040.0451.230412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2012 թվականի N 451-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 208-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 6-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 208-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեությամբ զբաղվող» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) 14-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը`» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը`» բառերով.
i
2) 15-րդ կետում «ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.
i
«18. Լիազորված մարմինը հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերը հաշվառելուց հետո 15-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնին է տրամադրում դրանց արտատիպերը:».
4) NN 4 և 5 ձևերից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ