Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏ ...

 

 

118.0913.151211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11811546

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2011 թվականի թիվ 913-Ն

 

i

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 128-րդ և 129-րդ կետերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման նպատակով թեստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2011 թվականի նոյեմբերի 24-ի

N 913-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման չափանիշները և թեստավորման (այսուհետ` թեստավորում) անցկացման ձևն ու գործընթացը:

2. Թեստավորումն անցկացվում է`

1) գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցների, պաշտոնատար և հրավիրված անձանց` գնումների որակավորված մասնագետների ցուցակում ընդգրկվելու նպատակով,

2) իրավասու մարմնի կողմից ներկայացված թեկնածուի` գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով:

3. Թեստավորման կազմակերպման և իրականացման աշխատանքները կատարում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Թեստավորումն անցկացվում է ՀՀ ֆինանսների նախարարության շենքում, առանձնացված սենյակում, որն ապահովված է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ տեխնիկայով, այդ թվում` ժամացույցով:

4. Թեստավորումն անցկացվում է հայերեն լեզվով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Թեստավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով: Հանձնաժողովի անդամներին նշանակում է ՀՀ ֆինանսների նախարարը նախարարության աշխատակազմից:

6. Հանձնաժողովը բաղկացած է 3 անդամից` նախագահ, քարտուղար և մեկ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է քարտուղարը: Քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է Հանձնաժողովի այլ անդամ: Հանձնաժողովի առնվազն 2 անդամների բացակայության դեպքում թեստավորումը հետաձգվում է, որի անցկացման նոր ժամկետների մասին ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է թեստավորման մասնակիցներին:

7. Հանձնաժողովի անդամները ստուգում են դիմորդների ինքնությունը անձը հաստատող փաստաթղթի հիման վրա և թույլատրում են նրանց մասնակցել թեստավորմանը: Թեստավորման մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

8. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ, էլեկտրոնային սարքեր կամ այլ տեխնիկական սարքեր, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ այլ մասնակիցներին, դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը չի պահպանում սույն կետով սահմանված արգելքները, ապա հանձնաժողովը կարող է դադարեցնել դիմորդի աշխատանքը և այն գնահատել անբավարար:

9. Հանձնաժողովի անդամները թեստավորումն սկսելուց առաջ թեստավորման մասնակիցներին բացատրում են թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, որից հետո պատասխանում են մասնակիցների բոլոր հարցերին:

 

III. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

10. Թեստավորմանը մասնակցելու համար իրավասու մարմինը սույն կարգի 2 կետով նախատեսված անձանց թեկնածության դիմումը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն: Թեստավորումն անցկացվում է դիմումը ՀՀ ֆինանսների նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում: Թեստավորման օրվա, ժամի և վայրի մասին թեկնածուն ծանուցվում է թեստավորումից առնվազն քառասունութ ժամ առաջ:

11. Թեստը կազմվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից: Թեստի հարցերը մշակվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ցանկի հետ միասին տեղադրվում www.gnսmner.am կայքում:

12. Թեստերը, ինչպես նաև նրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են ՀՀ ֆինանսների նախարարի կողմից: Թեստերի քանակը պետք է լինի առնվազն երկու անգամ ավելի, քան տվյալ թեստավորման մասնակիցների քանակը և բոլոր թեստերը պետք է լինեն ոչ միանման: Թեստերի կազմման աշխատանքներն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը: Հանձնաժողովի անդամները կարող են մասնակցել թեստերի կազմման աշխատանքներին` համապատասխան ստորաբաժանման պահանջով:

13. Թեստը կազմված է համակարգչի կողմից պատահականորեն ընտրված 50 թեստային հարցերից: Յուրաքանչյուր հարց ունի չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը: Այն դեպքում, երբ հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխաններ, ապա անպայման տարբերակներից մեկն ընդգրկում է այդ բոլոր ճիշտ պատասխանները. ուստի այս դեպքում ճիշտ է համարվում այս վերջին` բոլոր ճիշտ տարբերակներն ընդգրկող, տարբերակը:

14. Թեստավորումն անցկացվում է գրավոր, իսկ համապատասխան համակարգչային ծրագրի առկայության դեպքում` համակարգչով: Թեստային աշխատանքի համար հատկացվում է 75 րոպե ժամանակ:

15. Թեստի առաջին էջի վրա մասնակիցը գրում է իր անունը, ազգանունը և այն իրավասու մարմնի անունը, որի թեկնածուն է հանդիսանում ինքը:

16. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ հիշեցվում է, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար: Թեստավորման համար ժամանակի ավարտի հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են դադարեցնել աշխատանքները:

 

IV. ԹԵՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

17. Թեստավորման համար ժամանակի ավարտի հայտարարվելուց հետո Հանձնաժողովը առավելագույնը մեկ ժամվա ընթացքում ստուգում և բոլոր մասնակիցներին հրավիրելով թեստավորման սենյակ` հրապարակում է թեստավորման արդյունքները:

18. Թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը կամ մեկից ավելի պատասխաններ նշելը, ինչպես նաև չպատասխանելը գնահատվում են զրո միավոր: Թեստում տեղ գտած սխալը կամ անճշտությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:

19. Թեստերի գնահատումը կատարվում է տոկոսներով: Գնահատումը կատարվում է հետևյալ կերպ`

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոս հավաքելու դեպքում արձանագրվում է բացասական եզրակացություն.

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոս հավաքելու դեպքում արձանագրվում է դրական եզրակացություն և մասնակիցն ընդգրկվում է համապատասխան ցուցակում:

20. Թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո, եթե մասնակցի կողմից առկա է բողոք, ապա նույն օրը, մինչև աշխատանքային օրվա ավարտը, մասնակիցն իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել հանձնաժողովի նախագահին: Բողոքը քննարկվում է տեղում, մասնակցի ներկայությամբ: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` բողոքը նույն օրը ներկայացնելու կամ քննարկելու անհնարինության դեպքում այն ներկայացվում և քննարկվում է հաջորդ աշխատանքային օրը: Բողոքի բավարարման դեպքում կատարվում է թեստավորման արդյունքների կրկնակի ստուգում, կամ որևէ հարցադրումի սխալ համարվելու դեպքում` տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

21. Թեստերի գնահատման արդյունքները հրապարակվում են թեստն անցկացնելու օրը: Թեստավորման արդյունքները հրապարակելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում թեստավորումը հաջողությամբ հանձնած թեկնածուի (թեկնածուների) մասին տվյալները ներառվում են համապատասխան ցուցակում:

22. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է թեստավորման արդյունքները հրապարակելուց հետո հաջորդ աշխատանքային օրը: Հանձնաժողովն իր գործունեության ավարտից առաջ գրավոր զեկուցում է արդյունքների մասին ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանում:

23. Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
24.11.2011
N 913-Ն
Հրաման