108.0174.031111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10811474
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 հոկտեմբերի 2011 թվականի N 174-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1588-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1039-Ն որոշման 3-րդ կետի 1)-ին ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգը, համաձայն հավելվածի:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին`
ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
Հավելված
Հաստատված է
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2011 թ. հոկտեմբերի 5-ի
N 174-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում են պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացին անկախ փորձագետների ներգրավման նպատակները, գործունեության սահմանները և նրանց վարձատրության չափի սահմանման սկզբունքներն ու ընթացակարգը:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) օգտակար հանածոների պաշարների գործակալություն (այսուհետ` Գործակալություն) ներկայացված կոնդիցիաների հիմնավորմամբ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման) աշխատանքների, պաշարների հաշվարկմամբ (վերահաշվարկմամբ) երկրաբանական հաշվետվությունների, ինչպես նաև պաշարների շարժի օպերատիվ հաշվարկման նյութերի (այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` Փորձաքննություն) գործընթացին, վճարովի հիմունքներով ներգրավվում են անկախ փորձագետներ (այսուհետ` Փորձագետներ):
3. Փորձագետները ներգրավվում են փորձաքննվող Նյութերն ամբողջությամբ կամ դրանց առանձին մասերը գնահատելու, դիտարկված հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք ձևավորելու և փորձագիտական եզրակացություն տալու նպատակով:
4. Որպես Փորձագետ կարող է հանդես գալ ընդերքաբանության ոլորտի այն մասնագետը, որը աշխատել է Գործակալությունում առնվազն գլխավոր մասնագետի պաշտոնում կամ հանդիսացել է նվազագույնը 5 (հինգ) ոչ մետաղական կամ 3 (երեք) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորման կամ պաշարների հաշվարկման նյութերի հեղինակ կամ համահեղինակ:
Փորձագետների անհատական կազմը Գործակալության պետի ներկայացմամբ հաստատում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
5. Նյութերի Փորձաքննության գործընթացին Փորձագետի ներգրավումն իրականացվում է Փորձագետի և Աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի ձևը կցված է սույն կարգին և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
6. Փորձագետի աշխատավարձի չափը ձևավորվում է Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի քաղաքացիական ծառայողի մեկնարկային դրույքաչափի ու Փորձաքննության բարդության գործակցի արտադրյալով:
7. Փորձաքննության բարդության գործակիցները որոշվում են ելնելով փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակությունից, բարդությունից ու ծավալից, ինչպես նաև փորձագետներին առաջադրվող հարցերի շրջանակից` ղեկավարվելով սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով:
8. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի փորձաքննության ներկայացված նյութերն ըստ իրենց բովանդակության, բարդության և ծավալի ստորաբաժանվում են հետևյալ 6 խմբերի.
1) Ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում տեխնոլոգիական վերամշակում չպահանջող կամ միայն տեսակավորում պահանջող օգտակար հանածոյով ներկայացված, պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 1 (մեկ) գրքում և պարունակում են մինչև 3 (երեք) գծագրական հավելվածներ:
2) Ոչ մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում մեխանիկական կամ հայտնի ավանդական տեխնոլոգիաներով վերամշակման ենթարկվելիք օգտակար հանածոյով ներկայացված, պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 1 (մեկ) գրքում և պարունակում են մինչև 5 (հինգ) գծագրական հավելվածներ:
3) Ոչ մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 1-ից ավելի գրքերում և պարունակում են 5-ից ավելի գծագրական հավելվածներ:
4) Մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում մեկ միասնական հանքամարմնով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս 2 (երկու) գրքերում և պարունակում են մինչև 10 (տասը) գծագրական հավելվածներ:
5) Մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում առավելագույնս 10 (տասը) հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս 3 (երեք) գրքերում և պարունակում են մինչև 20 (քսան) գծագրական հավելվածներ:
6) Մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում առավելագույնս 20 (քսան) հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա կամ համակցված եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են 5-ից ավելի գրքերում և պարունակում են 20-ից ավելի գծագրական հավելվածներ:
9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի նյութերի փորձաքննության բարդության գործակիցները ընդունվում են ըստ ստորև բերված սանդղակի:
Աղյուսակ
.____________________________________________________________________.
|Հ/հ| Փորձագետի գնահատմանն |Մետաղական |Ոչ մետաղական |
| | առաջադրվող հարցերը |օգտակար հանածո |օգտակար հանածո |
| | |_______________|_______________|
| | |բարդ|միջին|պարզ|բարդ|միջին|պարզ|
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|1. |Հանքավայրի և հանքավայրի շրջանի |0.35| 0.30|0.25|0.20| 0.15|0.10|
| |երկրաբանական կառուցվածքի | | | | | | |
| |վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|2. |Հանքավայրի (տեղամասի) |0.50| 0.40|0.30|0.20| 0.15|0.10|
| |երկրաբանական ուսումնասիրության | | | | | | |
| |համար ընտրված եղանակների, | | | | | | |
| |միջոցների ու ծավալների | | | | | | |
| |վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|3. |Օգտակար հանածոյի |0.35| 0.30|0.25|0.20| 0.15|0.10|
| |որակատեխնոլոգիական | | | | | | |
| |հատկությունների վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|4. |Հանքավայրի շահագործման բնական |0.20| 0.15|0.15|0.10| 0.05|0.05|
| |պայմանների (հիդրո-, լեռնա-, | | | | | | |
| |ինժեներաերկրաբանական, | | | | | | |
| |լեռնատեխնիկական, բնապահպանական | | | | | | |
| |և այլն) վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|5. |Պաշարների եզրագծման |1.50| 1.00|0.50|0.35| 0.30|0.20|
| |հիմնավորվածության և | | | | | | |
| |հաշվարկների ճշտության | | | | | | |
| |վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|6. |Հանքավայրի շահագործման |0.50| 0.35|0.20|0.20| 0.10|0.05|
| |նախատեսվող եղանակի, բացման | | | | | | |
| |սխեմայի և մշակման համակարգի | | | | | | |
| |վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|7. |Օգտակար հանածոյի վերամշակման |0.40| 0.30|0.20|0.20| 0.10| - |
| |տեխնոլոգիական սխեմայի վերաբերյալ| | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|8. |Հանքավայրի շահագործման |0.35| 0.30|0.25|0.20| 0.10|0.10|
| |տեխնիկատնտեսական ցուցանիշների | | | | | | |
| |հիմնավորվածության վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|9. |Կոնդիցիաների պարամետրերի կազմի |0.35| 0.30|0.20| 0.1| - | - |
| |ու չափաքանակների | | | | | | |
| |հիմնավորվածության վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|10.|Պաշարների շարժի հաշվարկման |1.75| 1.25|0.75|0.30| 0.25|0.15|
| |արդյունքների արժանահավատության | | | | | | |
| |վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|11.|Փորձաքննվող և ֆոնդային |1.00| 0.60|0.30|0.20| 0.10|0.05|
| |նյութերում զետեղված | | | | | | |
| |երկրաբանական տեղեկատվության | | | | | | |
| |զուգամիտության վերաբերյալ | | | | | | |
|___|________________________________|____|_____|____|____|_____|____|
|12.|Ամփոփ և առաջնային |0.50| 0.40|0.30|0.10| 0.05|0.05|
| |երկրաբանական փաստագրման | | | | | | |
| |նյութերում զետեղված | | | | | | |
| |տեղեկատվության զուգամիտության | | | | | | |
| |վերաբերյալ | | | | | | |
.____________________________________________________________________.
10. Ավելի քան 20 (քսան) առանձնացված հանքամարմիններով ներկայացված մետաղական հանքավայրերը վերագրվում են առավել բարդերի շարքին և նման հանքավայրերի նյութերի փորձաքննության ժամանակ յուրաքանչյուր լրացուցիչ 10 (տասը) հանքամարմինների համար նախորդ կետում բերված աղյուսակի 5-րդ և 10-րդ տողերի 3-րդ սյունակում նշված փորձաքննության բարդության գործակիցներին հավելվում է 0.2 գործակից:
11. Ստորգետնյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են ոչ մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ ստորգետնյա հանքային ջրերի հանքավայրերի նյութերը` մետաղական օգտակար հանածոների պարզ հանքավայրերի նյութերին:
12. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Գործակալություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:
13. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Գործակալության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2011 թ. հոկտեմբերի 5-ի
N 174-Ն հրամանով
հաստատված կարգի
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
(օրինակելի ձև)
ք. Երևան ___ ___________201__ թ.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը (այսուհետ` Գործատու), ի դեմս աշխատակազմի ղեկավար`__________________, որը գործում է նախարարության կանոնադրության
հիման վրա, մի կողմից, և քաղաքացի ________________________________,
(անուն, հայրանուն, ազգանուն) անձնագիր` ________________, տրված _______ կողմից (այսուհետ` Փորձագետ),
(սերիա, համար) (ՆԳԲ)
մյուս կողմից (այսուհետ միասին` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Գործատուն Փորձագետին հանձնարարում է մասնակցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալությունում (այսուհետ` Գործակալություն) իրականացվող
_________________________________________________________________________
(հաշվետվության անվանումը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
__________________________________________________ այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննությանը և Գործակալություն ներկայացնել Նյութերի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը` առանձնակի ուշադրության արժանացնելով «Պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգի» (այսուհետ`Կարգ) 9-րդ կետում բերված սանդղակի (այսուհետ` Սանդղակ) _____________________________________ ________________________________________________________________ հարցերը:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Փորձագետն իրավունք ունի
2.1.1. Գործատուից պահանջել կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն:
2.2. Փորձագետը պարտավորվում է`
2.2.1. Ծանոթանալ Նյութերի հետ, գնահատել դրանց բովանդակության և ձևավորման համապատասխանությունը գործող պահանջներին:
2.2.2. Նյութերի հեղինակների և դրանց փորձաքննության պատասխանատուի` Գործակալություն ________________________________________________________
(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն) ______________________________________________________________________ հետ
համատեղ մասնակցել այդ Նյութերի աշխատանքային քննարկումներին:
2.2.3. Առաջարկություններ տալ Նյութերում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ:
2.2.4. Նյութերի վերաբերյալ իր կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը ներկայացնել Գործակալություն` __________________ ժամկետում:
2.3. Գործատուն իրավունք ունի.
2.3.1. Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ժամանակահատվածում սահմանել Պայմանագրի 2.2.1., 2.2.2 և 2.2.3 ենթակետերում նշված Փորձագետի պարտավորությունների իրականացման ժամկետները, հաշվի առնելով տվյալ Նյութերի փորձաքննության գործընթացի փաստացի ընթացքը:
2.4. Գործատուն պարտավորվում է`
2.4.1. Տրամադրել Փորձագետին փորձաքննության ենթարկվելիք Նյութերի լիարժեք փաթեթը և ապահովել նրան համապատասխան հրահանգչական ու նորմատիվ փաստաթղթերով:
2.4.2. Կազմակերպել Նյութերի աշխատանքային քննարկումներ Նյութերի հեղինակների, դրանց փորձաքննության պատասխանատուի և փորձաքննությանը ներգրավված բոլոր անկախ փորձագետների մասնակցությամբ:
3. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՁԵՎԸ
3.1. Փորձագետի կողմից պայմանագրի 1.1 կետով նախատեսված աշխատանքի կատարման համար սահմանվում է /__________________ /________________________/
(գումարը թվերով) (գումարը բառերով)
_________________________________/ ՀՀ դրամ աշխատավարձ, որը հաշվարկվում է հաշվի առնելով Սանդղակի համաձայն սահմանված փորձաքննության բարդության ______ գործակիցը:
3.2. Պայմանագրի 3.1 կետով նախատեսված աշխատավարձին համապատասխանող եկամտահարկի, սոցիալական ապահովագրության, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարումները իրականացնում է Գործատուն:
3.3. Վճարման ձևը փոխանցումային է:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՔԸ
4.1. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Գործակալություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:
4.2. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Գործակալության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև _____________________:
(ամիս, ամսաթիվ)
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Կողմերը Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին` մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳՈՐԾԱՏՈՒ` ՓՈՐՁԱԳԵՏ`
ՀՀ էներգետիկայի և բնական ____________________________
պաշարների նախարարության անուն, ազգանուն, հայրանուն
աշխատակազմի ղեկավար`
______________/_______________/ Անձնագրի տվյալներ _________________
Գտնվելու վայրը` ք. Երևան, Սոցիալական քարտի N ________________
Հանրապետության հրապարակ, Բնակության վայրը __________________
Կառավարության տուն 2
Հ/Հ __________________________ ___________________________________
______________________________ ___________________________________
ստորագրություն ստորագրություն