041.0101.150299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 1999 թվականի թիվ 101
«ԾՐԱԳԻՐ ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության «Ծրագիր Ծիգ» պետական փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի անհատական կազմը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին» թիվ 577 որոշմանը համապատասխան (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 711 որոշման խմբագրությամբ) խորհրդին վերապահել «Օժանդակություն Հայաստանի էներգահամակարգին» ծրագրի շրջանակներում իրականացվող գնումների մրցույթների արդյունքների հաստատման իրավունքը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
փետրվարի 15-ի թիվ 101
որոշմամբ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
«Ծրագիր Ծիգ» պետական փակ բաժնետիրական
ընկերության կառավարման խորհրդի
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
(համանախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ (համանախագահ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Հովսեփյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամ (ՀՀ
էներգետիկայի հանձնաժողովի առաջարկությամբ)
Ս. Թավաքալյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տնտեսական ծրագրերի և մեխանիզմների
վարչության պետ
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն
ծրագրերի գլխավոր վարչության պետ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական
քաղաքականության գլխավոր վարչության պետ
Ռ. Խարազյան - ՀՀ էներգետիկայի նախարարության զարգացման և
արտաքին կապերի գլխավոր վարչության պետ
Ա. Աստվածատրյան - «Ծրագիր Ծիգ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն