118.0289.120412
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 04 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մարտի 2012 թվականի թիվ 298-Ն
i
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Սոցիալական փաթեթից օգտվողների թվի և հատկացված գումարի, ինչպես նաև առանձին աշխատողների թարմացված թվի վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2) Սոցիալական փաթեթից օգտվողների թվի և հատկացված գումարի, ինչպես նաև առանձին աշխատողների թարմացված թվի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 30-ի
N 298-Ն հրամանի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
01._______.20 - 01.______20 . Ժամանակահատվածի համար
1. Պետական մարմնի (կազմակերպության) անվանումը ___________________
2. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը ________________
._____________________________________________________________________.
| Բաժին | |
|__________________________________________|__________________________|
| Խումբ | |
|__________________________________________|__________________________|
| Դաս | |
|__________________________________________|__________________________|
| Ծրագիր | |
|__________________________________________|__________________________|
| | |
|__________________________________________|__________________________|
|NN | Ցուցանիշներ |Չափի |Պլան|Փաստ|Տարբերու-|
|_____| |միավոր| | |թյունը |
|ը/կ | | | | |/+,-/ |
|_____|____________________________________|______|____|____|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|1 |Շահառուների թվաքանակ | | X | X | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
| |այդ թվում` | | X | X | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|1.1 |Պետական կառավարման մարմին | անձ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|1.2 |Պետական ոչ առևտրային | | X | X | X |
| |կազմակերպություն | | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
| |այդ թվում` | | X | X | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|1.2.1| | անձ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|1.2.2| |դրույք| | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|2 | Գումար |հազ. | | | |
| | |դրամ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|3 |Գումարի ավելացման կամ պակասեցման |հազ. | X | | X |
| |/+,-/ պահանջ |դրամ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
| |այդ թվում` | | X | X | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|3.1 |Առողջության ապահովագրությունից |հազ. | X | | X |
| |չօգտվելու պատճառով |դրամ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|3.2 |Շահառուների թվաքանակի ավելացման |հազ. | X | | X |
| |պատճառով |դրամ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|3.3 |այլ (նշել) |հազ. | X | | X |
| | |դրամ | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|4 |Տվյալ ժամանակաշրջանում 6 ամսվա | | X | X | X |
| |աշխատանքային ստաժը լրացած | | | | |
| |շահառուների թվաքանակ | | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
| |այդ թվում` | | X | X | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|4.1 |Պետական կառավարման մարմին | անձ | X | | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|4.2 |Պետական ոչ առևտրային | | X | X | X |
| |կազմակերպություն | | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
| |այդ թվում` | | X | X | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|4.2.1| | անձ | X | | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|4.2.2| |դրույք| X | | X |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|5 |Առողջության ապահովագրության | հատ | X | | X |
| |կտրոնների ավելացման պահանջ | | | | |
|_____|____________________________________|______|____|____|_________|
|6 |Շահառուների թվաքանակը, ովքեր | անձ | X | | X |
| |համանման ծառայությունից օգտվելու | | | | |
| |պատճառով չեն օգտվում բժշկական | | | | |
| |ապահովագրության ծառայությունից | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 30-ի
N 298-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
1. Սույն հրամանի հավելված 1-ով սահմանված հաշվետվության մեջ լրացվում են «4», «5» և «6» սյունակները, եթե տվյալ վանդակում չկա «X» տարբերակիչ նշանը: «4» սյունակում լրացվում են նախապես պլանավորված ցուցանիշները: «5» սյունակում լրացվում են փաստացի եղած (կատարված) ցուցանիշները: «6» սյունակում լրացվում է «4» և «5» սյունակների տարբերությունը:
2. «1.1» և «1.2.1» տողերի «4» սյունակում լրացվում է սոցիալական փաթեթի շահառուների թվաքանակը: «1.2.2» տողի «4» սյունակում լրացվում է սոցիալական փաթեթի շահառուների թվաքանակը` արտահայտված դրույքով: «1.1», «1.2.1» և «1.2.2» տողերի «5» սյունակի տեղեկատվությունը հիմնականում պետք է համընկնի այն թվաքանակի հետ, որը ՀՀ պետական մարմինը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունը` պետական կառավարման վերադաս մարմին` առողջապահության ապահովագրության կտրոններ և ֆինանսավորում ստանալու նպատակով: Հակառակ դեպքում` «1.1», «1.2.1» և «1.2.2» տողերի «5» սյունակում լրացվում են շահառուների փոփոխված տվյալները, իսկ «6» սյունակում արտացոլվում է սոցիալական փաթեթից օգտվող առանձին աշխատողների թարմացված թվի վերաբերյալ տեղեկատվությունը:
3. «1.1», «1.2.1» և «1.2.2» տողերի «5» սյունակում լրացվում է միևնույն թիվը, եթե տվյալ ժամանակահատվածում շահառուների թվաքանակի և (կամ) դրույքի փոփոխություն չի եղել: Փոփոխության դեպքում «5» սյունակում լրացվում է տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուների թվաքանակը և (կամ) դրույքը` հաշվի առնելով այդ փոփոխությունները:
4. «2» տողի «4» սյունակում լրացվում է տվյալ տարվա պետական բյուջեով տվյալ ժամանակաշրջանի համար նախատեսված գումարը: «2» տողի «5» սյունակում լրացվում են տվյալ ժամանակաշրջանի համար կատարված դրամարկղային ծախսերը: Տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող եռամսյակային հաշվետվության «2» տողում լրացվող տեղեկատվությունը «4» և «5» սյունակներում լրացվում է աճողական կարգով:
5. «3» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում որոշակի փոփոխությունների պատճառով անհրաժեշտ գումարի ավելացման կամ պակասեցման չափը: «3.1» տողում լրացվում է բժշկական ապահովագրության պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության բացառության դեպքերի համար անհրաժեշտ բազային փաթեթի գումարի չափը: Քանի որ 2012 թվականի համար 52 հազար դրամ արժողությամբ առողջության ապահովագրության բազային փաթեթի վճարումն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ մնացած 80 հազար դրամը վճարվում է համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից, ապա այն աշխատողների համար, ովքեր արդեն իսկ ունեն առողջության ապահովագրություն (Օրինակ` որպես մեկ այլ աշխատողի անմիջական ընտանիքի անդամ), պետք է կատարվի համապատասխան վերաբաշխում: Այսինքն, 52 հազար դրամ գումարը ՀՀ ֆինանսների նախարարության հաշվից (բժշկական ապահովագրության մասով) փոխանցվում է համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության հաշվին, որի արդյունքում տվյալ անձը հնարավորություն է ունենում սոցիալական փաթեթի սահմանաչափը (132 հազար դրամ) ամբողջությամբ ուղղել սոցիալական փաթեթի այլ ծառայությունների վճարմանը: «3.2» տողում լրացվում է սոցիալական փաթեթի շահառուների ավելացման (պակասեցման) դեպքում տվյալ տարվա սոցիալական փաթեթով ապահովման համար անհրաժեշտ գումարի ավելացման (պակասեցման) չափը: «3.3» տողում լրացվում է վերը նշված դեպքերից բացի` այլ պատճառներով սոցիալական փաթեթի ծրագրի ապահովման համար անհրաժեշտ գումարի ավելացման (պակասեցման) չափը:
6. «4.1» և «4.2.1» տողերում լրացվում է տվյալ ժամանակահատվածում 6 ամսվա աշխատանքային ստաժը լրացած անձանց թվաքանակը, իսկ «4.2.2»` վերը նշված տեղեկատվությունը` արտահայտված դրույքով:
7. «5» տողում լրացվում է առողջության ապահովագրության կտրոնների ավելացման անհրաժեշտ թվաքանակը:
8. «6» տողում լրացվում է այն աշխատողների քանակը, ովքեր արդեն իսկ օգտվում են համանման ծառայությունից` առողջության ապահովագրությունից (Օրինակ` որպես մեկ այլ աշխատողի անմիջական ընտանիքի անդամ), և կարող են սոցիալական փաթեթի ողջ սահմանաչափն ուղղել այլ ծառայությունների ձեռքբերմանը (հանգստի ապահովում, ուսման վճար, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում):