040.0363.140411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2011 թվականի N 363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1946-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1609-Ա, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 337-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 624-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 37-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 900-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1054-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայերի կատեգորիան փոխելու մասին» N 1946-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշումից հանել «և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող 0.12 հեկտար վարելահողը» և «, այդ թվում` 0.12 հեկտարը` հասարակական կառուցապատման համար» բառերը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1609-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ա» կետում «2» թիվը փոխարինել «1.5» թվով.
2) «բ» կետում «22» թիվը փոխարինել «1.0» թվով.
3) «գ» կետում «28» թիվը փոխարինել «9» թվով,
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «1.6764» թիվը փոխարինել «0.5479» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 857-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.03 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 624-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «0.43» թիվը փոխարինել «0.15» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 37-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «0.3647» թիվը փոխարինել «0.02» թվով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 6 հավելվածի:
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 900-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «1.7» թիվը փոխարինել «0.91» թվով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետում «1.5» թիվը փոխարինել «0.71» թվով.
3) որոշման հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 7 հավելվածի:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1054-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետում «0.56» թիվը փոխարինել «0.42» թվով, «0.15» թիվը` «0.01» թվով, «0.16» թիվը` «0.02» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 8 հավելվածի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի օգոստոսի 24-ի
N 1946-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 9-ի
N 1609-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի սեպտեմբերի 6-ի
N 1024-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի ապրիլի 10-ի
N 337-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հունիսի 19-ի
N 624-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 8-ի
N 37-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 7
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 6-ի
N 900-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 8
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 363-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 27-ի
N 1054-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
______________________________
ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում