041.1044.031111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2011 թվականի N 1044-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետի «ժզ» ենթակետի պահանջներին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________________.
|59.|ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ | | | |
| |գույքի կադաստրի պետական կոմիտեի | | | |
| |աշխատակազմ | 874 | 3 | - |
| | | | | |
| | այդ թվում` | | | |
| | | | | |
| |կառուցվածքային ստորաբաժանումներ | 133 | 3 | - |
| | | | | |
| |Սպասարկման գրասենյակներ | 252 | - | - |
| | | | | |
| |Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն | 42 | - | - |
| | | | | |
| |Առանձնացված ստորաբաժանումներ` | | | |
| | | | | |
| |Գեոդեզիայի և հողային պետական | 7 | - | - |
| |տեսչություն | | | |
| | | | | |
| |Տարածքային ստորաբաժանումներ` | | | |
| | | | | |
| |Տարածքային (առանձնացված) | | | |
| |ստորաբաժանումներ | 440 | - | - |
.__________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ