Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

041.1017.261011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2011 թվականի N 1017-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 541-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Կարինե Ղազինյանին» բառերը փոխարինել «Զոհրաբ Մնացականյանին» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 5-ի «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 734-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Կարինե Ղազինյանին» բառերը փոխարինել «Զոհրաբ Մնացականյանին» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 8-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 418-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական Լ. Թութխալյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:

i

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 8-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 419-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական Լ. Թութխալյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  3-րդ կետում նշված «Հայ-ռումինական առևտրատնտեսական և

գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական

կողմի կազմը հաստատելու մասին» N 418-Ա որոշումն ընդունվել է

ոչ թե 2011 այլ 2010 թվական հունիսի 8-ին

4-րդ կետում նշված «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության

հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական

կողմի կազմը հաստատելու մասին» N 419-Ա որոշումն ընդունվել է

ոչ թե 2011 այլ 2010 թվական հունիսի 8-ին

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.10.2011
N 1017-Ա
Որոշում