040.1509.281011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2011 թվականի N 1509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու և սողանքի հետևանքով զոհված 5 անձանց ընտանիքներին` յուրաքանչյուր զոհված անձի համար մեկական միլիոն դրամ` որպես օգնություն տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 65,642.6 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 1,545.0 հազ. դրամ.
2) «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 22,470.5 հազ. դրամ.
3) «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածով` 10,880.0 հազ. դրամ.
4) «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 13,037.1 հազ. դրամ.
5) «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 3,920.0 հազ. դրամ.
6) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 400.0 հազ. դրամ.
7) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 8,390.0 հազ. դրամ.
8) Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից հոդվածով` 5,000.0 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հոկտեմբերի 20-ի
N 1509-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափի |Ցուցանիշների |
| |ձևը |միավորը |փոփոխությունը |
| | | |(ավելացումները |
| | | |նշված են դրական |
| | | |նշանով) |
| | | |___________________|
| | | |քանակը |գումարը |
| | | | |(հազ. |
| | | | |դրամ) |
|__________________________________________________________|__________|
|ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար | 49,762.6|
|ծառայություն | |
|__________________________________________________________|__________|
|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01|ՀՀ կառավարության | 49,762.6|
| | | |պահուստային ֆոնդ | |
|__________________________________________________________|__________|
|1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 49,762.6|
|__________________________________________________________|__________|
|ԱՊՐԱՆՔՆԵՐ | 49,762.6|
|__________________________________________________________|__________|
|Միանվագ օգտագործման սպասք |ՇՀ |լրակազմ | 3,600.0| 1,080.0|
| | |(1 մարդուն`| | |
| | |օրական 3 | | |
| | |լրակազմ) | | |
|_______________________________|_____|___________|________|__________|
|Մետաղյա խոր թաս |ՇՀ |հատ | 150.0| 105.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Գդալ |ՇՀ |հատ | 150.0| 30.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Բաժակ |ՇՀ |հատ | 150.0| 90.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Դույլ |ՇՀ |հատ | 20.0| 40.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Մետաղյա թեյնիկ |ՇՀ |հատ | 10.0| 40.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Օճառ |ՇՀ |կգ | 160.0| 160.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ինքնակպչուն թաղանթ |ՇՀ |հատ | 43.0| 236.1|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Երկաթ կտրող քար |ԲԸԱՀ |հատ | 100.0| 120.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Քար կտրող քար |ԲԸԱՀ |հատ | 110.0| 121.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Պարան` փրկարարական (12 մմ) |ԲԸԱՀ |մ | 1,000.0| 1,500.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Անձրևանոց |ՇՀ |կ/տ | 300.0| 3,600.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ձեռնոց |ՇՀ |զույգ | 800.0| 320.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Բահ |ԲԸԱՀ |հատ | 160.0| 480.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Քլունգ |ԲԸԱՀ |հատ | 100.0| 400.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Լինգ |ԲԸԱՀ |հատ | 100.0| 500.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Լուսարձակ` 1 կՎտ |ԲԸԱՀ |հատ | 20.0| 600.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ապահովման գոտի |ԲԸԱՀ |հատ | 100.0| 2,000.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|ՈՒթնյակ |ԲԸԱՀ |հատ | 60.0| 1,200.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ժումար |ԲԸԱՀ |հատ | 60.0| 1,920.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Դեսանտյոր |ԲԸԱՀ |հատ | 40.0| 1,120.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Զսպանակակեռիկ |ԲԸԱՀ |հատ | 100.0| 800.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ռոլիկ |ԲԸԱՀ |հատ | 30.0| 750.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Բենզին |ՇՀ |լ |18,000.0| 7,434.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Դիզելային վառելիք |ՇՀ |լ |30,000.0| 11,520.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Շարժիչի յուղ` 10w40 |ՇՀ |լ | 1,090.0| 1,635.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Շարժիչի յուղ` դիզելային |ՇՀ |լ | 1,400.0| 1,540.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Քսայուղ` լիտոլ 24 |ՇՀ |կգ | 240.0| 240.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Քսայուղ` սոլիդոլ |ՇՀ |կգ | 145.0| 101.5|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Բիոտուալետների վարձակալություն |ՇՀ |հատ/օր | 11/9| 220.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Բիոտուալետների սպասարկում (11) |ՇՀ |օր | 9.0| 135.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Տարածքի սպասարկում |ՇՀ |օր | 9.0| 45.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Էլեկտրական գեներատոր |ԲԸԱՀ |հատ | 2.0| 1,640.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Պերֆերատոր |ԲԸԱՀ |հատ | 2.0| 1,000.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Մոտոսղոց |ԲԸԱՀ |հատ | 3.0| 900.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Վրան |ԲԸԱՀ |հատ | 1.0| 50.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ալմազային սկավառակ |ԲԸԱՀ |հատ | 15.0| 75.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Փայտի սղոց` ձեռքի |ԲԸԱՀ |հատ | 6.0| 15.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Դաշտային խոհանոց |ԲԸԱՀ |հատ | 1.0| 2,300.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Ձեռքի լիցքավորվող լապտեր |ԲԸԱՀ |հատ | 100.0| 1,200.0|
|_______________________________|_____|___________|________|__________|
|Վթարային լուսավորման նեոնային |ԲԸԱՀ |հատ | 1.0| 1,000.0|
|աշտարակ | | | | |
|_______________________________|_____|___________|________|__________|
|Կարապիկ |ԲԸԱՀ |հատ | 6.0| 1,500.0|