Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ...

 

 

040.1608.221111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1608-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ և կացության քարտ ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. իր զավակի ծննդյան վկայականը և ծննդյան վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում` բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր զավակի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ամուսինն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. ամուսնության վկայականը և ամուսնության վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ամուսնության վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսնության վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից ամուսնու` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի զավակն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. իր ծննդյան վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը, ինչպես նաև իր ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում` բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան կամ հայրության ճանաչման վկայականներն այդ ժամանակահատվածում փոխանակվել են),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր ծնողի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

4) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի քույրը կամ եղբայրն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականը, ինչպես նաև քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում` բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից քրոջ կամ եղբոր` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերի «ա» պարբերություններով պահանջվող փաստաթղթերի` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները չեն ներկայացվում, եթե տվյալ փաստաթղթերը տրվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից: Այդ փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրված լինելու դեպքում ներկայացվում են նաև դրանց պատճենները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 1608-Ն
Որոշում