040.1432.121011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1432-Ն
ՍԵՐՄԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով`
1) Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուն բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի` 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին.
2) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով` կազմակերպել աշնանացան ցորենի 417 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը.
3) գնված աշնանացան ցորենի 417 տոննա առաջին վերարտադրության սերմացուն տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերին` համաձայն հավելվածի` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ:
(1-ին կետը փոփ. 01.12.11 թիվ 1701-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` տրամադրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն` պայմանագրային հիմունքներով հատկացնել մարզի շահառուներին` 0.4-3.0 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու համար` 2012 թվականի բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ մեկ կիլոգրամի դիմաց 80 դրամ վերադարձնելու պայմանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1432-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ 417 ՏՈՆՆԱ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽՄԱՆ
.____________________________________________.
|NN |Հայաստանի Հանրապետության մարզի|Հատկացվող|
|ը/կ| անվանումը |սերմացուի|
| | |քանակը |
| | |(տոննա) |
|___|______________________________|_________|
|1. |Արագածոտն | 30 |
|___|______________________________|_________|
|2. |Արարատ | 30 |
|___|______________________________|_________|
|3. |Արմավիր | 30 |
|___|______________________________|_________|
|4. |Գեղարքունիք | 107 |
|___|______________________________|_________|
|5. |Լոռի | 30 |
|___|______________________________|_________|
|6. |Կոտայք | 20 |
|___|______________________________|_________|
|7. |Շիրակ | 30 |
|___|______________________________|_________|
|8. |Սյունիք | 90 |
|___|______________________________|_________|
|9. |Վայոց ձոր | 20 |
|___|______________________________|_________|
|10.|Տավուշ | 30 |
|___|______________________________|_________|
| |Ընդամենը | 417 |
.____________________________________________.
(հավելվածը փոփ. 01.12.11 թիվ 1701-Ն որոշում)