(ուժը կորցրել է 02.02.01 թիվ 85 որոշում)
i
041.0171.220399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 1999 թվականի թիվ 171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով 1994 թվականի ապրիլի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի 11 հոդվածից`
i
Հաստատել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական ու գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը
Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Արամյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության արտաքին տնտեսական կապերի և
համագործակցության գլխավոր վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության արտաքին կապերի և
սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության
պետ
Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Խարազյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության երկրորդ եվրոպական բաժնի վարիչ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 26.06.00 թիվ 393 որոշում)