Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 170 ...

 

 

040.0563.100512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2012 թվականի N 563-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1700-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին գույք հանձնելու մասին» N 1700-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի` 71951733 դրամ հաշվեկշռային արժեքով, 2763.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները (1842.2 քառ. մետր մակերեսով շենքը, 921.1 քառ. մետր մակերեսով շինությունները, այդ թվում` տնտեսական մասնաշենք` 828.7 քառ. մետր, ենթակայան` 19.0 քառ. մետր, ջրի մաքրման կայան` 63.0 քառ. մետր, տաղավար N 1` 5.2 քառ. մետր, և տաղավար N 2` 5.2 քառ. մետր), դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.0 հեկտար մակերեսով հողատարածքը` 12070864 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա ցանկապատի հետ միասին (այսուհետ` գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետության կողմից գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2012
N 563-Ա
Որոշում