040.0618.210512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2012 թվականի N 618-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության, ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի, միջև կնքված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրի շրջանակներում կնքված պոմպակայանների վերականգնման պայմանագրերի մասով առաջացած վեճերի լուծման հանձնաժողովի ծախսերի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի կողմից ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 12,140.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 27.12.12 թիվ 1695-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել 43,300.0 հազ. դրամ գումարի փոխանցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի «ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ իրականացվող Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվից պաշտոնական դրամաշնորհների հաշվառման համար գանձապետական միասնական հաշվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ենթահաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ