600.0057.041298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 57
«ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՄԵՐՁՊԱՏՎԱՐԱՅԻՆ ՀԷԿ-ԻՑ, ԳՅՈՒՄՐԻԻ ՀԵԿ-ԻՑ, ՈՂՋԻ-2 ԵՎ ՈՂՋԻ-3 ՀԷԿ-ԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
i
1. Սահմանել 1999 թվականի փետրվարի 1-ից Գյումրիի ՀԷԿ-ից, Ողջի-2 և Ողջի-3 ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
Գյումրի ՀԷԿ` 12,8 դրամ/կՎտժ
Ողջի-2 և Ողջի-3 ՀԷԿ-եր` 14,5 դրամ/կՎտժ
(1-ին կետն ուժը կորցրել է 25.02.00 թիվ 3 որոշում)
i
2. «Էներգիա» ՍՊԸ-ի Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ-ի համար ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի օգոստոսի 22-ի թիվ 11 որոշմամբ սահմանված սակագնի գործողության ժամկետը երկարաձգել մինչև սահմանված կարգով սակագնի վերանայումը:
(2-րդ կետը` 01.09.99 թվականից ուժը կորցրել է 31.07.99 թիվ 18 որոշում)