041.0109.220299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 1999 թվականի թիվ 109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել`
i
ա) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
վարչության պետ 19310
վարչության պետի տեղակալ 18345
առաջատար բաժնի պետ 12340
ոչ առաջատար բաժնի պետ 12090
գլխավոր մասնագետ 11770
առաջատար մասնագետ 11390
առաջին կարգի մասնագետ 11220
բ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
մարզային ստորաբաժանման պետ 12090
մարզային ստորաբաժանման պետի տեղակալ 11770
ավագ հարկադիր կատարող 11390
հարկադիր կատարող 11220
(1-ին կետն ուժը կորցրել է 16.04.99 թիվ 226 որոշում)
i
2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների և դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համապատասխան պաշտոնների համար նախատեսված չափերով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 16.04.99 թիվ 226 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնից հանել «ավագ դատական կատարածու, դատական կատարածու, դատական կարգադրիչ» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից: