությունների և մշակումների, ծագման երկրի անասնաբուժական սերտիֆիկատով` որով ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք:
86. Թույլատրվում է սպորտային ձիերի ներմուծումը առանց կարանտինացման միջազգային անձնագրի ուղեկցությամբ, որը սույն գլխի համար հավասարազոր է անասնաբուժական սերտիֆիկատին` պայմանով, որ առկա են լիազոր մարմնի կողմից ուղարկելուց առաջ 5 օրվա ընթացքում կատարված կլինիկական զննման վերաբերյալ նշումները: Միջազգային անձնագիրը երրորդ երկրներից սպորտային ձիեր ներմուծելու դեպքում չի փոխարինվում անասնաբուժական ուղեկցող փաստաթղթով:
XIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային հովատակների սերմնահեղուկի
ներմուծման
87. Թույլատրվում է տոհմային հովատակների սերմնահեղուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արհեստական սերմնավորման և սերմնահեղուկի ստացման կենտրոններում ստացված առողջ կենդանիներից:
88. Տնտեսությունները, որոնցում պահվում են արտադրող հովատակները, ինչպես նաև արհեստական սերմնավորման և սերմնահեղուկի ստացման կենտրոնները տեղակայված են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում.
1) ձիերի աֆրիկական ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) խլնախտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
4) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության պարագայում.
5) ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) վիրուսային արտերիիտ` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
7) լեպտոսպիրոզ, սուրրա (Trypanosoma evansi)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
89. Արտադրող հովատակները ոչ պակաս, քան 60 օր պահվում են մեկուսացված սերմնահեղուկի ստացման և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում մինչև սերմնահեղուկի ստացումը և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման համար:
90. Արտադրող հովատակները պատվաստված չեն ռինոպնևմոնիայի, ձիերի աֆրիկական ժանտախտի և ինֆեկցիոն մետրիտի դեմ:
91. ՄՀԲ-ի կողմից առաջարկված ժամկետներում սերմնահեղուկ ստանալուց առաջ հովատակներին հետազոտում են զուգավորման հիվանդության, սուրրայի, ռինոպնևմոնիայի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիիտի, վեզիկուլյար ստոմատիտի, բրուցելոզի, տուբերկուլոզի և լեպտոսպիրոզի նկատմամբ:
92. Սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:
93. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:
XIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք սպանդի ենթակա ձիերի ներմուծման
94. Թույլատրվում է կլինիկապես առողջ սպանդի ենթակա ձիերի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից.
1) խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տեսակներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) ձիերի աֆրիկական ժանտախտ և վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi)` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
95. Կարանտինի ժամանակ իրականացվում է կլինիկական զննում ամենօրյա ջերմաչափմամբ և ախտորոշիչ հետազոտություններ խլնախտի, զուգավորման հիվանդության և ինֆեկցիոն անեմիայի նկատմամբ:
96. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները ենթակա են սպանդի նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:
97. Սպանդից առաջ ձիերը հետազոտվում են խլնախտ հիվանդության նկատմամբ, սպանդի են ուղարկվում միայն բացասական հակազդած կենդանիները:
98. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով սահմանված ժամկետներից ուշ:
XV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք հավի, հնդկահավի, սագի, բադի,
ջայլամի մեկ օրական ճտեր և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն
ձվերի ներմուծման
99. Հավի, հնդկահավի, սագի, բադի, ջայլամի մեկ օրական ճտերի և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն ձվերի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`
1) թռչնի գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ 3 ամսվա ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան.
2) Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ 3 ամսվա ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան:
100. Մեկ օրական ճտերը և ինկուբացիոն ձվերը մատակարարվում են կազմակերպություններից և ինկուբատորներից, որոնք ունեն սալմոնելայի նկատմամբ վերահսկողության և հսկողության ծրագրեր և թռչնի տիֆից (Salmonella gallinarum) ու պուլորոզից (Salmonella pulorum) զերծ կարգավիճակ:
101. Հավաբուծական և հնդկահավաբուծական տնտեսությունները տեղակայված են այն տարածքներում, որոնք զերծ են հավերի ինֆեկցիոն բրոնխիտից, ինֆեկցիոն լարինգոտրախեիտից, Համբորո հիվանդությունից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
102. Ջայլամաբուծական տնտեսությունները տեղակայված են այն տարածքներում, որոնք զերծ են թռչունների ծաղիկից, թռչունների տուբերկուլոզից, պաստերելոզից, պարամիքսովիրուսային վարակից, ինֆեկցիոն հիդրոպերիկարդիտից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
103. Ծնողական հոտը ապահով է վերը նշված հիվանդություններից:
104. Հավերի և հնդկահավերի ծնողական հոտը հետազոտվում է շիճուկաբանական եղանակով պուլորոզային հակածնով` բացասական արդյունքով:
105. Մեկ օրական ճտերը պատվաստվում են Մարեկ հիվանդության դեմ:
106. Ինկուբացիոն ձվերը ստացվել են վերը նշված անասնաբուժական պահանջները բավարարող թռչուններից:
107. Ինկուբացիոն ձվերը ախտահանված են:
108. Ինկուբացիոն ձվերը և ճտերը մատակարարվում են մեկանգամյա օգտագործման տարայով:
XVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք մորթատու գազանների, ճագարների,
շների և կատուների ներմուծման
109. Կլինիկապես առողջ մորթատու գազանների, ճագարների, շների և կատուների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`
1) սիբիրախտ` կենդանիների բոլոր տեսակների համար վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
2) կատաղություն, տուբերկուլոզ` աղվեսների, բևեռաղվեսների, շների և կատուների համար վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում.
3) ջրաքիսների և ժանտաքիսների համար.
ա. ջրաքիսների էնցեֆալոպաթիա, ալեուտյան հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. տուլարեմիա` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
գ. կատաղություն, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.
4) ճագարների համար.
ա. վիրուսային հեմոռագիկ հիվանդություն, տուլարեմիա, պաստերելոզ (Pasteurella multocida, Mannheimia gaemolitica)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. միքսոմատոզ, ծաղիկ (որն առաջանում է կովերի ծաղիկի վիրուսից և ծաղիկ հիվանդության պատվաստանյութի վիրուսից)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում (կարանտինի ժամանակ իրականացվում են համատարած կլինիկական զննում և ախտորոշիչ հետազոտություն).
5) ջրաքիսների ալեուտյան հիվանդություն.
6) կատուների դերմատոֆիտոզներ:
110. Կենդանիները ուղարկելուց ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվաստվում են, եթե վերջին 12 ամիսների ընթացքում չեն պատվաստվել:
111. Բոլոր մսակերները` կատաղության դեմ: Չի թույլատրվում կատաղության դեմ չպատվաստված մորթատու գազանների, շների, կատուների ներմուծումը և փոխադրումը: Պարտադիր պատվաստվում են`
1) աղվեսները, բևեռաղվեսները` մսակերների ժանտախտի դեմ.
2) ջրաքիսները և ժանտաքիսները` մսակերների ժանտախտի, վիրուսային էնտերիտի, պաստերելոզի դեմ.
3) կուղբերը` պաստերելոզի դեմ.
4) շները` մսակերների ժանտախտի, հեպատիտի, վիրուսային էնտերիտի, պարվո- և ադենովիրուսային վարակների, լեպտոսպիրոզի դեմ.
5) կատուները` պանլեյկոպենիայի դեմ.
6) ճագարները` միկոտոքսիկոզի, պաստերելոզի և վիրուսային հեմոռագիկ հիվանդության դեմ, ինչպես նաև Կողմի լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծում (փոխադրում), այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ:
112. Թույլատրվում է շների և կատուների ներմուծումը անձնական օգտագործման համար 2 գլխից ոչ ավելի, առանց ներմուծման թույլտվության և կարանտինացման, միջազգային անձնագրի ուղեկցությամբ, որը տվյալ պարագայում հավասարազոր է անասնաբուժական սերտիֆիկատին, այն պայմանով, որ առկա են լիազոր մարմնի կողմից ուղարկելուց առաջ 5 օրվա ընթացքում կատարված կլինիկական զննման վերաբերյալ նշումները: Միջազգային անձնագիրը, երրորդ երկրներից ներմուծման դեպքում, չի փոխարինվում անասնաբուժական ուղեկցող փաստաթղթով:
113. Թույլատրվում է կատուների և շների փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում անձնական օգտագործման համար 2 գլխից ոչ ավելի, առանց կարանտինացման և անասնաբուժական անձնագրի ուղեկցության:
114. Անձնագրում առկա են նշումներ այն մասին, որ կենդանիները պատվաստվել են սույն պահանջներին համապատասխան, ընդ որում` կատաղության դեմ ցանկացած հաջորդ պատվաստումը կատարվում է նախորդ պատվաստման ազդեցության ժամանակահատվածում: Տեղափոխումից առաջ 5 օրվա ընթացքում անասնաբույժի կողմից իրականացվում է կենդանու կլինիկական զննում և անձնագրում կատարվում է համապատասխան նշում, որը իրավունք է տալիս փոխադրել կենդանուն 120 օրվա ընթացքում` պայմանով, որ այդ ժամանակահատվածում չի լրանա կատաղության դեմ պատվաստման (վերապատվաստման) ազդեցության ժամկետը:
XVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք վայրի կենդանիների ներմուծման
115. Սույն գլխում վայրի կենդանի ասելով` հասկանում ենք կենդանիներ, որոնք վերցվել են վայրի բնությունից առաջին անգամ` անկախ դրանց բնակության վայրից (ազատ բնակատեղի, արգելոցներ, որսարգելոցներ, ազգային պարկեր և այլն):
116. Թույլատրվում է կլինիկապես առողջ վայրի կենդանիների (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից կամ ջրատարածքներից`
1) կենդանիների բոլոր տեսակների համար (բացի թռչուններից).
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
զ. սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
է. կատաղություն` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ը. վիրուսային հեմոռագիկ տենդ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) խոշոր երկկճղակավորների համար (զուբրեր, գոմեշներ, այծքաղներ, բիզոններ, եղջերուներ և այլն).
ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա և ոչխարների սկրեպի` երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, նշված հիվանդության աննշան կամ վերահսկելի ռիսկով` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
բ. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբ (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. եղջերուների անասնահամաճարակային հեմոռագիկ հիվանդություն, Ակաբանե հիվանդություն, վեզիկուլյար ստոմատիտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
է. բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ը. էնզոոտիկ լեյկոզ, վիրուսային փորլուծություն` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
3) մանր երկկճղակավորների համար (այծեր, արխարներ, եղնիկներ, տուրեր, մուֆլոններ, այծեղջյուրներ, այծյամներ և այլն).
ա. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. եղջերուների էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. Քյու-տենդ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. մեդի-վիսնա, ադենոմատոզ, արտրիտ-էնցեֆալիտ, սահմանային հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան
է. պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ը. ոչխարների սկրեպի` վերջին 7 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
թ. տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ժ. ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) միասմբակավորների համար (զեբրեր, կուլաններ, Պրժևալսկու ձիեր, կիանգներ և այլն).
ա. ձիերի ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտի բոլոր տեսակներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. վիրուսային արտերիիտ` երկրի տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկությանը համապատասխան.
դ. խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi), պիրոպլազմոզ (Babesia caballi), նուտալիոզ (Nuttallia equi)` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
5) վայրի խոզերի տարբեր տեսակների համար.
ա. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոզերի վեզիկուլյար հիվանդություն, վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.
ե. խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
զ. խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) մսակերների տարբեր տեսակների համար.
ա. մսակերների ժանտախտ, վիրուսային էնտերիտ, տոքսոպլազմոզ, ինֆեկցիոն հեպատիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) թռչունների տարբեր տեսակների համար.
ա. Դերժի հիվանդություն, բադերի ժանտախտ, բադի ճտերի վիրուսային հեպատիտ (ջրլող թռչունների համար)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. թռչունների գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկույուններին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. օրնիտոզ (պսիտակոզ), ինֆեկցիոն բրոնխիտ, ծաղիկ, ռեովիրուսային վարակ և հնդկահավերի ռինոտրախեիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
դ. Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ տնտեսության տարածքում.
8) կրծողների տարբեր տեսակների համար.
ա. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում.
բ. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
գ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
դ. միքսոմատոզ, ճագարների վիրուսային հեմոռագիկ հիվանդություն, լիմֆոցիտար խորիոմենինգիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ե. տոքսոպլազմոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
9) մաշկաթաթավորների և կետանմանների տարբեր տեսակների համար.
ա. փոկերի ժանտախտ (մորբիլիվիրուսային վարակ), վեզիկուլյար էկզանտեմա` վերջին 36 ամիսների ընթացքում դրանց բնակության (ծագման) վայրերում.
բ. փղերի, ընձուղտների, օկապիների, գետաձիերի, ռնգեղջյուրների, գետակինճերի, կիսաատամնավորների, խողովակաատամնավորների, միջատակերների, պարկավորների, չղջիկների, ջրարջակերպերի, կզաքիսազգիների, վիվերազգիների և էկզոտիկ կենդանիների այլ տեսակների համար.
գ. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. վենեսուելյան էնցեֆալոմիելիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբից (պալարախտից)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. ձիերի աֆրիկական ժանտախտ, Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն), ջրաքիսների տրանսմիսիվ էնցեֆալոմիելիտ, լիմֆոցիտար խորիոմենինգիտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
է. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
10) պրիմատների տարբեր տեսակների համար.
ա. Ռիֆտ հովտի տենդ, տուլարեմիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. հեմոռագիկ տենդ (Լասսա, Էբոլա, Մարբուրգ, Դենգե, դեղին տենդ, արևմտյան Նեղոսի տենդ), կապիկների ծաղիկ` տնտեսության տարածքում կամ վարչական տարածքում, որտեղից արտահանվում են պրիմատները, արձանագրված դեպքերի բացակայության պարագայում:
117. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար ընտրված վայրի կենդանիները արտահանող երկրի տարածքում նույնականացվում են` չիպավորման, օղակավորման կամ դաջման միջոցով և պահվում են կարանտինային բազաներում ոչ պակաս, քան 30 օր: Կարանտինացման ժամանակ իրականացվում է համատարած կլինիկական զննություն պարտադիր ջերմաչափումով: Այդ ընթացքում իրականացվում են հետևյալ ախտորոշիչ հետազոտություններ`
1) խոշոր երկկճղակավորներին` բրուցելոզի, տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, էնզոոտիկ լեյկոզի, բլուտանգի.
2) մանր երկկճղակավորներին` բրուցելոզի, պարատուբերկուլյոզի, բլուտանգի.
3) միասմբակավորներին` խլնախտի, զուգավորման հիվանդության, սուրրայի, պիրոպլազմոզի, նուտալիոզի, ռինոպնևմոնիայի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիիտի.
4) ջրաքիսներին` ալեուտյան հիվանդության.
5) թռչուններին` օրնիտոզի (պսիտակոզի), թռչունների գրիպի.
6) պրիմատներին` հեմոռագիկ տենդի (Լասսա, Էբոլա, Մարբուրգ, Դենգե, դեղին տենդի, արևմտյան Նեղոսի տենդի) ՄԻԱՎ վարակի, ավշային խորիոմենինգիտի, հեպատիտի A, B, C տեսակների, կապիկների ծաղիկի, B հերպեսի հարուցիչների հակամարմինների առկայության, էնտերոբակտերիաների խմբի (էշերիխիաների, սալմոնելաների, շիգելների, կամպիլոբակտերիաների, լեպրայի, ռիկետսիոզի, բորելիոզի) հարուցիչների առկայության, տուբերկուլոզի:
118. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիներին ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվաստում են, եթե դրանք վերջին 12 ամիսների ընթացքում չեն պատվաստվել:
119. Պարտադիր պատվաստում են`
1) բոլոր մսակերներին` կատաղության դեմ.
2) շներին, աղվեսներին, բևեռաղվեսներին, գայլերին, շնագայլերին` մսակերների ժանտախտի, վիրուսային էնտերիտի, հեպատիտի, լեպտոսպիրոզի դեմ.
3) ջրաքիսներին, ժանտաքիսներին` վիրուսային էնտերիտի դեմ.
4) կուղբերին` պաստերելոզի դեմ.
5) կատվազգիներին` պանլեյկոպենիայի, վիրուսային ռինոտրախեիտի և կալիցիվիրոզի դեմ.
6) կրծողներին (ճագարներին)` միքսոմատոզի և ճագարների վիրուսային հեմոռագիկ հիվանդության դեմ.
7) թռչուններին (հավազգիների խմբի)` Նյուքասլի հիվանդության դեմ:
120. Լիազոր մարմինը, որի տարածք իրականացվում է կենդանիների ներմուծում (փոխադրում), կարող է պահանջել նաև հետազոտություններ և պատվաստումներ այլ հիվանդությունների դեմ:
XVIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի ձկների, անողնաշարավորների
և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիների, դրանց բեղմնավորված ձկնկիթի,
սերմնահեղուկի, թրթուրների (մթերատվության, տոհմային և այլ
նպատակներով օգտագործման համար նախատեսված) ներմուծման
121. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մթերատվության, տոհմային և այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կենդանի ձկներ, անողնաշարավորներ և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիներ, դրանց բեղմնավորված ձկնկիթ, սերմնահեղուկ, թրթուրներ, որոնց որսացել են բնական ջրամբարներից կամ ծագում են այն ջրային տնտեսություններից, որոնք վերջին 24 ամիսների ընթացքում զերծ են պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հատուկ հիվանդությունների ցանկում (Աղյուսակ N 1) ընդգրկված հիվանդություններից:
Աղյուսակ N 1
Ցանկ
Պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հատուկ
հիվանդությունների
._____________________________________________________________________.
|Պոյկիլոթերմ |Հիվանդությունների |Հիվանդությունների նկատմամբ |
|ջրային |անվանումները և դրանց |զգայունակ տեսակների ցանկ |
|կենդանիների |միջազգային ինդեքսը | |
|կարգաբանական | | |
|խումբը | | |
|______________|_______________________|______________________________|
|Ձկներ |Ծածանի գարնանային |Եվրոպական ծածան |
| |վիրեմիա (SVC) |(Cyprinus carpio carpio), |
| | |ծածան կոյ (Cyprinus carpio |
| | |koi), |
| | |սովորական գետածածան |
| | |(Carassius carassius), |
| | |ոսկեգույն գետածածան |
| | |(Carassius auratus), |
| | |սպիտակ լայնաճակատ |
| | |(Hypophthalmichthy |
| | |խայտաբղետ լայնաճակատ |
| | |(Aristichthys nobilis), |
| | |սպիտակ ամուր |
| | |(Ctenopharyngodon idella), |
| | |կարկրաձուկ (յազ) |
| | |(Leuciscus idus), |
| | |լին (Tinca tinca), |
| | |սովորական լոքո (Silurus |
| | |glanis) |
| |_______________________|______________________________|
| |Ծածան կոյի |Եվրոպական ծածան |
| |հերպեսվիրուսային |(Cyprinus carpio carpio), |
| |հիվանդություն (KHVD) |ծածան կոյ (Cyprinus |
| | |carpio koi), |
| | |ծածանի դեկորատիվ տեսակներ և |
| | |դրանց խառնածիններ |
| |_______________________|______________________________|
| |Սաղմոնազգիների |Ծովատառեխազգիներ |
| |վիրուսային հեմոռագիկ |(Clupea spp.), |
| |սեպտիցեմիա (VHS) |սիգազգիներ |
| | |(Coregonus sp.), |
| | |սովորական գայլաձուկ |
| | |(Esox lucius), պիկշա |
| | |(Gadus aeglefinus), |
| | |բրաձուկ (ձողաձուկ) |
| | |(Gadus morhua), |
| | |խաղաղօվկիանոսյան |
| | |սաղմոնազգի ձկներ |
| | |Oncorhynchus, |
| | |ծիածանախայտ իշխան (O. mykiss),|
| | |կարմրախայտ (Salmo trutta |
| | |trutta), |
| | |տափակաձուկ (Scopthalmus |
| | |maximus), |
| | |սովորական ձամբռիկ |
| | |(Thymallus thymallus) |
| |_______________________|______________________________|
| |Արյունաստեղծ հյուսվածքի|Խաղաղօվկիանոսյան |
| |ինֆեկցիոն նեկրոզ (IHN) |սաղմոնազգի ձկներ |
| | |Oncorhynchus, |
| | |կետա (O. keta), |
| | |կիժուչ (O.kisutch), |
| | |սիմա (O. masou), |
| | |ծիածանախայտ իշխան (O mykiss), |
| | |ներկա (սաղմոն կարմիր) |
| | |(O. nerka), չավիչա |
| | |(O. tshawytscha), |
| | |սապատաձուկ (O. gorbuscha), |
| | |ատլանտյան սաղմոն (Salmo salar)|
| |_______________________|______________________________|
| |Արյունաստեղծ հյուսվածքի|սովորական պերկես (Perca |
| |էպիզոոտիկ նեկրոզ (EHN) |fluviatilis), |
| | |ծիածանախայտ իշխան (O. mykiss),|
| | |գամբուզիա սովորական |
| | |(Gambusia affinis) |
| |_______________________|______________________________|
| |Սաղմոնների ինֆեկցիոն |ծիածանախայտ իշխան (O. mykiss),|
| |անեմիա (ISA) |կիժուչ (O. kisutch), |
| | |սաղմոն (Salmo salar), |
| | |կարմրախայտ (Salmo trutta) |
| |_______________________|______________________________|
| |Սաղմոնազգիների |ծիածանախայտ իշխան (O. mykiss),|
| |ենթաստամոքսային գեղձի |կարմրախայտ (Salmo trutta), |
| |ինֆեկցիոն նեկրոզ (IPN) |լերկաձկներ (Salvelinus), |
| | |ներկա (սաղմոն կարմիր) |
| | |(O. nerka), ատլանտյան |
| | |սաղմոն (Salmo salar), |
| | |դեղնապոչ լակեդրա |
| | |(Seriola quinquerradiata), |
| | |տյուրբո (Scopthalmus maximus),|
| | |բրաձուկ (ձողաձուկ) |
| | |(Gadus morhua) |
| |_______________________|______________________________|
| |Սիբիրյան թառափի |թառափազգիների |
| |հերպեսվիրուսային |ներկայացուցիչներ, |
| |հիվանդություն |Acipenseridae |
| |(SbSHVD) | |
| |_______________________|______________________________|
| |Թառափազգի ձկների |թառափազգիների |
| |իրիդովիրուսային |ներկայացուցիչներ, |
| |հիվանդություն |Acipenseridae |
| |(WSIV) | |
| |_______________________|______________________________|
| |Ծովային կարմիր բրամի |Ծովային ջրակուլտուրային |
| |իրիդովիրուսային |օբյեկտներ` |
| |հիվանդություն (RSIVD) |ծովային բրամներ (Pagrus |
| | |major, Acanthopagrus |
| | |latus, Evynnis japonica), |
| | |լակեդրաներ (Seriola |
| | |quinqueradiata, S. dumerili, |
| | |S. lalandi) և դրանց |
| | |խառնածիններ, |
| | |կոբիա (Rachycentron |
| | |canadum), |
| | |գրուպերներ |
| | |(Epinephelus), |
| | |զոլավոր պերկեսի |
| | |խառնածիններ (Morone |
| | |saxatilis), |
| | |երկայնաձուկ լայնաճակատ |
| | |(Mugil cephalus) |
| |_______________________|______________________________|
| |Էպիզոոտիկ խոցային |Acanthopagrus ցեղի |
| |սինդրոմ (EUS) |ներկայացուցիչներ, |
| | |արիազգիների ընտանիք |
| | |(Ariidae), |
| | |ծածանազգիների ընտանիք |
| | |(Cyprinidae), |
| | |պերկեսակերպերի կարգ |
| | |(Perciformes), |
| | |օձագլուխների ընտանիք |
| | |(Channidae), |
| | |երկարատամ ձկների ցեղ |
| | |(Clarias), |
| | |երկայնաձկների ընտանիք |
| | |(Mugilidae), |
| | |տառեխազգիների ընտանիք |
| | |(Clupeidae), |
| | |արգուսազգիների ընտանիք |
| | |(Arius sp) և այլն |
|______________|_______________________|______________________________|
|Կակղամորթներ |Մակաբուծային |Տափակ ոստրեներ` |
| |հիվանդություն` |ավստրալիական (Ostrea angasi), |
| |հարուցվող |չիլիական (Ostrea chilensis), |
| |Bonamia ostreae |Օլիմպիայի (Ostrea |
| |(բոնամիոզ) |conchaphila), |
| | |եվրոպական (Ostrea edulis), |
| | |արգենտինական (Ostrea |
| | |puelchana), |
| | |ասիական ոստրե (Ostrea |
| | |denselammellosa) |
| |_______________________|______________________________|
| |Marteilia |Տափակ ոստրեներ` |
| |refringens-ով |ավստրալիական (Ostrea angasi), |
| |(մարտելիոզ) հարուցվող |չիլիական (Ostrea chilensis), |
| |մակաբուծային |Օլիմպիայի (Ostrea conchaphila)|
| |հիվանդություններ |եվրոպական (Ostrea edulis), |
| | |արգենտինական (Ostrea |
| | |puelchana), |
| | |ուտելի միդիա (Mutilus |
| | |edulis) և |
| | |սևծովյան միդիա (Mutilus |
| | |galloprovincialis) |
|______________|_______________________|______________________________|
|Խեցգետնակերպեր|Խեցգետինների ժանտախտ` |Գետի խեցգետիններ` |
| |Aphanomyces astaci-ով |լայնաչանչ խեցգետին |
| |հարուցվող սնկային |(Astacus astacus), |
| |հիվանդություն |ավստրալիական |
| | |(Austropotamobius pallipes), |
| | |ամերիկյան (Procombarus |
| | |clarkii), |
| | |հեռավորարևելյան |
| | |(Pacifastacus leniusculus), |
| | |նեղչանչ խեցգետին |
| | |(Astacus leptodactylus) |
._____________________________________________________________________.
122. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մթերատվության, տոհմային և այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կենդանի ձկները, անողնաշարավորները և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիները, դրանց բեղմնավորված ձկնկիթը, սերմնահեղուկը, թրթուրները տեղափոխելուց առաջ 72 ժամվա ընթացքում ենթարկվում են արտաքին զննման, որի արդյունքում չեն նկատվում պոյկիլոթերմ ջրային կենդանիների, այլ կենդանիների կամ մարդու առողջության համար վտանգավոր որևէ վարակի կամ հպավարակային հիվանդությունների ախտանշաններ:
123. Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ներմուծել բնական ջրամբարներից, բնական ջրավազաններից և պետական անասնաբուժական ծառայությունում գրանցված կարանտինային կազմակերպությունում (տեղամասում) անասնաբույժի հսկողության ներքո առնվազն 30 օր տևողությամբ 120 C ջերմաստիճանում կարանտինի մեջ գտնված կենդանի ձկներ, անողնաշարավորներ և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիներ, դրանց բեղմնավորված ձկնկիթ, սերմնահեղուկ, թրթուրներ:
124. Կարանտինի ժամանակ իրականացվում են կենդանի ձկների, անողնաշարավորների և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիների ներկայացուցչական ընտրանու ակնադիտական զննում և դրանց կլինիկական հետազոտություններ հատուկ հիվանդությունների առկայության նկատմամբ` սույն գլխում նշված պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հատուկ հիվանդությունների ցանկին համապատասխան:
125. Կենդանի ձկների, անողնաշարավորների և այլ պոյկիլոթերմ ջրային կենդանիների, դրանց բեղմնավորված ձկնկիթի, սերմնահեղուկի, թրթուրների տեղափոխման համար օգտագործվում են փաթեթներ (արկղեր և այլն), որոնք ապահովում են դրանց առողջական վիճակը չփոխող պայմաններ (ներառյալ ջրի որակը): Կենդանի ձկները, անողնաշարավորները և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիները, դրանց բեղմնավորված ձկնկիթը, սերմնահեղուկը, թրթուրները փաթեթավորվում են նոր արկղերով կամ այլ փաթեթներով, որոնք հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով մաքրվել և ախտահանվել են: Փաթեթների (արկղերի և այլն) յուրաքանչյուր միավորը համարակալված և պիտակավորված է:
XIX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք մեղրատու մեղուների, իշամեղուների
և առվույտի տերևահատ մեղուների բոժոժների ներմուծման
126. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ մեղուների և իշամեղուների ընտանիքներ, դրանց մայրեր և մեղրածրարներ, առվույտի տերևահատ մեղուների թրթուրներ (բոժոժներ)` կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից կամ տարածքներից.
1) մեղրատու մեղուների համար` ակարապիդոզ, ամերիկական փտախտ, եվրոպական փտախտ, վարրոատոզ (ակարիցիդների նկատմամբ կայուն տզերի տեսակների առկայությունից) վերջին 24 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.
2) իշամեղուների, առվույտի տերևահատ մեղուների բոժոժների համար` կլինիկական ախտանշանների կամ այլ հիվանդությունների կասկածների բացակայությունից` ներառյալ մակաբուծային:
127. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող օբյեկտները անցել են Էթինա տումիդա (Aethina tumida) բզեզի, դրա ձվերի և թրթուրների, ինչպես նաև մեղրատու մեղուներին ախտահարող այլ վնասատուների, այդ թվում` Տրոպիլաելապս սպպ. (Tropilaelaps spp.) տզերի, Աֆոցեպալուս բոռալիս (Apocephalus borealis) սապատավոր ճանճերի կողմից ախտահարվածությունների բացակայությունը երաշխավորող ստուգում:
128. Մեղուների և իշամեղուների ընտանիքների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկելուց 30 օր, իսկ մայրերինը` 1-3 օր առաջ:
129. Առվույտի տերևահատ մեղուների բոժոժների ապրանքախմբի կազմավորումը կատարվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր մատակարարի տնտեսության ապահովությունը:
130. Տեղափոխման համար օգտագործվում են բեռնարկղեր և փաթեթավորման նյութեր, որոնք կիրառվում են առաջին անգամ:
131. Տեղափոխման ընթացքում օգտագործվող կերերը` մեղուների և իշամեղուների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տեղանքից (վարչական տարածքներից) են և չեն շփվել հիվանդ մեղուների, իշամեղուների հետ:
132. Իշամեղուների, մեղրատու մեղուների և մայրերի, առվույտի տերևահատ մեղուների փաթեթավորման նյութը ենթարկում են կանխարգելիչ ախտահանության և դեզակարիզացիայի:
XX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք հյուսիսային եղջերուների ներմուծման
133. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք կլինիկապես առողջ հյուսիսային եղջերուների ներմուծումը, որոնք չեն պատվաստվել բրուցելոզի դեմ, կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից կամ տարածքներից`
1) խոշոր եղջերավոր կենդանիների վեզիկուլյար ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
134. Ներմուծման են թույլատրվում այն կենդանիները, որոնք չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի կողմից թույլատրվածների:
135. Կարանտինի ժամանակ կատարվում են բրուցելոզի, տուբերկուլոզի, ինչպես նաև ներմուծվող (փոխադրվող) Կողմի լիազոր մարմնի պահանջով` այլ հիվանդությունների նկատմամբ ախտորոշիչ հետազոտություններ:
XXI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք ուղտերի և ուղտազգիների այլ
ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ) ներմուծման
136. Թույլատրվում է կլինիկապես առողջ ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետության ներմուծումը կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից կամ տարածքներից`
1) ձիերի աֆրիկական ժանտախտ, զոոանթրոպոնոզ ժանտախտ, նոդուլյար մաշկաբորբ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում.
2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) ուղտերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) բլյուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
6) խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
7) բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
8) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
9) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
137. Նեմուծման են թույլատրվում այն կենդանիները, որոնք չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի կողմից թույլատրվածների:
138. Կարանտինի ժամանակ կատարվում են բլուտանգի, խլնախտի, սուրրայի, տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, բրուցելոզի և կոնտագիոզ պլևրոպնևմոնիայի նկատմամբ ախտորոշիչ հետազոտություններ:
XXII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք մսի և այլ սննդային մսային հումքի
ներմուծման
139. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել միս և այլ սննդային մսային հումք` ստացված սպանդի իրականացման և մսի վերամշակման կազմակերպություններում առողջ կենդանիների սպանդից և վերամշակումից:
140. Հայաստանի Հանրապետության տարածք արտահանելու համար նախատեսված կենդանիները, որոնցից ստացված միսը և այլ սննդային մսային հումքը ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ մսեղիքը, գլուխները և ներքին օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության: Միսը և այլ սննդային մսային հումքը ճանաչվել է պիտանի մարդու սննդի մեջ օգտագործման համար:
141. Մսեղիքը (կիսամսեղիքը, քառորդ մասը) ունի անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպության պարզորոշ դրոշմ կամ (սպանդանոցային անասնաբուժական հսկողության դրոշմ), որի վրա նշված է կենդանիների սպանդն իրականացրած մսի կոմբինատի (սպանդանոց-սառնարանի) անվանումը կամ համարը: Մասնատված միսը փաթեթի կամ ծալքամանի (պոլիբլոկի) վրա ունի մակնշում (անասնաբուժական դրոշմ): Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձվում է այնպես, որ առանց խախտելու դրոշմված պիտակի ամբողջականությունը անհնար լինի բացել փաթեթը, կամ ամրացրած լինի փաթեթին (փաթեթի վրա սոսնձված) այնպես, որ բացառվի կրկնակի օգտագործումը: Այս դեպքում փաթեթի կառուցվածքն այնպիսին է, որ բացելու դեպքում նրա սկզբնական տեսքը հնարավոր չէ վերականգնել:
142. Միսը և այլ սննդային մսային հումքը ստացվում են առողջ կենդանիների սպանդից, որոնք մթերվել են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տնտեսություններում կամ վարչական տարածքներում` գոտիավորմանը համապատասխան.
1) Կենդանիների բոլոր տեսակների համար.
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
2) Խոշոր եղջերավոր կենդանիների համար.
ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին և արտահանող երկրի, գոտու կամ կոմպարտմենտի` խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ռիսկի դասակարգմանը համապատասխան.
բ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում թոքեր ներմուծելու (փոխադրելու) դեպքում.
դ. բրուցելոզ, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ե. էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսությունում:
3) Ոչխարների և այծերի համար.
ա. ոչխարների սկրեպի` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
բ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ 6 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու դեպքում` վերջին ախտահարված կենդանու սպանդից առաջ.
գ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. բրուցելոզ, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
4) Խոզերի համար.
ա. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ վերջին 9 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, որտեղ իրականացվել է «ստեմպինգ աութ».
գ. խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. Աուեսկի հիվանդություն` երկրի տարածքում` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան, գլուխներ և ներքին օրգաններ ներմուծելու (փոխադրելու) դեպքում.
ե. խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ, Տեշենի հիվանդություն)` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. տրիխինելոզ` վերջին 3 ամիսների ընթացքում գրանցված հիվանդության դեպքերի բացակայության դեպքում տնտեսության տարածքում.
է. խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
143. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել.
1) տավարի և ոչխարի միս և այլ սննդային մսային հումք` ստացված կենդանիների սպանդից, որոնք չեն ստացել որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կենդանական ծագման կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի.
2) խոզի միս` հետևյալ պայմաններից մեկի պահպանմամբ.
ա. յուրաքանչյուր խոզի մսեղիք հետազոտված է տրիխինելոզի նկատմամբ` բացասական արդյունքով.
բ. խոզի միսը ենթարկվել է սառեցման` համաձայն N 2 աղյուսակի.
Աղյուսակ N 2
.________________________________.
|Ժամանակը (ժամ)|Ջերմաստիճանը (oC)|
|______________|_________________|
|106 |- 18 |
|______________|_________________|
|82 |- 21 |
|______________|_________________|
|63 |- 23.5 |
|______________|_________________|
|48 |- 26 |
|______________|_________________|
|35 |- 29 |
|______________|_________________|
|22 |- 32 |
|______________|_________________|
|8 |- 35 |
|______________|_________________|
|1/2 |- 37 |
.________________________________.
144. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել միս և այլ սննդային մսային հումք` ստացված մսեղիքից, որոնք.
1) հետսպանդային անսասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ ունեն դաբաղին, ժանտախտին, անաէրոբ վարակներին, տուբերկուլոզին, էնզոոտիկ լեյկոզին և այլ վարակիչ հիվանդություններին, ինչպես նաև տարբեր նյութերով թունավորումներին բնորոշ փոփոխություններ, հելմինթներով (ցիստիցերկոզ, տրիխինելոզ, սարկոսպորիդիոզ, օնխոցերկոզ, էխինոկոկոզ և այլն) ախտահարվածություններ.
2) պահման ընթացքում ենթարկվել են հալեցման.
3) ունեն փչացման նշաններ.
4) ազդրի մկանի հաստության մոտ ունեն Ցելսիուսի մինուս 8 աստիճանից բարձր ջերմաստիճան սառեցված մսի համար և Ցելսիուսի պլյուս 4 աստիճանից բարձր` պաղեցված մսի համար.
5) ունեն ներքին օրգանների մնացորդներ, հյուսվածքներում արյունազեղումներ, թարախակույտերը հեռացված չեն, ունեն բոռերի թրթուրներ, շճաթաղանթների մաքրվածք և ավշային հանգույցները հեռացված են, մեխանիկական խառնուրդներով, ինչպես նաև մսին ոչ բնորոշ գույնով, հոտով, համով են (ձկան, դեղամիջոցների, դեղաբույսերի և այլն).
6) պարունակում են կոնսերվացման միջոցներ.
7) աղտոտված են մարդու առողջության համար վտանգավոր քանակությամբ սալմոնելաներով` Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված պահանջներին համապատասխան.
8) մշակվել են ներկանյութերով:
145. Մսի և այլ սննդային մսային հումքի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված անասնաբուժական և սանիտարական պահանջներին և կանոններին:
XXIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք թռչնի մսի ներմուծման
146. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թռչնի միս, որը ստացվել է սպանդանոցային կազմակերպություններում առողջ թռչունների սպանդից և վերամշակվել է թռչնի վերամշակման կազմակերպություններում:
147. Թռչունը, որի միսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածք արտահանելու համար, ենթակա է նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ մսեղիքը և օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:
148. Թռչնի միսը ճանաչվել է պիտանի մարդու սննդի մեջ օգտագործման համար, փաթեթի կամ ծալքամանի (պոլիբլոկի) վրա ունի մակնշում (անասնաբուժական դրոշմ): Մակնշված պիտակը փաթեթի վրա սոսնձվում է այնպես, որ առանց խախտելու դրոշմված պիտակի ամբողջականությունը անհնար լինի բացել փաթեթը, կամ ամրացրած լինի փաթեթին (փաթեթի վրա սոսնձված) այնպես, որ բացառվի կրկնակի օգտագործումը: Այս դեպքում փաթեթի կառուցվածքը այնպիսին է, որ բացելու դեպքում նրա սկզբնական տեսքը հնարավոր չէ վերականգնել:
149. Թռչնի միսը ստացվել է առողջ թռչնի սպանդից, որը կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տնտեսություններից կամ վարչական տարածքից է` գոտիավորմանը համապատասխան.
1) թռչունների գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան.
2) Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան:
150. Թռչունը սպանդի է բերվում այն տնտեսություններից, որտեղ իրականացվում է վերահսկողության ծրագիր սալմոնելաոզի նկատմամբ` ՄՀԲ-ի օրենսգրքին համապատասխան:
151. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թռչնի միս, որը`
1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ ունի վարակիչ հիվանդություններին, ինչպես նաև տարբեր նյութերով թունավորումներին բնորոշ փոփոխություններ, հելմինթներով ախտահարվածություններ.
2) թռչնի մսի փորոտիքը չհանված և կիսահանված է.
3) օրգանոլեպտիկ ցուցանիշներով բարորակ չէ.
4) մկանների հաստության մեջ ունի Ցելսիուսի մինուս 12 աստիճանից բարձր ջերմաստիճան սառեցրած թռչնամսի համար (պահելու դեպքում ջերմաստիճանը Ցելսիուսի մինուս 18 աստիճան է).
5) պարունակում է կոնսերվացման միջոցներ.
6) աղտոտված է մարդու առողջության համար վտանգավոր քանակությամբ սալմոնելաներով` Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված պահանջներին համապատասխան.
7) մշակվել է ներկանյութերով և հոտավետ նյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
8) ունի տվյալ տեսակին ոչ բնորոշ գունավորում.
9) ունի փչացման նշաններ.
10) թռչնի սպանդից ստացված միս, որոնք ենթարկվել են բնական կամ արհեստական էստրոգեն հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և այլ դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներում առաջարկված ժամկետներից ուշ.
11) մսի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
XXIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք ձիու մսի ներմուծման
152. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ձիու միս, որը ստացվել է սպանդանոցային կազմակերպություններում կլինիկապես առողջ ձիերի սպանդից և վերամշակվել է մսի վերամշակման կազմակերպություններում:
153. Կենդանիները, որոնց միսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածք արտահանելու համար, ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ մսեղիքը և ներքին օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության պետական անասնաբուժական (պաշտոնական) ծառայության կողմից: Կենդանիները սպանդից անմիջապես առաջ ենթարկվում են կլինիկական զննման և հետազոտվում խլնախտի նկատմամբ` բացասական արդյունքներով:
154. Ձիերի մսեղիքը ունի անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպության պարզորոշ դրոշմ կամ (սպանդանոցային անասնաբուժական հսկողության դրոշմ), որի վրա նշված է կենդանիների սպանդն իրականացրած սպանդանոցի (մսի կոմբինատի) անվանումը կամ համարը: Մասնատված մսի փաթեթի կամ ծալքամանի (պոլիբլոկ) վրա առկա է մակնշում (անասնաբուժական դրոշմ): Պիտակը փաթեթի վրա այնպես է սոսնձված, որ փաթեթի բացելն անհնար լինի` առանց խախտելու պիտակի ամբողջականությունը: Եթե փաթեթի ձևը կանխում է բացելը չթույլատրված տեղից, պիտակն այնպես է փակցվում փաթեթի վրա, որ հնարավոր չլինի այն կրկնակի օգտագործել:
155. Ձիու միսը ստացվել է կենդանիներից, որոնք մթերվել են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տնտեսություններում.
1) ձիերի աֆրիկական ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում, եթե երկրում իրականացվում է վերահսկողության ծրագիր.
2) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
3) խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում, եթե երկրում իրականացվում է վերահսկողության ծրագիր.
4) էպիզոոտիկ լիմֆանգոիտ` վերջին 2 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
5) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
156. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ձիու միս, որը`
1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ընթացքում չունի վարակիչ հիվանդություններին, ինչպես նաև տարբեր նյութերով թունավորումներին բնորոշ փոփոխություններ, հելմինթներով ախտահարվածություններ.
2) ունի ներքին օրգաններում մնացորդներ, հյուսվածքներում արյունազեղումներ, չհեռացված թարախակույտեր, բոռերի թրթուրներ, շճաթաղանթի մաքրվածք, մեխանիկական խառնուրդներ, ինչպես նաև մսին ոչ բնորոշ հոտ և համ, ավշային հանգույցները հեռացված են.
3) ազդրի մկանի հաստության մոտ ունի Ցելսիուսի մինուս 8 աստիճանից բարձր ջերմաստիճան սառեցված մսի համար և Ցելսիուսի պլյուս 4 աստիճանից բարձր` պաղեցված մսի համար.
4) աղտոտված է սալմոնելաներով և բակտերիալ այլ վարակների հարուցիչներով.
5) մշակված է ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
6) ստացված կենդանիների սպանդից, որոնք ենթարկվել են բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիերոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և այլ դեղամիջոցների ազդեցությանը, եթե սպանդից առաջ կենդանիներին ներարկվել է իրենց օգտագործման հրահանգներում նշված ժամկետներից ուշ:
157. Ձիու մսի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
XXV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք պահածոների, երշիկեղենի և պատրաստի
մսային արտադրանքների այլ տեսակների ներմուծման
158. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանիների բոլոր տեսակների միս, ենթամթերքներ և ճարպեր, թռչուններ և այլ մսային արտադրանքները (այսուհետ` պատրաստի մսամթերքներ)` նախատեսված մարդու սննդի համար, արտադրված միս վերամշակող կազմակերպություններում:
159. Մսային հումքը, որից արտադրվել են պատրաստի մսային արտադրանքները, ստացվել են կլինիկապես առողջ կենդանիներից և անցել անասնաբուժասանիտարական փորձաքննություն:
160. ՄՀԲ-ի օրենսգրքի պահանջներին երկրի կարգավիճակի համապատասխանության դեպքում չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք պատրաստի մսամթերքների ներմուծումը` ստացված կենդանիների սպանդից, որոնք ենթարկվել են բնական կամ արհեստական էստրոգեն հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և այլ դեղամիջոցների ազդեցության և ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներում առաջարկված ժամկետներից ուշ:
161. Պատրաստի մսամթերքը ճանաչվել է պիտանի մարդու սննդի մեջ օգտագործելու համար: Արտադրանքն ունի մակնշում (անասնաբուժական դրոշմ), փաթեթի վրա: Պիտակը փաթեթի վրա այնպես է սոսնձված, որ փաթեթի բացելն անհնար լինի` առանց խախտելու պիտակի ամբողջականությունը: Եթե փաթեթի ձևը կանխում է բացելը չթույլատրված տեղից, պիտակն այնպես է փակցվում փաթեթի վրա, որ հնարավոր չլինի այն կրկնակի օգտագործել:
162. Պատրաստի մսամթերքների մանրէաբանական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
163. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել պատրաստի մսամթերքներ` չվնասված տարայում հերմետիկ փակված փաթեթի մեջ:
XXVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք ընտանի ճագարների մսի ներմուծման
164. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ընտանի ճագարների միս` ստացված սպանդանոցային և վերամշակված մսի վերամշակման կազմակերպություններում առողջ կենդանիների սպանդից:
165. Ճագարները ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ մսեղիքը և օրգանները` հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության: Ճագարների միսը ճանաչվել է մարդու սննդում օգտագործելու համար պիտանի և փաթեթի վրա ունի մակնշում (անասնաբուժական դրոշմ): Պիտակը փաթեթի վրա այնպես է սոսնձված, որ փաթեթի բացելն անհնար լինի` առանց խախտելու պիտակի ամբողջականությունը:
166. Միսը ստացվել է առողջ ճագարների սպանդից, որը հետևյալ վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տնտեսություններից և (կամ) վարչական տարածքից է` գոտիավորմանը համապատասխան.
1) միքսոմատոզ, տուլարեմիա, պաստերելոզ, լիստերիոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում.
2) ճագարների հեմոռագիկ հիվանդություն` վերջին 60 օրերի ընթացքում մինչև կենդանիներին սպանդանոց ուղարկելը` տնտեսության տարածքում:
167. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ճագարների միս, որը`
1) հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության ընթացքում ունի վարակիչ հիվանդություններին, ինչպես նաև տարբեր նյութերով թունավորումներին բնորոշ փոփոխություններ, հելմինթներով ախտահարվածություններ.
2) օրգանոլեպտիկ ցուցանիշներով բարորակ չէ.
3) պարունակում է կոնսերվանտներ.
4) ախտոտված է սալմոնելաներով կամ բակտերիալ այլ վարակների հարուցիչներով.
5) մշակվել է ներկանյութերով և հոտավետ նյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
6) ունի մուգ գունավորում.
7) պահման ընթացքում ենթարկվել է հալեցման.
8) մկանների հաստության մեջ ունի Ցելսիուսի մինուս 12 աստիճանից բարձր ջերմաստիճան սառեցված ճագարի մսի համար (պահման ընթացքում ջերմաստիճանը պետք է լինի Ցելսիուսի մինուս 18 աստիճան).
9) ստացվել է այն ճագարների սպանդից, որոնք չեն ենթարկվել բնական կամ սինթետիկ էստրոգեն հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների և այլ դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներում առաջարկված ժամկետներից ուշ.
10) մսի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Մաքսային միությունում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
XXVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք խոշոր և մանր եղջերավոր
կենդանիներից մթերված կաթի և կաթնամթերքի ներմուծման
168. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ կենդանիների կաթ և կաթնամթերք` ստացված այն տնտեսություններից, որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից.
1) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում.
7) ոչխարների և այծերի բրուցելոզ, մանր եղջերավոր կենդանիների տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսությունում.
8) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան:
169. Կաթնամթերքների արտադրման համար օգտագործվող կաթը անցել է ջերմային մշակում, որը բավարար է մարդու առողջության համար վտանգ ներկայացնող ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացման համար: Փոխադրվող կաթնամթերքը ենթարկվել է վերամշակման, որի արդյունքում երաշխավորվում է կենսունակ ախտածին ֆլորայի բացակայությունը: Կաթնամթերքը ճանաչվել է սննդի մեջ օգտագործելու համար պիտանի:
170. Կաթի և կաթնամթերքի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
171. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել և կաթնամթերք, որոնք ունեն փոփոխված օրգանոլեպտիկ ցուցանիշներ կամ փաթեթի ամբողջականության խախտում:
XXVIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք վայրի կենդանիների մսի ներմուծման
172. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել վայրի կենդանիների միս (փետրավոր թռչուն)` ներառյալ էկզոտիկ կենդանիները, ինչպիսիք են կոկորդիլոսը, կենգուրուն, կրիան, ջայլամը և որսի համար թույլատրելի այլ կենդանիները, այդ թվում` բուծված փակ տարածքում կամ դրանց կենսատարածքում, որոնք ստացվել են մսի վերամշակման կազմակերպություններում:
173. Միսը ստացվում է առողջ կենդանիների (փետրավոր թռչունների) և էկզոտիկ կենդանիների սպանդից, որոնք պահվել են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ որսորդական հանդամասերում կամ բուծարաններում`
1) Կենդանիների բոլոր տեսակների համար.
ա. կատաղություն` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում որսորդական հանդամասում, տնտեսության կամ այլ բնակավայրի տարածքում:
2) Խոշոր որոճող երկկճղակավորների համար`
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. մանր որոճող կենդանիների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. հեմոռագիկ սեպտիցեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա և ոչխարների սկրեպի` երկրի տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի պահանջներին համապատասխան.
է. խոշոր եղջերավոր կենդանիների հանգուցային մաշկաբորբ (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ը. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 4 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
թ. բրուցելոզ, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (բուծման կազմակերպության), որսորդական հանդամասի կամ այլ բնակավայրի տարածքում:
3) Մանր որոճող երկկճղակավորների համար.
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. ոչխարների սկրեպի` երկրի տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի պահանջներին համապատասխան.
գ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, մանր որոճող կենդանիների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, բլուտանգ` 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. մեդի-վիսնա` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
է. տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում (բուծման կազմակերպության), որսորդական հանդամասի կամ այլ բնակավայրի տարածքում.
ը. ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան:
4) Մանր չորոճող երկկճղակավորների համար.
ա. խոզերի աֆրիկական ժանտախտ` երկրի տարածքում կամ վարչական տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
բ. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան:
5) Միասմբակավորների համար.
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. էպիզոոտիկ լիմֆանգոիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության (բուծման կազմակերպության), որսորդական հանդամասի կամ այլ բնակավայրի տարածքում.
գ. խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան:
6) Ճագարների և նապաստակների համար.
ա. միքսոմատոզ, տուլարեմիա, պաստերելոզ, լիստերիոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (բուծման կազմակերպության), որսորդական հանդամասի կամ այլ բնակավայրի տարածքում.
բ. ճագարների վիրուսային հեմոռագիկ հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսությունում:
7) Փետրավոր որսի (թռչունների) համար.
ա. թռչունների գրիպի բոլոր շճատիպեր` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում.
բ. Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու դեպքում (եթե հիվանդությունն առաջացել է ընտանի թռչունների մոտ) և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. ծաղիկ-դիֆտերիտ, օրնիտոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության (բուծման կազմակերպության), որսորդական հանդամասի կամ այլ բնակավայրի տարածքում:
174. Վայրի կենդանիները (փետրավոր որսամիս) և էկզոտիկ կենդանիները, որոնց միսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածք արտահանելու համար, ենթակա են նախասպանդային անասնաբուժական զննման, իսկ գլուխները, ներքին օրգանները և մսեղիքը (բոլոր կենդանիների)` հետսպանդային անասնաբուժասանիտական փորձաքննության:
175. Միսը ճանաչվել է պիտանի սննդում օգտագործելու համար:
176. Մսեղիքը ունի անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպության պարզորոշ դրոշմ կամ (սպանդանոցային անասնաբուժական հսկողության դրոշմ), որի վրա նշված է վայրի կենդանիների վերամշակում իրականացրած սպանդանոցի (մսի կոմբինատի) անվանումը կամ համարը: Մասնատված մսի փաթեթի կամ ծալքամանի (պոլիբլոկ) վրա առկա է մակնշում (անասնաբուժական դրոշմ): Պիտակը փաթեթի վրա այնպես է սոսնձված, որ փաթեթի բացելն անհնար լինի` առանց խախտելու պիտակի ամբողջականությունը: Եթե փաթեթի ձևը կանխում է բացելը չթույլատրված տեղից, պիտակն այնպես է փակցվում փաթեթի վրա, որ հնարավոր չլինի այն կրկնակի օգտագործել:
177. Միսը և այլ մսային սննդային հումքը անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման ժամանակ չունի վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ, ինչպես նաև ախտահարված չէ հելմինթներով, ունի չմաքրված շճաթաղանթներ, չհեռացված ավշային հանգույցներ:
178. Կենդանիների միսը (յուրաքանչյուր մսեղիք) հետազոտվել է տրիխինելիոզի նկատմամբ` բացասական արդյունքով:
179. Միսը չունի արյունազեղումներ, չհեռացված թարախային բշտեր, բոռերի թրթուրներ, մեխանիկական աղտոտումներ, մսին ոչ բնորոշ հոտ, ձկան, դեղաբույսերի և դեղամիջոցների համ:
180. Միսը պահվում և փոխադրվում է ջերմաստիճանային ռեժիմի պահպանմամբ, ազդրի մկանների հաստության մեջ ունի Ցելսիուսի մինուս 8 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճան սառեցված մսի համար (պահելու դեպքում` Ցելսիուսի մինուս 18 աստիճան) և Ցելսիուսի պլյուս 4 աստիճանից ոչ բարձր` պաղեցված մսի համար, չի ենթարկվել հալեցման, չի պարունակում կոնսերվացման միջոցներ, ախտոտված չէ սալմոնելաներով կամ բակտերիալ այլ վարակների հարուցիչներով, չի մշակվել ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
181. Մսի մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
XXIX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք ձկան, խեցգետնակերպերի, կակղամորթների, որսի այլ առարկաների և դրանց վերամշակման մթերքների սննդային արտադրանքի ներմուծման
182. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ջրային կենսաբանական պաշարներից ստացված արտադրանք (կենդանի, պաղեցված, սառեցված ձուկ, ձկնկիթ, խեցգետնակերպեր, կակղամորթներ, կաթնասուններ և ջրային այլ կենդանիներ ու որսի առարկաներ) (այսուհետ` ձկնային արտադրանք) բուծված կամ որսված էկոլոգիապես մաքուր ջրամբարներից (ջրատարածքներից), և դրանց վերամշակման կազմակերպություններից, որոնց նկատմամբ չեն սահմանվել անասնաբուժասանիտարական սահմանափակումներ:
183. Ձկնային արտադրանքը հետազոտված է մակաբույծների, բակտերիալ և վիրուսային վարակների առկայության նկատմամբ:
184. Թույլատրելի նորմերի սահմաններում մակաբույծների առկայության դեպքում ձկնային արտադրանքը վարակազերծվում է առկա մեթոդներով:
185. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ձկնային արտադրանք, որը`
1) մթերքի հաստության մեջ ունի Ցելսիուսի մինուս 18 աստիճանից բարձր ջերմաստիճան.
2) աղտոտվել է սալմոնելաներով կամ բակտերիալ այլ վարակների հարուցիչներով.
3) մշակվել է ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
4) ունի վարակիչ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ.
5) օրգանոլեպտիկ ցուցանիշներով բարորակ չէ.
6) պահման ընթացքում ենթարկվել է հալեցման.
7) Տետրաօդոնտիդե (Tetraodontidae), Մոլիդե (Molidae), Դիոդոնտիդե (Diodontidae) և Կանտինգաստերիդե (Canthigasteridae) ընտանիքների թունավոր ձկներ.
8) մարդու առողջության համար վտանգավոր կենսաթույներ պարունակող:
186. Երկփեղկ կակղամորթները, փշամորթները, թաղանթավորները և ծովային փորոտանիները (այսուհետ` կակղամորթներ) մաքրման կենտրոններում ենթարկվել են համապատասխան մաքրման:
187. Անասնաբուժասանիտարական փորձաքննության ժամանակ ձկնային արտադրանքը ճանաչվել է պիտանի սննդում օգտագործելու համար և չի պարունակում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութեր, թիրեոստատիկ պատրաստուկներ, հակաբիոտիկներ, այլ դեղամիջոցներ և պեստիցիդներ:
188. Ձկնային արտադրանքի մանրէաբանական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները, ֆիկոտոքսինների և այլ ախտոտիչների (կակղամորթների համար) պարունակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և պահանջներին:
XXX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք բնական մեղրի և մեղվաբուծական
մթերքների ներմուծման
189. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել բնական մեղր և մեղվաբուծական մթերքներ, որոնք մթերվել են այն կազմակերպություններից (մեղվանոցներից) և վարչական տարածքներից` գոտիավորմանը համապատասխան, որոնք զերծ են ամերիկական փտախտից, եվրոպական փտախտից, նոզեմատոզից` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
190. Մեղրը և մեղվաբուծական մթերքները ճանաչվել են պիտանի սննդում օգտագործելու համար:
191. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեղր և մեղվաբուծական մթերքներ, որոնք`
1) ունեն փոփոխված օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական ցուցանիշներ կամ փաթեթի ամբողջականության խախտում.
2) պարունակում են բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութեր, թիրեոստատիկ պատրաստուկներ:
192. Չի թույլատրվում բնական մեղրում և մեղվաբուծական մթերքներում այնպիսի դեղամիջոցների մնացորդներ, ինչպիսիք են քլորամֆենիկոլի, քլորֆարմազինի, կոլքիթինի, դապսոնի, դիմետրիդազոլի, նիտրոֆուրանների, ռոնիդազոլի, ինչպես նաև կումաֆոսի առկայությունը` 100 մկգ/կգ-ից ոչ ավելի և ամիտրազի` 200 մկգ/կգ-ից ոչ ավելի:
193. Չի թույլատրվում մեղրում և մեղվաբուծական մթերքներում այլ դեղամիջոցների մնացորդների պարունակություն, որոնք օգտագործվել են մեղուների բուժման և մշակման համար: Արտադրողը նշում է բոլոր պեստիցիդները, որոնք օգտագործվել են մեղրի հավաքման և մեղվաբուծական մթերքների արտադրման ընթացքում:
194. Մեղրի և մեղվաբուծական մթերքների քիմիաթունաբանական (ծանր մետաղներ, պեստիցիդներ), ռադիոլոգիական և այլ ցուցանիշները համապատասխանում են Մաքսային միության տարածքում գործող անասնաբուժական և սանիտարական կանոններին և նորմերին:
XXXI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք ձվի փոշու, մելանժի, ալբումինի և
հավի ձվի վերամշակումից ստացված սննդամթերքների ներմուծման
195. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ թռչուններից ստացված ձվի փոշի, մելանժ, ալբումին և հավի ձվի վերամշակումից ստացված սննդամթերքներ` ստացված կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից և արտադրված այն կազմակերպություններում, որոնց նկատմամբ չեն սահմանվել անասնաբուժասանիտարական սահմանափակումներ:
196. Վերամշակման համար օգտագործվող ձուն այն տնտեսություններից է, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից.
1) թռչունների գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ վերջին 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան:
2) Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ վերջին 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում կամ ապրանքը ենթարկել են Նյուքասլի հիվանդության վիրուսի ակտիվազրկման (վարակելու հատկության զրկման)` ՄՀԲ-ի օրենսգրքի դրույթներին համապատասխան, և մշակումից հետո ձեռնարկվել են բոլոր պատշաճ միջոցները Նյուքասլի հիվանդության վիրուսի հավանական աղբյուրի հետ ձվամթերքի շփումը կանխելու համար:
197. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ձվից ստացված սննդամթերք, որը`
1) ունի փոփոխված օրգանոլեպտիկ ցուցանիշներ կամ փաթեթի ամբողջականության խախտում.
2) աղտոտվել է սալմոնելաներով կամ բակտերիալ այլ վարակների հարուցիչներով.
3) մշակվել է քիմիական նյութերով, իոնացնող ճառագայթմամբ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
198. Ձվից կամ ձու պարունակող մատակարարվող մթերքները ենթարկվել են վերամշակման, որի արդյունքում երաշխավորվում է կենսունակ ախտածին ֆլորայի բացակայությունը:
199. Ձվից ստացված սննդամթերքը արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից ճանաչվել է պիտանի մարդկանց սննդի մեջ օգտագործելու և առանց սահմանափակման ազատ վաճառքի համար:
200. Ձվից ստացված սննդամթերքի մանրէաբանական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական և այլ ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական պահանջներին և սանիտարական կանոններին ու նորմերին:
XXXII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք սննդային ձվի ներմուծման
201. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ թռչնի սննդային ձու, որը ստացվել է կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից և այն կազմակերպություններում, որոնց նկատմամբ չեն սահմանվել անասնաբուժասանիտարական սահմանափակումներ:
202. Ձուն մթերվել է այն տնտեսություններից, որոնք զերծ են կենդանիների և թռչունների հետևյալ վարակիչ հիվանդություններից`
1) գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքին համապատասխան եթնակա է պարտադիր հայտարարագրման.
2) Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) օրնիտոզ (պսիտակոզ), ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
203. Սննդային ձուն ճանաչվել է պիտանի սննդում օգտագործելու համար:
204. Սննդային ձվի մանրէաբանական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անասնաբուժական պահանջներին, սանիտարական կանոններին և նորմերին:
XXXIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք կաշվե, եղջյուրակճղակային,
աղիքային, մուշտակամորթ, ոչ խարենու և գառնենու հումքի, բրդի և
այծի մոհերի, խոզաստևի, ձիու մազի, հավի, բադի, սագի և այլ
թռչունների փետուրների և բմբուլի ներմուծման
205. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կաշվե, եղջյուրակճղակային, աղիքային, մուշտակամորթ, ոչխարենու և գառնենու հումք, բուրդ, այծի մոհեր, խոզաստև, ձիու մազ, հավի, բադի, սագի և այլ թռչունների փետուր և բմբուլ, ինչպես նաև կենդանական այլ հումք` ստացված այն տնտեսությունների առողջ կենդանիներից (թռչուն), որոնք պաշտոնապես զերծ են համապատասխան կենդանիների վարակիչ հիվանդություններից, և արտադրված կազմակերպություններում:
206. Հումքը ստացվել է կենդանիների (թռչունների) ընկալունակ տեսակների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից`
1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա և ոչխարների սկրեպի` ՄՀԲ-ի օրենսգրքի պահանջներին համապատասխան.
2) խոզերի աֆրիկական ժանտախտ, ձիերի աֆրիկական ժանտախտ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) վարակիչ հանգուցային մաշկաբորբ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
5) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
6) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
7) թռչունների գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ վերջին 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան.
8) Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ վերջին 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան:
207. Կաշվե, ոչխարենու և գառնենու հումքը, ինչպես նաև մուշտակամորթ հավաքովի հումքը հետազոտվել է սիբիրախտի նկատմամբ:
208. Կաշվե և մորթե հումքը ունի հստակ մակնշում (հաշվեպիտակ):
209. Կոնսերվացման մեթոդները համապատասխանում են միջազգային պահանջներին և ապահովում են հումքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը:
210. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել հավաքովի հումք, բացի մուշտակամորթ և գառնենու հումքից:
211. Տաք լվացման չենթարկված բուրդը, այծի մոհերը, խոզաստևը, ձիու մազը, փետուրը և բմբուլը ուղարկվում են հետագա վերամշակման (լվացման և ախտահանման) այն Կողմերի կազմակերպությունում, որի տարածք դրանք ներմուծվել կամ տեղափոխվել են:
XXXIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք ձկից, ծովային կաթնասուններից,
խեցգետնակերպերից և անողնաշարավորներից ստացված կերային ալյուրի
ներմուծման
212. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ձկան, ծովային կաթնասունների, խեցգետնակերպերի և անողնաշարավորների վերամշակումից ստացված կերային ալյուր, որը նախատեսված է համակցված կերերի արտադրության և գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մորթատու գազանների կերակրման համար (այսուհետ` ձկնալյուր) և բեռնված կազմակերպություններում: Ձկնալյուրը արտադրված է այն կազմակերպություններում, որոնց նկատմամբ չեն սահմանվել անասնաբուժասանիտարական սահմանափակումներ և որոնք տեղակայված են կենդանիների վարակիչ հիվանդութունների նկատմամբ ապահով տարածքներում:
213. Ձկնալյուրը համապատասխանում է անասնաբուժասանիտարական հետևյալ պահանջներին (Աղյուսակ N 3)`
Աղյուսակ N 3
._____________________________________________________________________.
|Ընդհանուր բակտերիալ |500 հազ. միկրոբային բջջից ոչ ավելի |
|ախտոտվածություն |մեկ գրամում |
|_________________________________|___________________________________|
|Ախտածին միկրոֆլորա |չի թույլատրվում |
|_________________________________|___________________________________|
|այդ թվում` սալմոնելա` 25 գրամում |չի թույլատրվում |
|_________________________________|___________________________________|
|Էնտերոպաթոգեն էշերիխիններ |չի թույլատրվում |
|_________________________________|___________________________________|
|Բոտուլինատոքսին |չի թույլատրվում |
|_________________________________|___________________________________|
|Պերօքսիդներ |0,1% ոչ ավելի` ըստ յոդի |
|_________________________________|___________________________________|
|Ալդրին |չի թույլատրվում |
|_________________________________|___________________________________|
|ՀՔՑՀ (իզոմերների գումարը) |0,2 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|ԴԴՏ (մետաբոլիտների գումարը) |0,4 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|Հեպտոքլոր |չի թույլատրվում |
|_________________________________|___________________________________|
|Կապար |5 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|Կադմիում |1 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|Սնդիկ |0,5 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|Արսեն |2 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|Ցեզիում 134, 137 ռադիոնուկլիդների|չի գերազանցում 1,62 x 10(8) |
|պարունակություն |կյուրի/կգ (600 բեքերելի) սահմանը |
|_________________________________|___________________________________|
|Պղինձ |80 մգ/կգ ոչ ավելի |
|_________________________________|___________________________________|
|Ցինկ |100 /կգ ոչ ավելի |
._____________________________________________________________________.
214. Արտադրանքը 30 րոպե ենթարկվել է ջերմային մշակման Ցելսիուսի պլյուս 80 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:
XXXV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք կենդանական ծագման, այդ թվում` թռչնից և ձկից ստացված կերերի և կերային հավելումների ներմուծման
215. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կերեր և կերային հավելումներ, որոնք արտադրվել են կենդանիների հումքից և որոնք ստացվել են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից`
1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա և ոչխարների սկրեպի` երկրի տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
2) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 3 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) ձիերի ժանտախտ, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, վերջին երեք ամիսների ընթացքում պահվել են այդտեղ.
5) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
7) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում երկրի տարածքում, վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ այնպես են մշակվել, որպեսզի ապահովվի վիրուսի ակտիվազրկումը.
8) թռչունների գրիպ` վերջին 12 ամիսների ընթացքում, տնտեսության տարածքում կամ վերջին 21 օրերի ընթացքում պահվել են այդպիսի տնտեսության տարածքում կամ մշակվել են այնպես, որպեսզի ապահովվի վիրուսի ակտիվազրկումը.
9) Նյուքասլի հիվանդություն` սպանդից առաջ վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
10) օրնիտոզ (պսիտակոզ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:
216. Կերերի և կերային հավելումների արտադրության համար չեն օգտագործվում որոճող կենդանիների սպիտակուցներ` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:
217. Կերերի պատրաստման համար նախատեսված հումքը ունի սպանդանոցային ծագում և ենթակա է հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:
218. Հումքը մշակվել է Ցելսիուսի պլյուս 133 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում (271,4 աստիճան` ըստ Ֆարենհեյտի) 20 րոպեից ոչ պակաս տևողությամբ 3 բար ճնշման տակ (42,824 ֆունտ մեկ քառակուսի սանտիմետրի վրա) կամ մշակվել է այլընտրանքային ջերմային մշակմանը համապատասխան, որն ապահովում է սահմանված մանրէաբանական ստանդարտներին համապատասխան անվտանգության պահանջներ:
219. Կերերը և կերային հավելումները չեն պարունակում սալմոնելաներ, բոտուլինատոքսին, էնտերոպաթոգեն և անաէրոբ միկրոֆլորա: Ընդհանուր բակտերիալ աղտոտվածությունը չի գերազանցում 500 հազ. միկրոբային բջիջը 1 գրամում:
XXXVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների համար նախատեսված
բուսական ծագման կերերի ներմուծման
220. Թույլատրվում է կենդանիների համար նախատեսված կերային հումքի, բուսական ծագման կերերի և բուսական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի (ֆուրաժային հատիկ, սոյայի բակլա, ոլոռ, տապիոկա, սոյայի, գետնանուշի և արևածաղկի աղացած քուսպեր և այլն) (այսուհետ` կերեր) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, որոնք ծագում և բեռնվում են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից կամ վարչական տարածքներից` խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ, խոզերի աֆրիկական և դասական ժանտախտ, ձիերի աֆրիկական ժանտախտ, դաբաղ, ոչխարների և այծերի ծաղիկ, բարձր ախտածին գրիպ` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում (նահանգ, գավառ, վարչական շրջան, հողատարածք, մարզ, երկրամաս և այլն):
221. Կերերը ներմուծվում կամ փոխադրվում են վերամշակող կազմակերպություններից:
222. Կերերը թունավոր չեն կենդանիների համար:
223. Կերերը չեն պարունակում ֆուզարիոզի ախտանշաններով հատիկ, որի պարունակությունը կերի մեջ գերազանցում է կերի զանգվածի 1%:
224. Կերերը չեն պարունակում սահմանված նորմերը գերազանցող ծանր մետաղներ, միկոտոքսիններ և պեստիցիդներ:
225. Առավելագույն թույլատրելի քանակները առանձին տեսակների ֆուրաժային հատիկի և կերային այլ միջոցների համար.
1) Ցորեն, գարի, վարսակ`
ա. թունավոր տարրեր`
սնդիկ - 0,03
կադմիում - 0,1
կապար - 0,2
արսեն - 0,2
բ. միկոտոքսիններ`
զեարալենոն - 0,1
T-2 տոքսին - 0,06
դեզօքսինիվալենոլ - 1,0
աֆլատոքսին B1 - 0,002
օխրատոքսին A - 0,005
աֆլատոքսինների գումարը B1, B2, G2, G2 - 0,004
գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` յուրաքանչյուր մատակարարման համար),
2) Եգիպտացորեն`
ա. թունավոր տարրեր`
սնդիկ - 0,02
կադմիում -0,1
կապար - 0,2
բ. միկոտոքսիններ`
աֆլատոքսին B1 - 0,002
զեարալենոն - 0,1
T-2 տոքսին - 0,06
դեզօքսինիվալենոլ - 1,0
օխրատոքսին A - 0,005
աֆլատոքսինների գումարը B1, B2, G2, G2 - 0,01
գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` արտադրանքը մատակարարող յուրաքանչյուր երկրի համար),
3) Ոլոռ`
ա. թունավոր տարրեր`
սնդիկ - 0,02
կադմիում - 0,1
կապար - 0,5
արսեն - 0,3
բ. միկոտոքսիններ`
աֆլատոքսին B1 - 0,05
հեքսաքլորցիկլոհեքսան (ալֆա-, բետա-, գամա- իզոմերներ) - 0,5
ԴԴՏ և դրա մետաբոլիտներ - 0,05
սնդիկօրգանական պեստիցիդներ - չի թույլատրվում
2,4-Դ թթու, դրա աղեր, եթերներ - չի թույլատրվում,
վնասատուներով վարակվածություն - չի թույլատրվում
4) Սոյայի բակլաներ`
ա. թունավոր տարրեր`
սնդիկ - 0,02
կադմիում - 0,1
կապար - 0,5
արսեն - 0,3
բ. միկոտոքսիններ`
աֆլատոքսին B1 - 0,002
T-2 տոքսին - 0,06
զեարալենոն - 0,1
օխրատոքսին A - 0,005
ուրեազի ակտիվությունը - 0,1 - 0,2
նիտրատների պարունակություն - ոչ ավելի, քան 450
նիտրիտների պարունակություն - ոչ ավելի, քան 10
գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` արտադրանքը մատակարարող յուրաքանչյուր երկրի համար),
5) Տապիոկա`
ա. բնական աղտոտիչներ`
իզոցիանիդներ - 20
բ. միկոտոքսիններ.
T-2 տոքսին - 0,06
զեարալենոն - 0,1
գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` արտադրանքը մատակարարող յուրաքանչյուր երկրի համար),
6) Գետնանուշի աղացած քուսպ`
ա. միկոտոքսիններ.
ալֆատոքսին B1 - 0,002
T-2 տոքսին - 0,06
զեարալենոն - 0,1
օխրատոքսին A - 0,005
նիտրատների պարունակություն - ոչ ավելի, քան 200
նիտրիտների պարունակություն - ոչ ավելի, քան - 10
բ) պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` արտադրանքը մատակարարող յուրաքանչյուր երկրի համար),
7) Արևածաղկի աղացած քուսպ (սովորական, տեստավորված)`
ա. թունավոր տարրեր`
սնդիկ - 0,02
կադմիում -0,4
կապար - 0,5
արսեն - 0,5
բ. միկոտոքսիններ`
զեարալենոն - 1,0
T-2 տոքսին - 0,1
դեզօքսինիվալենոլ - 1.0
աֆլատոքսին B1 - 0,05
օխրատոքսին A - 0,05
գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` արտադրանքը մատակարարող յուրաքանչյուր երկրի համար),
դ. գումարային բետա-ակտիվությունը 1 կգ մեջ չի գերազանցում 600 բեքերելի սահմանը թվարկած բոլոր մթերքներում,
ե. առանց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) բաղադրիչների օգտագործման արտադրված կերերը պարունակում են չգրանցված հոսքագծեր` յուրաքանչյուր ԳՁՕ բաղադրիչի 0,5% և դրանից պակաս, և (կամ) գրանցված հոսքագծեր` 0,9% և դրանից պակաս
զ. ԳՁՕ բաղադրիչների օգտագործմամբ արտադրված կերերը կարող են պարունակել չգրանցված հոսքագծեր` յուրաքանչյուր ԳՁՕ բաղադրիչի 0,5% և դրանից պակաս,
8) Սոյայի աղացած քուսպ`
ա. թունավոր տարրեր`
սնդիկ - 0,02
կադմիում -0,4
կապար - 0,5
արսեն - 0,5
բ. միկոտոքսիններ`
զեարալենոն - 1,0
T-2 տոքսին - 0,1
դեզօքսինիվալենոլ - 1,0
աֆլատոքսին B1 - 0,05
օխրատոքսին A - 0,05
գ. պեստիցիդներ (անհրաժեշտ տվյալներ դրանց կիրառման մասին արտադրման, պահպանման և փոխադրման ժամանակ` արտադրանքը մատակարարող յուրաքանչյուր երկրի համար),
դ. գումարային բետա-ակտիվությունը 1 կգ մեջ չի գերազանցում 600 բեքերելի սահմանը թվարկած բոլոր մթերքներում:
XXXVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք շների և կատուների համար
նախատեսված կերային հավելումների, ինչպես նաև շների և կատուների
համար նախատեսված ջերմային մշակում անցած պատրաստի կերերի ներմուծման
226. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել շների և կատուների համար նախատեսված կերային հավելումներ, ինչպես նաև շների և կատուների համար նախատեսված պատրաստի կերեր, որոնք անցել են ջերմային մշակում և ստացվել կազմակերպություններում:
227. Շների և կատուների համար նախատեսված ջերմային մշակում անցած պատրաստի կերերը ստացվել են այնպիսի հումքից, որոնք կենդանիների և թռչունների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ վարչական տարածքներից են`
1) խոզերի աֆրիկական ժանտախտ, ձիերի աֆրիկական ժանտախտ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ, խոզերի դասական ժանտախտ, դաբաղ, ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) սիբիրախտ և անաէրոբ վարակներ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:
228. Կերեր պատրաստելու համար նախատեսված հումքը ունի միայն սպանդանոցային ծագում և ենթակա է հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության:
229. Կերերի արտադրության համար չի օգտագործվել հումք, որը պարունակում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված առանձնահատուկ ռիսկի նյութեր, ստամոքսի և աղիների պարունակություն, մթերված խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի նկատմամբ անապահով երկրներից:
230. Կերերը չեն պարունակում սալմոնելաներ, բոտուլինատոքսին (պահածոյացված կերերի համար), էնտերոպաթոգեն և անաէրոբ միկրոֆլորա: Կերերի ընդհանուր բակտերիալ աղտոտվածությունը չի գերազանցում 500 հազ. միկրոբային բջիջը 1 գրամում, որը հաստատվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով:
231. Հումքը մշակվում է Ցելսիուսի պլյուս 133 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում (271,4 աստիճան` ըստ Ֆարենհեյտի) 20 րոպեից ոչ քիչ տևողությամբ 3 բար ճնշման տակ (42,824 ֆունտ մեկ քառակուսի սանտիմետրի վրա) կամ մշակվում է այլընտրանքային ջերմային մշակմանը համապատասխան, որն ապահովում է սահմանված մանրէաբանական ստանդարտներին համապատասխան անվտանգության պահանջներ:
232. Կատուների և շների համար նախատեսված կերային հավելումների, ինչպես նաև կատուների և շների համար նախատեսված ջերմային մշակում անցած (ջերմաստիճանը` Ցելսիուսի պլյուս 70 աստիճանից ոչ ցածր, ժամանակը` 20 րոպեից ոչ պակաս) պատրաստի կերերի ներմուծումը սպառողական փաթեթով իրականացվում է առանց Կողմի լիազոր մարմնի ներմուծման թույլտվության, որի տարածք դրանք ներմուծվում են:
XXXVIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք որսորդական հաղթանշանների
ներմուծման
233. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել որսորդական հաղթանշաններ` ստացված այն կենդանիներից, որոնք ենթարկվել են մաշկարձանագործական ամբողջական մշակման, ինչը երաշխավորում է դրանց պահպանումը սենյակային ջերմաստիճանում:
234. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիների բոլոր տեսակների և ձկների խրտվիլակների կամ դրանց հատվածների համար, որոնք անցել են ամբողջական մաշկարձանագործական մշակում, չի պահանջվում ուղեկցող անասնաբուժական սերտիֆիկատ և ներմուծման թույլտվություն` պայմանով, որ ներկայացվող փաստաթղթերը հաստատում են մանրածախ առևտրի ցանցից դրանց ձեռքբերումը:
235. Չխախտելով ՍԻԹԵՍ-ի համաձայնագրով նախատեսված դրույթները` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որսորդական հաղթանշանների բոլոր տեսակները, որոնք չեն անցել մաշկարձանագործական մշակում, համապատասխանում են ստորև նշված պահանջներին:
236. Դրանք ստացվել են այն տարածքների կենդանիներից (թռչուններից), որոնք պաշտոնապես զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից`
1) կենդանիների բոլոր տեսակների համար.
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. կատաղություն` վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդամասի կամ այլ բնակավայրի տարածքում.
գ. սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում որսորդական հանդամասի, տնտեսության կամ այլ բնակավայրի տարածքում.
2) խոշոր որոճող երկկճղակավորների համար`
ա. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբ (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. վեզիկուլյար ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
3) մանր որոճող երկկճղակավորների համար`
ա. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. մանր որոճողների ժանտախտ, մեդի-վիսնա, արտրիտ-էնցեֆալիտ, ադենոմատոզ, սահմանային հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդամասի, տնտեսության կամ այլ բնակավայրի տարածքում.
դ. ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) մանր չորոճող կենդանիների համար (ընկալունակ կենդանիների համար).
ա. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում որսորդական հանդամասի, տնտեսության կամ այլ բնակավայրի տարածքում.
5) միասմբակավորների համար.
ա. խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. ինֆեկցիոն անեմիա, զուգավորման հիվանդություն, ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում որսորդական հանդամասի, տնտեսության կամ այլ բնակավայրի տարածքում.
6) փետրավոր որսի (թռչունների) համար.
ա. թռչնի գրիպ, որը ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում.
բ. ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում որսորդական հանդամասի, տնտեսության կամ այլ բնակավայրի տարածքում.
գ. Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ 3 ամիսների ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և համաճարակային հսկողության բացասական արդյունքների դեպքում:
237. Ենթարկվել են ախտահանման, եթե ստացվել են վերը նշված հիվանդությունների նկատմամբ անապահով տարածքների կենդանիներից:
238. Նշված հիվանդությունների նկատմամբ ապահով շրջանների որսորդական հաղթանշանների, ինչպես նաև նշված հիվանդությունների նկատմամբ անապահով շրջանների, սակայն որսորդական հաղթանշանների ծագման երկրում ընդունված կանոններին համապատասխան մշակման (ախտահանման) ենթարկված (ինչը հաստատված է անասնաբուժական սերտիֆիկատով) որսորդական հաղթանշանների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք իրականացվում է առանց լիազոր մարմնի թույլտվության:
XXXIX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք գազանանոցային և կրկեսային
կենդանիների ներմուծման
239. Այս գլխում գազանանոցային և կրկեսային կենդանիներ ասելով` հասկանում են ցանկացած տեսակի կենդանի` ծնված և աճեցված ազատ և փակ պայմաններում ոչ պակաս, քան 90 օր, պարտադիր հաշվառման ենթարկված միկրոչիպի, օղակավորման կամ դաջվածքի միջոցով:
240. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կլինիկապես առողջ գազանանոցային և կրկեսային կենդանիներ, որոնք դուրս են բերվում կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից կամ ջրատարածքներից`
1) Բոլոր տեսակի կենդանիների համար (բացի թռչուններից)`
ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
զ. սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.
է. կատաղություն` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ը. վիրուսային հեմոռագիկ տենդ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
2) Խոշոր երկկճղակավորների համար (խոշոր եղջերավոր կենդանիներ, զուբրեր, գոմեշներ, զեբու, եղնուղտեր (յակեր), այծքաղներ, բիզոններ, եղջերուներ և այլն)`
ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա և ոչխարների սկրեպի` երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, նշված հիվանդության աննշան կամ վերահսկելի ռիսկով` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
բ. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբ (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. եղջերուների էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն, Ակաբանե հիվանդություն, վեզիկուլյար ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
է. բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ը. Էնզոոտիկ լեյկոզ, վիրուսային փորլուծություն` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
3) Մանր երկկճղակավորների համար (ոչխարներ, այծեր, արխարներ, եղնիկներ, տուրեր, մուֆլոններ, այծեղջյուրներ, այծյամներ և այլն)`
ա. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. եղջերուների էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդությունից` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտից` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. Քյու-տենդ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. մեդի-վիսնա, ադենոմատոզ, արտրիտ-էնցեֆալիտ, սահմանային հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
է. պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ը. ոչխարների սկրեպի` վերջին 7 տարիների ընթացքում, երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
թ. տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ժ. ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
4) Միասմբակավորների համար (ավանակներ, ջորիներ, պոնիներ, զեբրեր, կուլաններ, Պրժևալսկու ձիեր, կիանգներ և այլն` բացառությամբ ձիերի)`
ա. ձիերի ժանտախտից` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. ինֆեկցիոն էնցեֆալոմիելիթների բոլոր տեսակներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. վիրուսային արտերիիտ` երկրի տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկության համապատասխան.
դ. խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi), պիրոպլազմոզ (Babesia caballi), նուտալիոզ (Nuttallia equi)` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
զ. ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
5) Ընտանի և վայրի խոզերի տարբեր տեսակների համար`
ա. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոզերի վեզիկուլյար հիվանդություն, վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.
ե. խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
զ. խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
6) Մսակերների տարբեր տեսակների համար`
ա. մսակերների ժանտախտ, վիրուսային էնտերիտ, տոքսոպլազմոզ, ինֆեկցիոն հեպատիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. տուլարեմիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
7) Թռչունների բոլոր տեսակների համար`
ա. բադերի ժանտախտ, բադի ճտերի վիրուսային հեպատիտ (ջրլող թռչունների համար)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. թռչունների գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. օրնիտոզ (պսիտակոզ), ինֆեկցիոն բրոնխիտ, ծաղիկ, ռեովիրուսային վարակ և հնդկահավերի ռինոտրախեիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
դ. Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.
8) Կրծողների տարբեր տեսակների համար`
ա. ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում.
բ. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
գ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.
դ. միքսոմատոզ, ճագարների վիրուսային հեմոռագիկ հիվանդություն, լիմֆոցիտար խորիոմենինգիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
ե. տոքսոպլազմոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
9) Մաշկաթաթավորների և կետանմանների տարբեր տեսակների համար` փոկերի ժանտախտ (մորբիլիվիրուսային վարակ), վեզիկուլյար էկզանտեմա` վերջին 36 ամիսների ընթացքում դրանց բնակության (ծագման) վայրերում.
10) փղերի, ընձուղտների, օկապիների, գետաձիերի, ռնգեղջյուրների, գետակինճերի, կիսաատամնավորների, խողովակաատամնավորների, միջատակերների, պարկավորների, չղջիկների, ջրարջակերպերի, կզաքիսազգիների, վիվերազգիների և էկզոտիկ կենդանիների այլ տեսակների համար`
ա. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
բ. վենեսուելյան էնցեֆալոմիելիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
գ. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբ (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
դ. ձիերի աֆրիկական ժանտախտ, Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն), ջրաքիսների տրանսմիսիվ էնցեֆալոմիելիտ, լիմֆոցիտար խորիոմենինգիտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.
ե. տուլարեմիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
11) Պրիմատների տարբեր տեսակների համար`
ա. Ռիֆտ հովտի տենդ, տուլարեմիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.
բ. հեմոռագիկ տենդ (Լասսա, Էբոլա, Մարբուրգ, Դենգե, դեղին տենդ, Արևմտյան Նեղոսի տենդ), կապիկների ծաղիկ` տնտեսության տարածքում կամ վարչական տարածքում, որտեղից արտահանվում են պրիմատները, արձանագրված դեպքերի բացակայության պարագայում:
241. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար ընտրված կենդանիները ոչ պակաս, քան 21 օր պահվում են արտահանող երկրի կարանտինային բազաներում կամ առանձին շենքերում (եթե Կողմի լիազոր մարմինը կանխարգելիչ կարանտինի այլ ժամկետներ չի սահմանում): Կարանտինի ժամանակ իրականացվում է գլխաքանակի կլինիկական զննում` պարտադիր ջերմաչափմամբ: Այդ ընթացքում իրականացվում են հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները`
1) խոշոր երկկճղակավորներին` բրուցելոզի, տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, էնզոոտիկ լեյկոզի, բլուտանգի նկատմամբ.
2) մանր երկկճղակավորներին` բրուցելոզի, պարատուբերկուլոզի, բլուտանգի նկատմամբ.
3) միասմբակավորներին` խլնախտի, զուգավորման հիվանդության, սուրրայի, պիրոպլազմոզի, նուտտալիոզի, ռինոպնևմոնիայի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիաի, վիրուսային արտերիտի նկատմամբ.
4) ջրաքիսներին` ալեուտյան հիվանդության նկատմամբ.
5) թռչուններին` օրնիտոզի (պսիտակոզի), թռչունների գրիպի նկատմամբ.
6) պրիմատներին` տուբերկուլոզի նկատմամբ:
242. Կենդանիներին տարին մեկ անգամ պատվաստում են`
1) բոլոր մսակերներին` կատաղության դեմ.
2) շներին, աղվեսներին, բևեռաաղվեսներին, գայլերին, շնագայլերին` մսակերների ժանտախտի, վիրուսային էնտերիտի, հեպատիտի, լեպտոսպիրոզի դեմ.
3) ջրաքիսներին, ժանտաքիսներին` վիրուսային էնտերիտի, մսակերների ժանտախտի դեմ.
4) կուղբերին` պաստերելոզի դեմ.
5) կատվազգիներին` կատաղության, պանլեյկոպենիայի, կալիցիվիրոզի և վիրուսային ռինոտրախեիտի դեմ.
6) կրծողներին (ճագարներին)` միքսոմատոզի և վիրուսային հեմոռագիկ հիվանդության դեմ.
7) թռչուններին (հավազգիների խմբի)` Նյուքասլի հիվանդության դեմ:
243. Եթե կենդանիները չեն պատվաստվել վերջին 12 ամիսների ընթացքում, ապա պատվաստումը կատարվում է ոչ ուշ, քան տեղափոխումից 20 օր առաջ:
244. Հյուրախաղերում մասնակցելու համար կանոնավոր փոխադրվող կրկեսային կենդանիները պահվում են պետական (գերատեսչական) անասնաբուժական ծառայության վերահսկողության տակ և տարին մեկ անգամ ենթարկվում են ախտորոշիչ հետևյալ հետազոտությունների`
1) խոշոր երկկճղակավորները` բրուցելոզի, տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, լեյկոզի, բլուտանգի նկատմամբ.
2) մանր երկկճղակավորները` բրուցելոզի, պարատուբերկուլոզի նկատմամբ.
3) միասմբակավորները` խլնախտի, զուգավորման հիվանդության, ինֆեկցիոն անեմիաի նկատմամբ.
4) ուղտազգիները` բլուտանգի, խլնախտի, սուրրայի, տուբերկուլոզի, բրուցելոզի նկատմամբ.
5) ջրաքիսները` ալեուտյան հիվանդության նկատմամբ.
6) կատվազգիները` դերմատոֆիտոզների նկատմամբ (լյումինեսցենտային ախտորոշման մեթոդով).
7) թռչունները` օրնիտոզի (պսիտտակոզ), թռչնի գրիպի, սալմոնելոզի նկատմամբ.
8) պրիմատները` տուբերկուլոզի նկատմամբ:
245. Երրորդ երկրից կրկեսային կենդանիները հյուրախաղերից վերադառնալուց (կախված այդ երկրների համաճարակային իրավիճակից) լիազոր մարմնի պահանջով կարող են 30 օրից ոչ պակաս ենթարկվել կարանտինացման` իրականացնելով ամբողջական ախտորոշիչ հետազոտություն:
246. Լիազոր մարմինը, որի տարածք ներմուծվում են կենդանիները, կարող է պահանջել այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտություններ և պատվաստումնր:
XXXX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածք անձրևաորդերի (lumbricina
ենթախմբի) և դրանց բոժոժների ներմուծման
247. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել անձրևաորդեր (Lumbricina ենթախմբի) և դրանց բոժոժներ (այսուհետ` անձրևաորդեր և դրանց բոժոժներ)` նախատեսված արդյունավետ աճեցման (վերմիկուլտուրա), հողի բարելավման, պարարտանյութերի և բիոհումուսի պատրաստման, որպես կենդանի կեր, ձուկ որսալու խայծ օգտագործելու համար, աճեցված բնական կամ արհեստական սուբստրատում (հողի հանքային հիմք) վերմիկուլտուրայում:
248. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձրևաորդերը և դրանց բոժոժները, որոնք նախատեսված են արդյունավետ աճեցման համար (վերմիկուլտուրա) ուղարկելուց առաջ 72 ժամվա ընթացքում ենթարկվում են վիզուալ զննման, որի արդյունքում բացակայում է որդերի մասսայական անկումը (որդերի 10%-ից ավելին փաթեթում):
249. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձրևաորդերը և դրանց բոժոժները, որոնք աճեցվել են վերմիկուլտուրաներում, դրանց աճեցման համար նախատեսված բնական սուբստրատները (հողը, տորֆը, պարարտանյութը, բիոհումուսը, գոմաղբը, բույսերի մասերը), այն տնտեսություններից (կազմակերպություններից) են, որտեղ չեն գրանցվել սիբիրախտ, դաբաղ, խոզերի աֆրիկական ժանտախտ և սպունգանման էնցեֆալոպաթիա հիվանդությունները:
250. Անձրևաորդերի և դրանց բոժոժների տեղափոխման համար օգտագործվում են փաթեթներ (տարաներ և այլն), որոնք ապահովում են դրանց կենսունակությունը տեղափոխման ժամանակ:
251. Չի թույլատրվում ներմուծել այն փաթեթները (տարաները և այլն), որոնց մեջ սահմանի հատման պահին վիզուալ զննման ժամանակ հայտնաբերվել է անձրևաորդերի մասսայական անկում: Նշված փաթեթները (տարաները և այլն) դրանց պարունակության հետ միասին, օրենսդրության համաձայն, ենթակա են վերադարձի արտահանող երկիր կամ ոչնչացման (օգտահանման):
252. Փաթեթները (տարաները և այլն) մեկանգամյա օգտագործման են և լցված են անձրևաորդերի և դրանց բոժոժների կենսունակությունը ապահովող սուբստրատով:
253. Յուրաքանչյուր փաթեթ համարակալված է և մակնշված: Մակնշումը պարունակում է` անձրևաորդերի տեսակի անվանումը, տեղեկատվություն անձրևաորդերի քանակի կամ զանգվածի, դրանց ծագման, տեղափոխման պայմանների վերաբերյալ, ինչպես նաև կարող է պարունակել բեռը և բեռի ծագումը բնութագրող այլ տեղեկատվություն:
(հավելվածը խմբ. 30.12.14 թիվ 1589-Ն հրաման)