040.1062.050811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2011 թվականի N 1062-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխությունները`
1) երրորդ` «Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2) վեցերորդ` «Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրից և տեղական սերմնաբուծական տնտեսություններից ձեռք բերվող սերմացուների ծավալները, արժեքները, մաքսազերծման, մարզկենտրոններ տեղափոխման, «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացման ծախսերը» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետություն ներմուծել 1150 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված «Բատկո», «Կոլեգա», «Եսաուլ», «Յուբիլեյնի-100», «Նոտա», «Տանյա» և ցանկում գրանցված «Կրասնոդար-99» սորտերից:
(2-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1242-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
i
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 թիվ 1449-Ն որոշում)
2) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել 766 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը և այն ծրագրի շրջանակներում վերադարձվելիք 2134 տոննա սերմացուի հետ միասին (2134+766=2900), հաստատված չափաքանակներին համապատասխան, հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր.
3) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց լավագույնս դրսևորած աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 4 սորտ` յուրաքանչյուրից 300-ական կիլոգրամ, և աշնանացան գալու էլիտային վերարտադրության 3 սորտ` յուրաքանչյուրից 200-ական կիլոգրամ:
(3-րդ կետը փոփ. 11.08.11 թիվ 1162-Ն, 25.08.11 թիվ 1242-Ն, 13.10.11 թիվ 1449-Ն որոշումներ)
4. Սահմանել, որ սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված աշնանացան գարու էլիտային վերարտադրության 600 և աշնանացան ցորենի 1200 կիլոգրամ սերմերը ենթական չեն վերադարձման:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզին հատկացված առաջին վերարտադրության սերմացուների հաստատված չափաքանակին համապատասխան 1:2 փոխհարաբերությամբ վերադարձման պայմանով սերմացուները հատկացնել շահառուներին` առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվով, կնքելով համապատասխան պայմանագրեր` մեկ կիլոգրամի համար գինը սահմանելով 80 դրամ:
6. Սահմանել, որ 2010 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված 30 սորտերի աշնանացան ցորենի էլիտային սերմացուներից 14 տնտեսվարող սուբյեկտներին` հանրապետության տարբեր գոտիներում 2010 և 2011 թվականներին սորտափորձարկումներ իրականացնելու նպատակով հատկացված 9 տոննա 145 կիլոգրամ սերմացուն ենթակա չէ վերադարձման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ի
N 1062-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 29-ի
N 971-Ն որոշման
III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
28. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նախատեսված են առաջիկա հինգ տարիների համար և ընդգրկում են մեր երկրի ագրոպարենային համակարգի առանցքային ճյուղերից մեկը` բուսաբուծությունը:
29. Իրականացվող միջոցառումները
2010 թվական
2010 թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 950 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1450 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 4830 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2011 թ. ակնկալվում է հետ ստանալ 2900 տոննա (1450x2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2011 թ. նախատեսվում է հետ վերադարձված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուն, 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 9660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն կհատկացվի Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը` համաձայն աղյուսակի:
2011 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 2900 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2012 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2012 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ` հետ վերադարձվող 1 կգ-ի համար սահմանելով 80 դրամ: Գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
2011 թվական
2011թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 800 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 900 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1700 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 5660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավել հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2012 թ. ակնկալվում է հետ ստանալ 3400 տոննա (1700x2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2012 թ. հետ վերադարձված 3400 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` կտրամադրվի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11330 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2012 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 3400 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2013 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2012 թվականի Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2013 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
2012 թվական
2012 թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 600 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 1500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 2100 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 7000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2013 թ. ակնկալվում է հետ ստանալ 4200 տոննա (2100x2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2013 թ. նախատեսվում է հետ վերադարձված 4200 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 14000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
4200 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2013 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 4200 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2014 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2013 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 4200 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2014 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ, պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
2013 թվական
2013 թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 450 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 1950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 2400 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 8000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2014 թ. ակնկալվում է հետ ստանալ 4800 տոննա (2400x2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր: Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2014 թ. նախատեսվում է հետ վերադարձված 4800 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` տրամադրել շահառուների առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 16000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
4800 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2014 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 4800 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2015 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 4800 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2015 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
2014 թվական
Նախատեսվում է հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 3300 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալության» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2015 թ. նախատեսվում է հետ ստանալ 2014 թ. 3300 տոննա էլիտային սերմացուի հետ վերադարձից ստացված 6600 տոննա (3300x2) առաջին վերարտադրության սերմացուն, որով հնարավոր կլինի ցանք կատարել 22000 հա տարածության վրա: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
6600 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2015 թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 6600 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2016 թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 6600 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2016 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի իրականացման 3-րդ տարուց (2012 թվական) սկսած մինչև 2016 թվականը նախատեսվում է ծրագրում առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով ընդգրկված շահառուներից հետ ստանալ համապատասխանաբար 5800.0, 6800.0, 8400.0, 9600.0 և 13200.0` ընդամենը 43800.0 տոննա պարենային ցորենի արժեք:
Մեկ տոննան 80000 դր. միջին շուկայական արժեքի դեպքում ընդհանուր գումարը համապատասխանաբար կկազմի 464.0, 544.0, 672.0, 768.0 և 1056.0 մլն. դրամ, ընդամենը` 3504.0 մլն. դրամ (43800 տ. X 80000 դ.=3504,0 մլն. դրամ), որը ըստ տարիների կփոխանցվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին:
Տեղական սերմնարտադրողների կարողությունները հզորացնելու, սերմնաբուծության զարգացման և ցորենի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով առաջարկվում է շրջանառու հիմնադրամի 3504.0 մլն դրամ գումարն օգտագործել հետևյալ նպատակներով`
ա) Սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ և մատչելի գներով հատկացնել հանրապետության բարձր վերարտադրության սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին և ֆերմերներին:
բ) Սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ` հանրապետության բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին և ֆերմերներին մատչելի գներով տրամադրելու նպատակով:
Նկատի ունենալով ցորենի ռազմավարական նշանակությունը, նշված ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու հողօգտագործողների շահագրգռվածությունը ցորենի մշակության նկատմամբ, վերջինիս ցանքատարածությունները 2014 թ. հասցնելու 115-120 հազ. հեկտարի և ց/հա միջին բերք ապահովելու պայմաններում արտադրելու 345-360 հազ. տոննա ցորեն, կամ 2010 թ. կանխատեսվող 160.0-170.0 հազ. տոննայից ավել արտադրել 175-190 հազ. տոննա: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու արտերկրից ցորենի ներմուծումները և ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 37%-ից հասցնելու 50-55%-ի:
Աղյուսակ 1
2005-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՄԻՋԻՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, 2010 Թ. ՌԴ-ԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ 950 ՏՈՆՆԱ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԴԻՄԱՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ 1900 ՏՈՆՆԱ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԳՆՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ 117 ՏՈՆՆԱ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԴԻՄԱՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ 334 ՏՈՆՆԱ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2011 Թ. ԳՆՎՈՂ 766 ՏՈՆՆԱ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ (ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԿՑՈՎ)
._________________________________________________________________________.
|N |Մարզեր | Կատարվել է աշնանացան |5 տարվա |Ընդամենը |
| | |_______________________________________|միջին |մարզին |
| | |2005-ին|2006-ին|2007-ին|2008-ին|2009-ին|ցանկ |հատկացվող|
| | |կատարած|կատարած|կատարած|կատարած|կատարած| |քանակը |
| | |2006-ի |2007-ի |2008-ի |2009-ի |2010-ի | |(ԴՌ-ից և |
| | |բերքի |բերքի |բերքի |բերքի |բերքի | |ՀՀ-ից) |
| | |տակ |տակ |տակ |տակ |տակ | |(տոննա) |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|1 |Արագածոտն|8812 |10260 |8185 |8281 |8312 |8770,0 |282 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|2 |Արարատ |8280 |5353 |4290 |4136 |3895 |5190,8 |167 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|3 |Արմավիր |11431 |7161 |6469 |6694 |5255 |7402,0 |238 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|4 |Գեղարքու-|14936 |14775 |15195 |11928 |17777 |14922,2 |481 |
| |նիք | | | | | | | |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|5 |Լոռի |9289 |9595 |8015 |7136 |6446 |8096,2 |261 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|6 |Կոտայք |7552 |7486 |7265 |6599 |4875 |6755,4 |218 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|7 |Շիրակ |21921 |23234 |21272 |21422 |18778 |21325,4 |687 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|8 |Սյունիք |12850 |13161 |12572 |14058 |11154 |12759,0 |411 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|9 |Վայոց ձոր|1251 |870 |995 |1367 |1027 |1102,0 |35 |
|__|_________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|10|Տավուշ |4369 |3468 |3488 |3183 |4131 |3727,8 |120 |
|____________|_______|_______|_______|_______|_______|__________|_________|
|Ընդամենը |100691 |95363 |87746 |84804 |81650 |90050,8 |2900 |
._________________________________________________________________________.
2011 թ. մարզերին հատկացվող 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուի բաշխման գործակից (2900 տոննա/90050.8 հա)` 0,032204045
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ին
N 1062-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 29-ի
N 971-Ն որոշման
«VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ, ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
2010 թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված է`
-պետական աջակցության գյուղատնտեսական հողօգտագործողներին -558.0 մլն դրամ
-գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության
տրամադրման համակարգում -20.835 մլն դրամ
այդ թվում`
-գյուղ. հողօգտագործողներին պետ. աջակցութ. տրամադր. -15.0 մլն դրամ
համակարգում
-»Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական
ծառայություն
-ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացում -5.835 մլն դրամ
2011 թ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է`
-պետական աջակցություն գյուղատնտեսական -550,0 մլն դրամ
հողօգտագործողներին
-գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական
աջակցության տրամադրման համակարգում -20.835 մլն դրամ
2010 թ. արտերկրից սերմի ներմուծում 950 տոննա X 400 դր = 380.0 մլն դրամ
ԱԱՀ 380.0 մլն X 20% = 76.0 մլն դրամ
Տեղական սերմնաբուծական 500 տոննա X 160 դր = 80.0 մլն դրամ
տնտեսություններից
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման,
բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր-22.0 մլն դրամ
380,0+76.0+80.0+22.0=558.0 մլն դրամ
558.0+20.835=578.835 մլն դրամ
2011 թ. արտերկրից սերմի ներմուծում 800 տոննա X 400 դր = 320,0 մլն դրամ
ԱԱՀ 320.0 մլն դրամ X 20% = 64,0 մլն դրամ
Տեղական սերմնաբուծական 900 տոննա X 210 դր = 189.0 մլն դրամ
տնտեսություններից
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված
սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ
մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր -22.0 մլն դրամ
320.0+64.0+189.0+22.0=595,0 մլն դրամ
595.0+20.835=615,835 մլն դրամ
2012 թ. արտերկրից սերմի ներմուծում 600 տոննա X 400 դր = 240.0 մլն դրամ
ԱԱՀ 240.0 մլն X 20% = 48.0 մլն դրամ
Տեղական սերմնաբուծական
տնտեսություններից 1500 տոննա X 210 դր = 315,0 մլն դրամ
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման,
բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր -22.0 մլն դրամ
240.0+48.0+315,0+22.0=625,0 մլն դրամ
325,0+20.835=645,835 մլն դրամ
2013 թ. արտերկրից սերմի ներմուծում 450 տոննա X 400 դր = 180.0 մլն դրամ
ԱԱՀ 160.0 մլն X 20% = 36.0 մլն դրամ
Տեղական սերմնաբուծական
տնտեսություններից 1950 տոննա X 210 դր = 409,5 մլն դրամ
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք
բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման,
ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր -22.0 մլն դրամ
180.0+36.0+409.5+22.0=647,5 մլն դրամ
647,5+20,835=668,335 մլն դրամ
2014 թ. արտերկրից սերմի ներմուծում
ԱԱՀ
Տեղական սերմնաբուծական 3300 տոննա X 210 դր = 693,0 մլն դրամ
տնտեսություններից
Տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման,
ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման ու այլ ծախսեր -22.0 մլն դրամ
693,0+22.0=715,0 մլն դրամ
715,0+20.835=735,835 մլն դրամ
2010 թ. 578.835 մլն դրամ
2011 թ. 615,835 մլն դրամ
2012 թ. 645,835 մլն դրամ
2013 թ. 668,335 մլն դրամ
2014 թ. 735,835 մլն դրամ
Ընդամենը` 3244,675 մլն դրամ
._____________________________________________________________________.
|Տարեթիվ |Արտերկրից ներմուծում|Տեղական արտադրության |Ընդամենը |
| | |սերմացուների ձեռքբերման | |
|__________|____________________|________________________|____________|
| |տոննա |1 տ-ի |Ընդ. |տոննա|1 տ-ի |Ընդ. |տոննա|մլն. |
| | |արժեքը|արժեքը| |արժեքը |արժեքը | |դր. |
| | |(հազ. |(մլն. | |(հազ. դր|(մլն դր) | | |
| | |դր) |դր.) | | | | | |
|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|
|2010 | 950| 400.0| 380.0| 500| 160.0| 80.0| 1450| 460,0|
|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|
|2011 | 800| 400.0| 320.0| 900| 210.0| 189.0| 1700| 509,0|
|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|
|2012 | 600| 400.0| 240.0| 1500| 210.0| 315.0| 2100| 555,0|
|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|
|2013 | 450| 400.0| 180.0| 1950| 210.0| 409.5| 2400| 589,5|
|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|
|2014 | -| - | - | 3300| 210.0| 693.0| 3300| 693,0|
|__________|______|______|______|_____|________|_________|_____|______|
|Ընդամենը | 2800| 400.0|1120.0| 8150| 210.0| 1686.5|10950|2806,5|
._____________________________________________________________________.
Ծրագրում ըստ տարիների ամրագրված սերմացուների գները նախնական հաշվարկային են և ենթակա են փոփոխության գնման գործընթացի արդյունքում:
Ծրագրի շրջանակներում տեղական սերմնարտադրողներից սերմացուները ձեռք բերելիս ղեկավարվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթով:»