Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱ ...

 

 

    Համաձայնեցված է                   ՀՀ կառավարությանն առընթեր պետական

ՀՀ ֆինանսների նախարարության հետ   եկամուտների կոմիտեի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար

_________________ Վ. Գաբրիելյան  _________________ Ա. Ալավերդյան

 

    __________ 2011 թ.                7 հունիսի 2011 թ. N 29

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկի տրամադրումն ինքնին ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք չէ` Օրենքի վերոնշյալ դրույթի կիրառությունը նշանակում է, որ ավելացված արժեքի հարկից ազատվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման ծառայությունների մատուցման գործարքները (գործառնությունները): Ստեղծված իրավիճակում Օրենքի վերոնշյալ դրույթը տարաբնույթ կերպ է ընկալվում` կապված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գործարքները (գործառնությունները) ավելացված արժեքի հարկով հարկելու հարցի հետ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գործարքների (գործառնությունների) համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն ԱԱՀ-ից ազատված շրջանառություն է համարվում.

1) Վարկերի տրամադրման դիմաց վճարվող տոկոսային եկամուտը, վարկի տրամադրման պահին միանվագ գանձվող` վարկի տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում` մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները,

2) վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը,

3) վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.06.2011
N 29
Պաշտոնական պարզաբանում