Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱ ...

 

 

040.1700.071211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1700-Ա

 

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի` 71951733 դրամ հաշվեկշռային արժեքով, 2763.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները (1842.2 քառ. մետր մակերեսով շենքը, 921.1 քառ. մետր մակերեսով շինությունները, այդ թվում` տնտեսական մասնաշենք` 828.7 քառ. մետր, ենթակայան` 19.0 քառ. մետր, ջրի մաքրման կայան` 63.0 քառ. մետր, տաղավար N 1` 5.2 քառ. մետր, և տաղավար N 2` 5.2 քառ. մետր), դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.0 հեկտար մակերեսով հողատարածքը` 12070864 դրամ հաշվեկշռային արժեքով մետաղյա ցանկապատի հետ միասին (այսուհետ` գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետության կողմից գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:

(1-ին կետը փոփ. 03.05.11 թիվ 563-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը պարտավոր է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար` իր միջոցների հաշվին իրականացնելով նաև սպասարկման (բացառությամբ սննդի) հետ կապված ծախսերը.

2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայտի հիման վրա գույքն անհատույց տրամադրել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կադրերի ուսուցման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2011
N 1700-Ա
Որոշում