040.1661.291111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2011 թվականի N 1661-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1011-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Բ բաժնի «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակի 2-րդ կետը «տեղամասային ավագ տեսուչ» բառերից առաջ լրացնել «տեղամասային ոստիկանության բաժանմունքի պետ,» բառերով.
2) Գ բաժնի «ՀՀ ոստիկանության, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ».
3) Դ բաժնի`
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «ներքին անվտանգության վարչությունների» բառերից հետո լրացնել «, օպերատիվ-տեխնիկական բաժնի» բառերով,
բ. «Տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների`» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|1| 2 | 3 | 4 |
|_|_______________________________________________________|___________|
| |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի | 12800 |
| |«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի` | |
| |_______________________________________________________| |
| |1. |պետ, պետի տեղակալ | |
| |____|__________________________________________________| |
| |2. |քրեական հետախուզության` ավագ օպերլիազոր, | |
| | |օպերլիազոր | |
._____________________________________________________________________.
«,
4) Ե բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|1| 2 | 3 | 4 |
|_|_______________________________________________________|___________|
|Ե|ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության| 10200 |
| |ծառայողներ | |
| |_______________________________________________________| |
| |ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային | |
| |վարչությունների` | |
| |_______________________________________________________| |
| |1. |պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով) | |
| |____|__________________________________________________| |
| |2. |շտաբի ծառայողներ | |
| |_______________________________________________________| |
| |Հասարակական կարգի ապահովման` բաժնի, պրոֆիլակտիկայի, | |
| |ծառայության բաժանմունքի, խմբի` | |
| |_______________________________________________________| |
| |1. |պետ, պետի տեղակալ, անչափահասների բաժանմունքի` | |
| | |ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ | |
| |____|__________________________________________________| |
| |2. |Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի` պետի տեղակալ | |
| | |(ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ | |
| |_______________________________________________________| |
| |«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի, | |
| |«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի` | |
| |_______________________________________________________| |
| |1. |ծառայության` ավագ տեսուչ, տեսուչ | |
| |____|__________________________________________________| |
| |2. |համակարգչային վերլուծության խմբի ոստիկան | |
| |____|__________________________________________________| |
| |3. |ծառայության` վաշտի, ջոկի ծառայողներ | |
| |_______________________________________________________| |
| |ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության | |
| |պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի | |
| |(բացառությամբ գնդի հերթապահ մասի ծառայողների), մարզային| |
| |վարչությունների ենթակա տարածքային բաժինների | |
| |պարեկապահակակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, | |
| |Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող | |
| |ստորաբաժանումներ (բացառությամբ հերթապահ մասի | |
| |ծառայողների) ծառայողներ | |
| |_______________________________________________________| |
| |ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և | |
| |լրատվության վարչության ծառայողներ | |
| |_______________________________________________________| |
| |ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային | |
| |վարչությունների` | |
| |_______________________________________________________| |
| |1. |ռազմամոբիլիզացիոն աշխատանքների և քաղաքացիական | |
| | |պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության | |
| | |բաժանմունքի` պետ, ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, | |
| | |տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության | |
| | |համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ,| |
| | |կազմ-վերլուծական բաժանմունքի` պետ, ավագ տեսուչ, | |
| | |տեսուչ | |
._____________________________________________________________________.
«.
5) Զ բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակում «իրավական ապահովման» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով, իսկ «ուսումնական կենտրոնի,» բառերը հանել:
2. 2011 թվականի ապրիլի 7-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարները վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի N 1011-Ն որոշման հավելվածի Դ բաժնում նշված չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ