041.0042.250112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2012 թվականի N 42-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1161-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը հաստատելու մասին» N 1161-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ և 3-րդ կետերով.
«2. Սույն որոշման հավելվածներով նախատեսված մարմինների ղեկավարներին` որոշման հավելվածներով սահմանված յուրաքանչյուր միջոցառման կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ սահմանված ժամկետների:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել որոշման հավելվածների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ