040.1701.071211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 330-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1432-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 330-Ն որոշման հավելվածի 28-րդ կետում «ոչ պակաս քան 7 տոննա վերադարձնելու պայմանով:» բառերը փոխարինել «տրված սերմացուի քանակության համար 1 կգ-ն 100 դրամ հաշվարկով գումարը վերադարձնելու պայմանով:» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Սերմերի գնումը թույլատրելու մասին» N 1432-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «400» թիվը փոխարինել «417» թվով.
i
2) որոշման հավելվածի վերնագրում և աղյուսակում «400» թիվը փոխարինել «417» թվով, իսկ աղյուսակի 4-րդ` «Գեղարքունիք» տողում «90» թիվը` «107» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ