040.1043.020811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2011 թվականի N 1043-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա, 2011 թվականի հունվարի 20-ի N 26-Ա և 2011 թվականի մայիսի 20-ի N 681-Ա որոշումները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 4-րդ կետի 24-րդ ենթակետին, 2011 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ ենթակետով.
«29) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծրագիր» ծախսային ծրագրով (բաժին 01, խումբ 06, դաս 01, ծրագիր 18) նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել ծախսեր նաև «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի գծով:»:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում» բառերով և նշված աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 28-ի
N 1043-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի |
|ֆինանսավորման աղբյուրներն |ավելացումը և ելքերի նվազումը նշված են |
|ու դրանց տարրերի |դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` |
|անվանումները |փակագծերում) |
| |_________________________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | - | - | - |
|___________________________|_____________|_____________|_____________|
|այդ թվում` | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|Ա. Ներքին աղբյուրներ - | - | - | - |
|ընդամենը | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|այդ թվում` | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ| - | - | - |
|___________________________|_____________|_____________|_____________|
|այդ թվում` | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|2.4. Վարկերի և |(1,258,452.9)|(2,417,452.9)|(3,367,452.9)|
|փոխատվությունների | | | |
|տրամադրում | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|գ) կայունացման դեպոզիտային | 363,347.1 | 363,347.1 | 363,347.1 |
|հաշվի միջոցներից | | | |
|«Ներմուծում` ազատ | | | |
|շրջանառության համար» | | | |
|մաքսային ռեժիմով մարդատար | | | |
|տրանսպորտային միջոցներ | | | |
|Հայաստանի Հանրապետություն | | | |
|ներմուծող ֆիզիկական անձանց | | | |
|վարկերի տրամադրում | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ՀՀ ֆինանսների | 363,347.1 | 363,347.1 | 363,347.1 |
|նախարարություն | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|դ) վարկի տրամադրում | - | - | (50,000.0)|
|«Սիս 95» ՍՊԸ-ին | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ՀՀ գյուղատնտեսության | - | - | (50,000.0)|
|նախարարություն | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ե) կայունացման դեպոզիտային | (621,800.0)|(1,730,200.0)|(2,630,200.0)|
|հաշվի միջոցներից վարկի | | | |
|տրամադրում «ՓՄՁ | | | |
|ներդրումներ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ին | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ՀՀ ֆինանսների | (621,800.0)|(1,730,200.0)|(2,630,200.0)|
|նախարարություն | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|զ) կայունացման դեպոզիտային |(1,000,000.0)|(1,000,000.0)|(1,000,000.0)|
|հաշվի միջոցներից վարկերի | | | |
|տրամադրում «Համակարգիչ | | | |
|բոլորի համար» ծրագրի | | | |
|շրջանակներում | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ՀՀ ֆինանսների |(1,000,000.0)|(1,000,000.0)|(1,000,000.0)|
|նախարարություն | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|է) կայունացման դեպոզիտային | - | (50,600.0)| (50,600.0)|
|հաշվի միջոցներից վարկերի | | | |
|տրամադրում «Ռադիոիզոտոպների| | | |
|արտադրության կենտրոն» | | | |
|ՓԲԸ-ին | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|ՀՀ ֆինանսների | - | (50,600.0)| (50,600.0)|
|նախարարություն | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|2.5. Տրամադրված վարկերի և | 2,409,230.0 | 3,289,837.5 | 5,102,838.5 |
|փոխատվությունների | | | |
|վերադարձից մուտքեր | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|որից` | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|Այլ վարկառուներից | 2,409,230.0 | 3,289,837.5 | 5,102,838.5 |
|___________________________|_____________|_____________|_____________|
|այդ թվում` | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|«Սիս 95» ՍՊԸ-ին | - | - | 50,000.0 |
|___________________________|_____________|_____________|_____________|
|Կայունացման դեպոզիտային | 2,409,230.0 | 3,289,837.5 | 5,052,838.5 |
|հաշվի միջոցներից տրամադրված| | | |
|վարկերի և | | | |
|փոխատվությունների | | | |
|վերադարձից մուտքեր | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|որից` | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|«Ներմուծում` ազատ | 97,711.1 | 936,652.9 | 936,652.9 |
|շրջանառության համար» | | | |
|մաքսային ռեժիմով մարդատար | | | |
|տրանսպորտային միջոցներ | | | |
|Հայաստանի Հանրապետություն | | | |
|ներմուծող ֆիզիկական | | | |
|անձանցից | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|այլ վարկառուներից | 2,311,518.9 | 2,353,184.6 | 4,116,185.6 |
|___________________________|_____________|_____________|_____________|
|2.6. Այլ |(1,150,777.1)| (872,384.6)|(1,735,385.6)|
|___________________________|_____________|_____________|_____________|
|կայունացման դեպոզիտային | 1,258,452.9 | 2,417,452.9 | 3,317,452.9 |
|հաշվից օգտագործում | | | |
|___________________________|_____________|_____________|_____________|
|կայունացման դեպոզիտային |(2,409,230.0)|(3,289,837.5)|(5,052,838.5)|
|հաշվի համալրում | | | |
._____________________________________________________________________.