Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ...

14.11.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.2011  -ից մինչեւ   14.11.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 19.09.13 թիվ 872-Ն հրաման)

i

103.0026.100211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10311074

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 հունվարի 2011 թվականի N 26-Ն

 

i

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչ» ՀԴ009-2011` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

25 հունվարի 2011 թ.

N 26 - Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԴ - 2011 ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

ՄԱՍ 1. ՆԱԽԱԲԱՆ

 

Գործարկման թվականը

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչը» (այսուհետև` դասակարգիչ) հնարավորություն է տալիս սահմանելու Հայաստանի Հանրապետությունում աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների անվանումները և դրանց ներկայացվող պահանջները» համապատասխան կոդերով:

2. Դասակարգիչը նախատեսված է որպես տեղեկատվության հավաքագրման և մշակման միասնական միջոց» զբաղվածության բնագավառում միջազգային հաղորդակցությանը նպաստելու և անհրաժեշտ է այնպիսի տվյալների վիճակագրությունն ապահովելու համար, որոնք կարող են կիրառվել զբաղվածության ոլորտում ռազմավարության մշակման, որոշումների կայացման և կրթական համակարգի կառավարման ժամանակ, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներում:

3. Դասակարգչում ներկայացված են բանվորների և ծառայողների` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգման, նրանց կողմից կատարվող աշխատանքների բարդության աստիճանի, աշխատանքի պայմանների, մասնագիտություններին, մասնագիտացումներին և պաշտոններին ներկայացվող կրթության պահանջների վերաբերյալ տեղեկատվություններ, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել կադրերի պահանջարկի հաշվառումը և արդյունավետ կառավարումը տնտեսության բոլոր ոլորտներում` տեղեկատվության ավտոմատացված համակարգերի կիրառմամբ:

4. Դասակարգչի մշակման համար հիմք են ընդունվել.

1) ISCO - 88 Զբաղմունքների միջազգային դասակարգիչը,

2) Ռուսաստանի Դաշնության «OK 016-94 Օբշեռոսսիյսկիյ կլասսիֆիկատոր պրօֆեսիյ ռաբոչիխ, դօլժնօստեյ սլուժաշիխ ի տարիֆնիխ ռազրյադով» դասակարգիչը

3) <հայաստանի հանրապետության="" զբաղմունքների="" դասակարգիչ=""> ՀԴ 2009:

5. Դասակարգիչը բաղկացած է երեք մասերից.

1) <մաս 1.="" նախաբան="">, որտեղ ներկայացվում են դասակարգչի կառուցվածքը, կիրառման ոլորտը, նպատակները, կոդավորման սկզբունքները, օգտագործվող հիմնական հասկացությունները և այլն.

2) <մաս 2.="" բանվորների="" մասնագիտությունների,="" մասնագիտացումների="" դասակարգիչ="">, որտեղ ներկայացվում է ամբողջ տեղեկատվությունը բանվորների մասնագիտությունների և մասնագիտացումների վերաբերյալ:

3) <մաս 3.="" ծառայողների="" մասնագիտությունների,="" մասնագիտացումների="" և="" պաշտոնների="" դասակարգիչ="">, որտեղ ներկայացվում է ամբողջ տեղեկատվությունը ծառայողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների վերաբերյալ:

6. Դասակարգիչը հնարավորություն է տալիս փոխադարձ կապ ստեղծելու մասնագիտության, մասնագիտացման կամ պաշտոնի կոդի, անվանման և աշխատաշուկայում տվյալ մասնագիտությանը, մասնագիտացմանը կամ պաշտոնին ներկայացվող պահանջների (աշխատանքի պայմաններ, աշխատանքի բարդության աստիճան, կրթության պահանջ) միջև:

Միաժամանակ դասակարգիչը կապ է ստեղծում մասնագիտության, մասնագիտացման կամ պաշտոնի և <հայաստանի հանրապետության="" զբաղմունքների="" դասակարգիչ=""> ՀԴ 2009 համապատասխան ստորին խմբի միջև:

7. Դասակարգիչը համապատասխանում է մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների միջազգային դասակարգման սկզբունքներին և մոտեցումներին` միաժամանակ ներառելով Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի առանձնահատկությունները:

8. Դասակարգիչը նախատեսված է օգտագործել որպես միասնական տեղեկատվական միջոց, Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում առկա մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքման, մշակման և միջպետական փոխանակման համար:

9. Դասակարգչի դրույթները` մասնագիտությունների, մասնագիտացումների կամ պաշտոնների կոդերը, անվանումները, դրանց ներկայացվող այլ տեղեկատվական դրույթներն ենթակա են կիրառման նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն դասակարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի (ՏՏՍՏ ԴՍ ՄՆ) կազմում:

2. Դասակարգման օբյեկտներ են հանդիսանում աշխատողների մասնագիտությունները, մասնագիտացումներն և պաշտոնները:

3. Դասակարգումը կատարվում է բանվորների և ծառայողների մասնագիտությունների անվանումների այբբենական դասավորության հիմքով:

4. Դասակարգչի հիմքը կազմում են մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների յոթանիշ կոդերը և անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնագիտության, մասնագիտացման և պաշտոնի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

3. ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Դասակարգչում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մասնագիտություն` որոշակի ուղղվածություն ունեցող աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների ինտեգրված/միասնական համակարգ, որը ձեռք է բերվում ուսումնառության տարբեր ձևերով և հաստատվում համապատասխան փաստաթղթով (դիպլոմ, վկայական, լիցենզիա, արտոնագիր, լիազորագիր),

2) մասնագիտացում` մասնագիտության սահմաններում գործողությունների որոշակի, նեղ շրջանակ կատարելու համար պահանջվող գիտելիքների, հմտությունների և կարողությունների ինտեգրված/միասնական համակարգ, որը ձեռք է բերվում ուսումնառության տարբեր ձևերով և հաստատվում համապատասխան փաստաթղթով (դիպլոմ, վկայական, լիցենզիա, արտոնագիր, լիազորագիր),

3) պաշտոն` անկախ սեփականության ձևից կազմակերպությունների հաստիքացուցակում սահմանված աշխատանքային միավոր, որով սահմանվում է պաշտոն զբաղեցնող աշխատողի աշխատանքային պարտականությունների և իրավունքների բնույթը և ծավալները, ինչպես նաև նրա դիրքը կազմակերպության կառավարման հիերարխիկ կառուցվածքում:

4) պարզագույն և պարզ աշխատանքներ` ձեռքով, ձեռքի պարզագույն գործիքներով կամ էլեկտրական պարզ սարքավորումների կիրառմամբ կատարվող աշխատանքներ, որոնք առավելապես պայմանավորված են աշխատողի ֆիզիկական կարողություններով և դիմացկունությամբ, պահանջում են տարրական կամ հանրակրթական գիտելիքներ, որոշ դեպքերում նաև աշխատանքի վայրում կարճատև ուսուցում:

5) միջին բարդության աշխատանք` մեքենամեխանիզմների և էլեկտրական սարքավորումների հետ առնչվող սպասարկման, շահագործման, վերանորոգման, վարման, նախագծման, հաշվարկման և այլ բնույթի աշխատանքներ, որոնք կատարվում են մասնագիտական գործունեություն իրականացնելու ընթացքում և պահանջում այնպիսի փաստերի, սկզբունքների, գործընթացների և ընդհանուր հասկացությունների իմացություններ, կարողություններ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս լուծելու առաջ քաշված ոչ ստանդարտ միջին բարդության առաջադրանքները:

6) բարդ և առավել բարդ աշխատանք` մեքենամեխանիզմների և էլեկտրական սարքավորումների հետ առնչվող սպասարկման, շահագործման, վերանորոգման, վարման, նախագծման, հաշվարկման և այլ բնույթի աշխատանքների կատարում կամ դրանց կազմակերպում, ինչպես նաև մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում բարդ և առավել բարդ ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու և համընդգրկուն լուծումներ ու մոտեցումներ ընտրելու, առաջ քաշված առաջադրանքների լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու և գործածված մեթոդների ու ձեռք բերված արդյունքների արդյունավետությունը գնահատելու, այլ աշխատողների գործունեությունը կառավարելու և վերահսկելու` հարկ եղած դեպքում նրանց վերապատրաստելու և ուսուցանելու աշխատանքներ, որոնց կատարման համար պահանջվում է մասնագիտական կրթություն, մասնագիտական վերապատրաստում և աշխատանքային զգալի փորձ:

7) աշխատանքի նորմալ պայմաններ` բոլոր այն աշխատանքները, որոնք ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի <արտոնյալ պայմաններով="" կենսաթոշակի="" իրավունք="" տվող="" արտադրությունների,="" աշխատանքների,="" մասնագիտությունների,="" պաշտոնների="" և="" nn="" 1="" և="" 2="" ցուցակները="" հաստատելու="" մասին=""> N 1987-Ն որոշմամբ հաստատված NN 1 և 2 ցուցակներում:

8) աշխատանքի ծանր պայմաններ` բոլոր այն աշխատանքները, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի <արտոնյալ պայմաններով="" կենսաթոշակի="" իրավունք="" տվող="" արտադրությունների,="" աշխատանքների,="" մասնագիտությունների,="" պաշտոնների="" և="" nn="" 1="" և="" 2="" ցուցակները="" հաստատելու="" մասին=""> N 1987-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով:

9) աշխատանքի առավել ծանր պայմաններ` բոլոր այն աշխատանքները, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի <արտոնյալ պայմաններով="" կենսաթոշակի="" իրավունք="" տվող="" արտադրությունների,="" աշխատանքների,="" մասնագիտությունների,="" պաշտոնների="" և="" nn="" 1="" և="" 2="" ցուցակները="" հաստատելու="" մասին=""> N 1987-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով:

 

4. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Դասակարգման յուրաքանչյուր օբյեկտ նկարագրվում է երեք խումբ նկարագրիչներով.

1) օբյեկտի կոդը,

2) օբյեկտի անվանումը,

3) օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Դասակարգման յուրաքանչյուր օբյեկտի կոդն իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ` x xx xxxx:

3. Օբյեկտի կոդի առաջին նիշը դասակարգչում կարող է լինել <1> կամ <2>, ըստ որի բանվորների մասնագիտությունների, մասնագիտացումների համար կիրառվում է <1> նիշը, իսկ ծառայողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների համար` <2> նիշը:

4. Օբյեկտի կոդի երկրորդ և երրորդ նիշերն աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների անվանումների այբբենական դասակարգման խմբերի կոդերն են: Նույնատիպ խմբում ընդգրկված են նույն տառով սկսվող մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների անվանումները: Այբբենական դասակարգման կոդերը ներկայացված են աղյուսակ 1-ում:

5. Օբյեկտի կոդի վերջին չորս նիշերը ցույց են տալիս տվյալ այբբենական խմբում դասակարգվող օբյեկտի հերթական համարը, որոնք սկսվում են 0001-ից և ավարտվում 9999-ով:

6. Դասակարգվող օբյեկտների անվանումները դասակարգչում ներկայացված են այբբենական կարգով և համապատասխանում են <հայաստանի հանրապետության="" զբաղմունքների="" դասակարգիչ=""> ՀԴ 2009 սահմանված անվանումներին:

7. Դասակարգվող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը բաղկացած է հետևյալ մասերից.

1) աշխատանքի պայմանների կոդը` որն իրենից ներկայացնում է միանիշ թիվ և կարող է լինել <1>, <2> կամ <3>, ընդ որում.

ա. <1> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար առկա են նորմալ աշխատանքի պայմաններ,

բ. <2> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար առկա են աշխատանքի ծանր պայմաններ,

գ. <3> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար առկա են առավել ծանր աշխատանքի պայմաններ:

2) կրթության պահանջների կոդը` որն իրենից ներկայացնում է միանիշ թիվ և կարող է լինել` 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 ընդ որում.

ա. <1> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման համար պահանջվում է տարրական կրթություն,

բ. <2> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման համար պահանջվում է հիմնական լրիվ կրթություն,

գ. <3> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման համար պահանջվում է նախնական մասնագիտական կրթություն,

դ. <4> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման համար պահանջվում է միջին մասնագիտական կրթություն,

ե. <5> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման կամ պաշտոնի համար պահանջվում է միջին մասնագիտական կրթություն` համապատասխան վերապատրաստմամբ, կամ կրճատ ցիկլով (կրճատ բակալավրի ցիկլ) բարձրագույն կրթություն,

զ. <6> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման կամ պաշտոնի համար պահանջվում է բարձրագույն կրթություն` բակալավրի աստիճանով,

է. <7> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման կամ պաշտոնի համար պահանջվում է բարձրագույն կրթություն` մագիստրոսի աստիճանով,

ը. <8> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության, մասնագիտացման կամ պաշտոնի համար պահանջվում է գիտական աստիճանի առկայություն:

3) աշխատանքի բարդության կոդը` որն իրենից ներկայացնում է միանիշ թիվ և կարող է լինել <1>, <2> կամ <3>, ընդ որում.

ա. <1> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության բնագավառում պահանջվում է կատարել պարզագույն և պարզ աշխատանքներ,

բ. <2> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության բնագավառում պահանջվում է կատարել միջին բարդության աշխատանքներ,

գ. <3> նիշը նշանակում է, որ տվյալ մասնագիտության բնագավառում պահանջվում է կատարել բարդ կամ առավել բարդ աշխատանքներ:

4) Հայաստանի Հանրապետության զբաղմունքների դասակարգչի ստորին խմբի քառանիշ կոդը, որը հնարավորություն է տալիս պարզելու, թե տվյալ մասնագիտությունը, մասնագիտացումը կամ պաշտոնը զբաղմունքների դասակարգչի որ ստորին խմբին է դասվում:

8. Բանվորների մասագիտության կոդի վերծանման օրինակ.

1) բանվորական մասնագիտությունների դասակարգչից` <»1010007- ագարակապան»="" բանջարեղենի="" արտադրության=""> մասնագիտության համար.

ա. կոդի առաջին <1> նիշը նշանակում է, որ մասնագիտությունը վերաբերվում է բանվորական մասնագիտությունների դասակարգչին,

բ. կոդի <01> նիշերը ցույց են տալիս այբբենական դասակարգման առաջին խումբը, քանի որ մասնագիտությունը սկսվում է «ա» տառով,

գ. կոդի վերջին չորս <0007> նիշերը ցույց են տալիս, որ այբբենական դասակարգման առաջին խմբում մասնագիտությունը յոթերորդն է,

2) դասակարգչի տեղեկատվական մասում ներկայացված նշանակումները ցույց են տալիս.

ա. չորրորդ սյունակում նշված <1> նիշը ցույց է տալիս, որ նշված մասնագիտության համար առկա են նորմալ աշխատանքի պայմաններ,

բ. հինգերորդ սյունակում նշված <1, 2,="" 3,="" 4=""> նիշերը ցույց են տալիս, որ նշված մասնագիտության համար բավարար են տարրական կրթության, հիմնական լրիվ հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության առկայությունը,

գ. վեցերորդ սյունակում նշված <1, 2=""> նիշերը ցույց են տալիս, որ նշված մասնագիտության համար պահանջվում են պարզ և պարզագույն, ինչպես նաև միջին բարդության աշխատանքների կատարում,

դ. յոթերորդ սյունակում <6111> նիշերը ցույց են տալիս, որ նշված մասնագիտությունն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության զբաղմունքների դասակարգչի 6111 ստորին խմբում:

9. Ծառայողների մասնագիտության կոդի վերծանման օրինակ.

1) ծառայողների դասակարգչից` <2020021 բժիշկ=""> մասնագիտության համար.

ա. մասնագիտության կոդի առաջին <2> նիշը նշանակում է, որ այն վերաբերվում է ծառայողների մասնագիտությունների դասակարգչին,

բ. <02> նիշերը ցույց են տալիս այբբենական դասակարգման երկրորդ խումբը, քանի որ մասնագիտությունը սկսվում է <բ> տառով,

գ. վերջին չորս <0021> նիշերը ցույց է տալիս, որ այբբենական դասակարգման երկրորդ խմբում մասնագիտությունը քսանմեկերորդն է:

2) Դասակարգչի տեղեկատվական մասում ներկայացված նշանակումները ցույց են տալիս.

ա. չորրորդ սյունակում նշված <1> նիշը` նորմալ աշխատանքի պայմաններ,

բ. հինգերորդ սյունակում նշված <6, 7,="" 8=""> նիշերը ցույց են տալիս, որ նշված մասնագիտության համար բավարար են բարձրագույն կրթություն` բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով, կամ գիտական աստիճանի առկայություն,

գ. վեցերորդ սյունակում նշված <2, 3=""> նիշերը ցույց են տալիս, որ նշված մասնագիտության համար պահանջվում են միջին բարդության և բարդ ու առավել բարդ աշխատանքների կատարում,

դ. յոթերորդ սյունակում <2221> նիշերը ցույց են տալիս, որ նշված մասնագիտությունն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության զբաղմունքների դասակարգչի 2221 ստորին խմբում:

 

Աղյուսակ 1. Այբբենական դասակարգման խմբերի կոդերը

.__________________________________________________________________.

|1. |Այբբենական դասակարգման խմբի կոդը  |01 |02 |03 |04 |05 |06 |07 |

|2. |Այբբենական տառը                   |Ա  |Բ  |Գ  |Դ  |Ե  |Զ  |Է  |

|___|__________________________________|___|___|___|___|___|___|___|

|1. |Այբբենական դասակարգման խմբի կոդը  |08 |09 |10 |11 |12 |13 |14 |

|2. |Այբբենական տառը                   |Ը  |Թ  |Ժ  |Ի  |Լ  |Խ  |Ծ  |

|___|__________________________________|___|___|___|___|___|___|___|

|1. |Այբբենական դասակարգման խմբի կոդը  |15 |16 |17 |18 |19 |20 |21 |

|2. |Այբբենական տառը                   |Կ  |Հ  |Ձ  |Ղ  |Ճ  |Մ  |Յ  |

|___|__________________________________|___|___|___|___|___|___|___|

|1. |Այբբենական դասակարգման խմբի կոդը  |22 |23 |24 |25 |26 |27 |28 |

|2. |Այբբենական տառը                   |Ն  |Շ  |Ո  |Չ  |Պ  |Ջ  |Ռ  |

|___|__________________________________|___|___|___|___|___|___|___|

|1. |Այբբենական դասակարգման խմբի կոդը  |29 |30 |31 |32 |33 |34 |35 |

|2. |Այբբենական տառը                   |Ս  |Վ  |Տ  |Ց  |ՈՒ |Փ  |Ք  |

|___|__________________________________|___|___|___|___|___|___|___|

|1. |Այբբենական դասակարգման խմբի կոդը  |36 |37 |   |   |   |   |   |

|2. |Այբբենական տառը                   |Օ  | Ֆ |   |   |   |   |   |

.__________________________________________________________________.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
25.01.2011
N 26-Ն
Հրաման