Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 158 ...

 

 

040.0859.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2012 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 4-ի

N 859-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 18-ի

N 1582-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգով (այսուհետ` կարգ) կանոնակարգվում են քաղաքացիական օդանավերով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելիս ծագող իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններից և (կամ) դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ քաղաքացիական օդանավերով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

3. Սույն կարգով չեն կանոնակարգվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական օդանավերով քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքերի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի փոխադրումների ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Քաղաքացիական օդանավակայաններով ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն ստանալու համար ռազմական նշանակության արտադրանքը փոխադրելու պատվեր ունեցող օդանավ շահագործող կազմակերպությունը (այսուհետ` օդանավ շահագործող) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` լիազորված մարմին)` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, որը ներկայացված հայտը և տվյալ փոխադրման վերաբերյալ իր դիրքորոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված մարմին:

5. Օդանավ շահագործողը հայտը ներկայացնում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումից 7 աշխատանքային օր առաջ` դրա մեջ նշելով հետևյալ անհրաժեշտ տեղեկություններ`

1) ռազմական նշանակության արտադրանքն առաքող կազմակերպության անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը.

2) փոխադրող ռազմական նշանակության արտադրանքի անվանումը, տեսակը (դասը, կարգը, խումբը` եթե վտանգավոր բեռ է), բեռնային տեղերի քանակը, եթե ռադիոակտիվ նյութ է, ապա դրա քիմիական և ֆիզիկական ձևերի նկարագրությունը, բեռին շնորհված` Միավորված ազգերի կազմակերպության համարանիշը, փաթեթավորման խմբի տեսակը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի (ներմուծում, արտահանում), (տարանցիկ փոխադրում), (առևտրի միջնորդական գործունեության) լիցենզիայի պատճենը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանումն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դրական եզրակացության պատճենը.

5) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման միջոցը` օդանավի տեսակը.

6) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ժամկետները.

7) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման երթուղին.

8) ռազմական նշանակության արտադրանքի կապակցությամբ լիցենզիաները, սերտիֆիկատները, թույլտվությունները, եթե նման լիցենզիաներ, սերտիֆիկատներ, թույլտվություններ պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.

9) թռիչքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության փոխադրման վերաբերյալ դրական եզրակացությունների և ներկայացված հայտի` սույն կարգի 7-րդ կետի դրույթներին չհակասելու դեպքում լիազորված մարմինը տալիս է ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվություն:

7. Լիազոր մարմինը փոխադրման թույլտվություն տալը կարող է մերժել, եթե`

1) տվյալ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ և թերություններ, որոնք չեն շտկվել օդանավ շահագործողի կողմից, փոխադրումից 7 աշխատանքային օրվա ընթացքում` անճշտությունների և թերությունների մասին լիազոր մարմնի կողմից իրեն իրազեկվելուց հետո.

3) պահպանված չեն սույն կարգի 5-րդ կետի պահանջները.

4) օդանավ շահագործողի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) 9284-ԱՆ/905 օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով պահանջվող` սահմանված չափանիշներին.

5) փոխադրման թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,

6) Միավորված ազգերի կազմակերպության կողմից տվյալ պետությանը ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վրա դրված է արգելք:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններից և (կամ) դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռ հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման համար տրված թույլտվության, ինչպես նաև օդանավի թռիչքի և վայրէջքի ժամի, թռիչքի երթուղիների, փոխադրվող վտանգավոր բեռների մասին տեղեկատվությունը լիազորված մարմինն էլեկտրոնային կապի միջոցներով կամ հեռախոսագրով փոխադրումից առնվազն 3 օր առաջ հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 859-Ն
Որոշում