041.0814.290811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2011 թվականի N 814-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 660-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 660-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 5-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում:».
2) 5-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակում`
ա. 1-ին կետից հանել «կազմի և խորհրդի» բառերը,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Աշխատակարգում ամրագրել, որ խորհրդի քարտուղարության աշխատանքներն իրականացվում են աշխատակազմի փոստի վարչության կողմից:».
3) «Կատարման ժամկետը» սյունակում`
ա. 4-րդ կետում «2011 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով,
բ. 5-րդ կետում «2011 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով,
գ. 6-րդ կետում «2011 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով,
դ. 7-րդ կետում «2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով,
ե. 8-րդ կետում «2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով,
զ. 11-րդ կետում «2011 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
է. 12-րդ կետում «2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով,
ը. 13-րդ կետում «2011 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով,
թ. 15-րդ կետում «2011 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով,
ժ. 16-րդ կետում «2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ