041.0172.240399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 1999 թվականի թիվ 172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների հետևյալ պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
Գլխավոր խորհրդատու 12810
Ավագ խորհրդատու 11520
Աշխատակազմի ղեկավար, խորհրդատու 12340
Դատավորի օգնական, գլխավոր հաշվապահ 12090
Գլխավոր մասնագետ 11770
Առաջատար մասնագետ 11390
1-ին կարգի մասնագետ, դատական
նիստերի քարտուղար 11220
2-րդ կարգի մասնագետ 10820
Գրասենյակի քարտուղար 6640
(1-ին կետն ուժը կորցրել է 16.04.99 թիվ 226 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համապատասխան պաշտոնների համար նախատեսված չափերով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 16.04.99 թիվ 226 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «ՀՀ վճռաբեկ դատարան» բաժինը: