Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ...

 

 

110.1103.131011

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        10            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011445

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 սեպտեմբերի 2011 թվականի N 1103-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 16-ի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2011 թվականի հեռակա ուսուցման ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2011 թվականի հեռակա ուսուցման ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2011 թ. սեպտեմբերի 30-ի

N 1103-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ (այսուհետ` Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով հեռակա ուսուցմամբ ընդունելության Կարգը:

2. Հաստատությունն ըստ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից 2011 թվականին հատկացված հեռակա ուսուցմամբ տեղերում ընդունելությունը կատարում է մրցութային հիմունքներով և առանց ընդունելության քննությունների:

3. Հաստատություն կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:

4. Օտարերկրացիները իրենց ընտրությամբ Հաստատություն կարող են ընդունվել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1295-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

5. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում` պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ըստ Հաստատությունների 2011 թվականի հեռակա ուսուցման տեղերը հաստատվելու հաջորդ օրվանից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

6. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմը հաստատում է Հաստատության տնօրենը:

7. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

1) դիմում,

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

3) չորս լուսանկար (3x4 չափսի),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական),

5) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում),

7) տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

8. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել ընդունելության սույն կարգին, Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, որի տեքստը տրամադրվում է դիմորդին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում) և կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին, որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

9. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:

Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հաստատության ընդունող հանձնաժողովն իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վերոնշյալ վճարից:

10. Ըստ մասնագիտությունների ընդունելության մրցույթն անց է կացվում տվյալ Հաստատությունում` ուսումնական տարվա նոյեմբերի 28-29-ը ներառյալ:

11. Հատկացված տեղերի համար մրցույթով անցած են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների (այդ թվում` քննական) առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդները:

Ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը հաշվելիս գնահատականները բերվում են 20-միավորային համակարգի և այն կլորացվում է հարյուրերորդականի ճշտությամբ:

Միավորների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`

ա) տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին,

բ) միջնակարգ կրթության ատեստատի քննական առարկաների միավորների առավելագույն միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի քննական առարկաների գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,

գ) տվյալ մասնագիտության ճյուղով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին,

դ) հանրակրթական կամ մասնագիտական առարկաների գծով աշխարհի, Եվրոպայի, միջազգային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առաջնության մրցույթների և օլիմպիադաների հաղթողներին ու մրցանակակիրներին:

12. Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է 2011 թվականի նոյեմբերի 30-ին:

13. Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր, որում պարտադիր ամրագրվում է սովորելու տարիների տևողությունը և տվյալ Հաստատությունում ուսման վճարի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.09.2011
N 1103-Ն
Հրաման