Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱ ...

 

 

106.0167.200911

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        09            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10611427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 օգոստոսի 2011 թվականի N 167-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ) ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 1-ին մասի 7-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի (տեղեկատվության հավաքագրման, շտեմարանների ստեղծման) վարումն իրականացնել ըստ փուլերի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման առաջին փուլ համարել գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը: Հաջորդ փուլերում կիրականացվի` 2012 թվականի երկրորդ կիսամյակում` անտառային տնտեսության, 2013 թվականի երկրորդ կիսամյակում` գյուղատնտեսական մթերքների վերամշակման և 2014 թվականի երկրորդ կիսամյակում` բուսաբուծության և անասնաբուծության վարչական ռեգիստրների վարման կարգերի մշակումը:

3. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջին փուլի` գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարին`

1) միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարզային մասնագետներին մինչև 2011 թվականի նոյեմբերի 30-ը համակարգիչներով, համապատասխան համակարգչային ծրագրերով ապահովելու ուղղությամբ,

2) մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ն ապահովել «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» վարչական վիճակագրական հաշվետվության ձևերի տպագրումը:

5. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վ. Կարապետյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի օգոստոսի 24-ի

N 167-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում առաջին փուլի` գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման (այսուհետ` վարչական ռեգիստր)` ըստ սահմանված ցուցանիշների` գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման, շտեմարանների ստեղծման ընթացակարգը` համաձայն Հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) վարչական ռեգիստրի առաջին փուլում ներառվում են` ըստ տնտեսավարող սուբյեկտների, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի վերաբերյալ տվյալները:

3. Վարչական ռեգիստրը նախարարության կողմից վարվող վիճակագրական տվյալների բազաներ են (շտեմարաններ), որոնք հանդիսանում են ճյուղային (գերատեսչական) հաշվառման (վիճակագրության) վարման արդյունք: Վարչական ռեգիստրները Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության կողմից սույն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվության ձևի (այսուհետ` հաշվետվության ձև) լրացման մեթոդական ցուցումները մինչև 2011 թվականի սեպտեմբերի 20-ը մշակվում և տրամադրվում են նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) պետին:

5. Հաշվետվության ձևը` հաշվետվության լրացման մեթոդական ցուցումների հետ միասին տեսչության պետի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը տրամադրվում է տեսչության մարզային մասնագետներին, միաժամանակ տեսչության պետի կողմից հաշվետվության ձևի լրացման մեթոդական ցուցումներին համապատասխան` վերջիններիս խորհրդատվություն է տրամադրվում հաշվետվությունների ձևերի լրացման, ժամկետների ու ֆիզիկական և իրավաբանական անձանցից գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ:

6. Տեսչության մարզային մասնագետները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 12-ը լրացնում են հաշվետվության ձևն` ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց, դրա հիման վրա ձևավորում համայնքի և մարզի կտրվածքով անվանական (հասցեական) էլեկտրոնային հենքով տեղեկատվական շտեմարաններ (այսուհետ` տեղեկատվական շտեմարաններ)` մարզային վարչական ռեգիստրներ:

7. Տեսչության մարզային մասնագետները գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվական շտեմարանները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը ներկայացնում են տեսչության պետին:

8. Տեսչության պետը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 18-ը մարզային վարչական ռեգիստրների հիման վրա ձևավորում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին ամբողջական վարչական շտեմարանը` տարեկան պարբերականությամբ:

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի վարչական ռեգիստրից Հայաստանի Հանրապետության մարզերի և հանրապետության կտրվածքով ամփոփ տվյալները, ըստ սահմանված ցուցանիշների, պարբերականության և ժամկետների, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

10. Գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի տվյալները տեսչության կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը տրամադրվում են նախարարության համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման գործառույթներ իրականացնող պատասխանատուին (այսուհետ` համակարգչային պատասխանատու)` դրանք նախարարության սերվերում 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրելու համար:

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներն օգտվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սերվերում տեղադրված վարչական ռեգիստրի էլեկտրոնային շտեմարաններից համակարգչային պատասխանատուի կողմից համակարգչային մուտքի իրավունքի տրամադրման միջոցով: Մուտքի թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարը:

12. Ֆիզիկական և իրավաբանական անձանցից գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման և գյուղատնտեսական տեխնիկայի վարչական վիճակագրական ռեգիստրի ձևավորման և արդիականացման համակարգի ձևապատկերը ներկայացված է հետևյալ աղյուսակում:

 

Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի վարչական

վիճակագրական ռեգիստրի ձևավորման և արդիականացման համակարգի

ձևապատկեր

 

.___________________________________________________________________.

|                                                                   |

|         Գործառույթը                     Իրագործողը                |

|                                                                   |

|1. .___________________________.   .____________________________.  |

|   |Հաշվետվական ձևերի  լրացում,|   |ՀՀ գյուղատնտեսության        |  |

|   |տվյալների մուտքագրում,     |   |նախարարության աշխատակազմի   |  |

|   |ամփոփում և  էլեկտրոնային   |   |գյուղատնտեսական տեխնիկայի   |  |

|   |հենքով շտեմարանի (մարզային |   |պետական տեսչության մարզային |  |

|   |վարչական ռեգիստրի) ստեղծում|   |մասնագետ (ներ)              |  |

|   |մինչ մարզի մակարդակ ըստ    |   |                            |  |

|   |իրավաբանական և  ֆիզիկական  |   |                            |  |

|   |անձանց                     |   |                            |  |

|   .___________________________.   .____________________________.  |

|                 |                                                 |

|2. .___________________________.   .____________________________.  |

|   |Մարզային վարչական          |   |ՀՀ գյուղատնտեսության        |  |

|   |ռեգիստրների էլեկտրոնային   |   |նախարարության աշխատակազմի   |  |

|   |հենքով տեղեկատվական        |   |գյուղատնտեսական տեխնիկայի   |  |

|   |շտեմարանների տրամադրում ՀՀ |   |պետական տեսչության մարզային |  |

|   |գյուղատնտեսության          |   |մասնագետ (ներ)              |  |

|   |նախարարության              |   |                            |  |

|   |գյուղատնտեսական տեխնիկայի  |   |                            |  |

|   |պետական տեսչությանը        |   |                            |  |

|   .___________________________.   .____________________________.  |

|                 |                                                 |

|3. .___________________________.   .____________________________.  |

|   |ՀՀ գյուղատնտեսական         |   |ՀՀ գյուղատնտեսության        |  |

|   |տեխնիկայի ամբողջական       |   |նախարարության աշխատակազմի   |  |

|   |վարչական շտեմարանի         |   |գյուղատնտեսական տեխնիկայի   |  |

|   |ձևավորում  և  տարեկան      |   |պետական տեսչության պետ      |  |

|   |պարբերականությամբ          |   |                            |  |

|   |արդիականացում              |   |                            |  |

|   .___________________________.   .____________________________.  |

|                                                                   |

.___________________________________________________________________.

|

4 .___________________________________________________________.

|Վարչական ռեգիստրների տվյալներն օգտագործողների (պետական և   |

|տեղական ինքնակառավարման մարմինների) հետ կապն իրագործում է  |

|միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության           |

|նախարարությունը                                            |

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի օգոստոսի 24-ի

N 167-Ն հրամանի

 

Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի հետ

24 օգոստոսի 2011 թ.

թիվ 46-Ա որոշմամբ

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|    Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի     |

|Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և  17-րդ հոդվածի ա) կետի, Հայաստանի  |

|Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի      |

|Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական       |

|կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության                 |

|գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և  աշխատակազմի          |

|կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1516-Ն որոշմամբ հաստատված              |

|Կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության          |

|վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական    |

|աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության    |

|պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական)        |

|ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու    |

|մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:                                 |

|_________________________________________________________________________|

|Ով է լրացնում __________________________________________   |ՁԵՎ ԹԻՎ 1    |

|              (ՀՀ գյուղատնտեսության նախարարության          |(տարեկան)    |

|              գյուղատնտեսական տեխնիկայի պետական            |             |

|              տեսչության մարզային մասնագետի անուն,         |Հաստատված է` |

|              ազգանունը)                                   |ՀՀ գյուղա-   |

|Ով է ներկայացնում ______________________________________   |տնտեսության  |

|                  (ֆիզիկական անձի անուն, ազգանունը կամ     |նախարարի     |

|                  իրավաբանական անձի անվանումը)             |2011 թ.      |

|Մարզը  _________________________________________ /__/__/   |օգոստոսի 24-ի|

|                                                           |թիվ 167-Ն    |

|Բնակության վայրը _______________________________ /__/__/   |հրամանով     |

|                                                           |             |

|Գտնվելու վայրը                                             |ՀՀ գյուղա-   |

|(գործունեության հասցե) ____________________/__/__/__/__/   |տնտեսության  |

|(փոստային դասիչը)                                          |նախարարու-   |

|                                                           |թյուն        |

|Էլեկտրոնային փոստի հասցեն ______________@_______________   |             |

|                                                           |Լրացնում են` |

|Լրացվում է ըստ անհրաժեշտության իրավաբանական անձանց համար   |ՀՀ գյուղա-   |

|                                                           |տնտեսության  |

|ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը  |նախարարության|

|                              /__/__/__/__/__/__/__/__ /   |աշխատակազմի  |

|                                                           |գյուղա-      |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը /__/__/__/__/__/__/   |տնտեսական    |

|                                                           |տեխնիկայի    |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) /__/__/__/__/__/__/   |պետական      |

|                                                           |տեսչության   |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման       |մարզային     |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության  |մասնագետները |

|նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի         |             |

|գործակալության կողմից տրված գրանցման վկայականի             |Հաշվետվության|

|                                                           |ներկայացման  |

|                                                           |ժամկետը`     |

|                                                           |մինչև        |

|                                                           |հունվարի 25-ը|

._________________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Առ 1-ը հունվարի 20 __ թ.

 

(հատ)

._____________________________________________________________________.

|        Ցուցանիշի անվանումը            |Տողի  |Առկայությունը|որից`   |

|                                       |համարը|             |սարքին  |

|                                       |      |             |վիճակում|

|_______________________________________|______|_____________|________|

|                   Ա                   |   Բ  |      1      |    2   |

|_______________________________________|______|_____________|________|

|Տրակտորներ, ընդամենը                   |  001 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Բեռնատար ավտոմեքենաներ                 |  002 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր       |  003 |             |        |

|մակնիշների                             |      |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Տրակտորային կցասայլակներ               |  004 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Տրակտորային խոտհնձիչներ                |  005 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Կերահավաք կոմբայններ` ներառյալ         |  006 |             |        |

|սիլոսահավաք                            |      |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Կարտոֆիլահավաք կոմբայններ              |  007 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Մամլիչ-բարդոձիչներ                     |  008 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Հատիկազտիչ մեքենաներ                   |  009 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Տրակտորային շարքացաններ                |  010 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Տրակտորային գութաններ                  |  011 |             |        |

|_______________________________________|______|_____________|________|

|Կուլտիվատորներ                         |  012 |             |        |

._____________________________________________________________________.

 

Տեխնիկա տնօրինող ֆիզիկական (իրավաբանական) անձ

 

    _________________________________     ____________________

       (Ազգանուն, անուն, անվանում)          (Ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության

մարզային մասնագետ ___________________________ ____________________

                            (Ազգանուն, անուն)         (Ստորագրություն)

 

    _______________________           «____» ____________________ 20 __ թ.

     (Հեռախոսահամար(ներ)                      (լրացման ամսաթիվը)

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
24.08.2011
N 167-Ն
Հրաման