040.0569.100512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2012 թվականի N 569-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1594-Ն որոշման հավելվածի «I. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 1-ին կետի 5-րդ սյունակը «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերով.
2) 1-ին կետի 6-րդ սյունակում «2012 թ.» թիվը փոխարինել «2015 թ.» թվով.
3) 6-րդ կետի 6-րդ սյունակում «2012-2013 թթ.» թվերը փոխարինել «2015 թ.» թվով.
4) 7-րդ կետի 6-րդ սյունակում «2012 թ.» թիվը փոխարինել «2014 թ.» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ