040.0361.140411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2011 թվականի N 361-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «060100» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.____________________________________________________________________.
|060100|Բուժական գործ |62 |Բժշկագիտության բակալավր |
| | |68 |Բժիշկ |
| | |68.1 |Բժշկության մագիստրոս |
| | | |(հանրային առողջություն) |
.____________________________________________________________________.».
2) «060200» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.____________________________________________________________________.
|060200|Ստոմատոլոգիա |62 |Ստոմատոլոգիայի բակալավր |
| | |68 |Բժիշկ-ստոմատոլոգ |
.____________________________________________________________________.».
3) «060300» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.____________________________________________________________________.
|060300|Դեղագիտություն |62 |Դեղագիտության բակալավր |
| | |68 |Դեղագիտության մագիստրոս |
.____________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ