Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ...

 

 

041.0024.180112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2012 թվականի N 24-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածի «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Գ. Բավեյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտ» բառերը փոխարինել «Շ. Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.

2) «Ա. Սարգսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Փչախչյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.

3) «Ն. Դարբինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 5-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Մանուկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.01.2012
N 24-Ա
Որոշում