Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵ ...

 

 

102.0124.170811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ

 

12 օգոստոսի 2011 թվականի N 124-Ն

 

i

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին այդ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ծանուցումները հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի օգոստոսի 12-ի

N 124-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարման ենթակա կազմակերպություններին և պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերին լուծարվելու կամ պետական հաշվառումից հանվելու մասին ծանուցումները հանձնելու ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` պետական ռեգիստր) «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 15-ը փոստային կապի ծառայության (հետ ծանուցմամբ) կամ անհատական հանձնման միջոցով ուղարկում է ծանուցում (Ձև 1) այդ ցանկերում նշված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին` լուծարվելու կամ պետական հաշվառումից հանվելու մասին:

3. Ծանուցումն ուղարկվում է կազմակերպության գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի կամ պետական ռեգիստրին հայտնի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այլ հասցեով:

4. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն ստորագրությամբ հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջինիս ներկայացուցչին:

5. Եթե նշված հասցեներում կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը հնարավոր չէ գտնել, ապա պետական ռեգիստրը ծանուցումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակման: Տեղեկագրի հրապարակման օրվանից ևս ծանուցումը համարվում է պատշաճ:

6. Սույն կարգին համապատասխան ծանուցումն ապահովելու հետ մեկտեղ «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը պետական ռեգիստրը հրապարակում է նաև 3000-ից ավելի տպաքանակ ունեցող մամուլում, իր պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ձև N 1

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է` __________________________________________________________

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը /

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

1. Սույն ծանուցմամբ տեղեկացնում ենք, որ 2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք), որի համաձայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունները, որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր և հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չունեն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, ենթակա են լուծարման կամ պետական հաշվառումից հանման:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ընդգրկված է օրենքի հիման վրա լուծարման ենթակա կազմակերպությունների կամ պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի ցանկերում` տեղեկացնում ենք, որ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նշված կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) պարտավոր են երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող գույքի մասին:

3. Նույն ժամկետում ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողին կհանի լուծարման ենթակա կազմակերպությունների կամ պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի ցանկերից:

4. Ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը երկամսյա ժամկետում պետական ռեգիստրին կարող է ներկայացնել նաև առարկություններ:

5. Երկամսյա ժամկետում սույն ծանուցման 2-րդ կետով նշված տեղեկանքը կամ 4-րդ կետով նշված առարկությունները չներկայացնելու դեպքում կհամարվի, որ ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտավորություն և գույք չունի, որի դեպքում պետական ռեգիստրը երեք ամսվա ընթացքում կգրանցի նշված կազմակերպության գործունեության դադարեցումը կամ անհատ ձեռնարկատիրոջը կհանի պետական հաշվառումից:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.08.2011
N 124-Ն
Հրաման