040.1234.010911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2011 թվականի N 1234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33-րդ և 34-րդ ենթակետերով.
«33) քաղաքացիական պաշտպանության ոլորտում`
ա. կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը,
բ. ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
34) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում`
ա. ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացման և համակարգման աշխատանքները,
բ. մշակում է նախարարության համակարգի զորահավաքային պլանը և իրականացնում է միջոցառումներ` զորահավաքային պլանի կատարումն ապահովելու նպատակով,
գ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ