(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 1993թ թիվ 37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշմամբ հաստատված ցանկերում կատարել հետևյալ լրացումները.
i
1. Հայաստանի Հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակների թիվ 1 ցանկը լրացնել հետևյալ բովանդակության 9-րդ կետով.
«9. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություններ»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թիվ 2 ցանկի վերջում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության արխիվային
կառավարությանն առընթեր ծառայություններ
արխիվային վարչություն