ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 1988 թվականի թիվ 654
i
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1424 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1424 որոշմամբ երկրաշարժի հետևանքով տուժած Հայկական ՍՍՀ բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով.
i
է) գտել է անհրաժեշտ երկրաշարժից տուժած քաղաքներում և շրջաններում տեղաբաշխված ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում, որտեղ աշխատողների աշխատանքային ստաժի ու վաստակի մասին փաստաթղթերը չեն պահպանվել լրիվ կամ մասնակիորեն, ստեղծել աշխատանքի ստաժի և վաստակի սահմանման հանձնաժողովներ` ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի, սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) բաժնի ու ֆինանսների բաժնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչների կազմով:
Իրավունք է վերապահել նշված հանձնաժողովներին` պահպանված փաստաթղթերի և վկաների ցուցմունքների հիման վրա սահմանել աշխատանքի ընդհանուր և անընդհատ ստաժ, ըստ մասնագիտության աշխատանքի ստաժ և միջին ամսական վաստակ` նպաստների ու կենսաթոշակների, այդ թվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակների նշանակման համար` պետական կենսաթոշակների մասին օրենքին համապատասխան:
Սահմանել է, որ հանձնաժողովի որոշումը հանդիսանում է հիմք աշխատանքային գրքույկի դուբլիկատի մեջ համապատասխան գրառումներ մտցնելու համար:
(պահպանվել է միայն 1-ին կետի է ենթակետը)
(1-ին կետի է ենթակետն ուժը կորցրել է 29.05.03 թիվ 793-Ն որոշում)