Համաձայնեցված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
_______________ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ______________ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
11 փետրվարի 2011 թ. N 9
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ԲԵՆԶԻՆԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխին համապատասխան` բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը հարկվում է հաստատագրված վճարով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի`
1) 508-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք,
2) 521-րդ հոդվածի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի վերը նշված դրույթները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին բենզինի օտարումը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներին համապատասխան հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթով (այդ թվում` էլեկտրոնային) չի համարվում բենզինի մանրածախ վաճառքի գործունեություն (այդ գործունեության մասով կիրառելի չեն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխի դրույթները), ներառյալ նաև այն դեպքերում, երբ գնորդին բենզինի բացթողումը իրականացվում է կտրոններով` մատակարարի բենզինի մանրածախ վաճառքի կետից:
2. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին բենզինի օտարման մասով`
1) բենզին ներմուծող համարվող մատակարարը դուրս է գրում հարկային հաշիվ, եթե իրացվող բենզինը ներմուծվել է 2011 թվականի հունվարի 1-ից հետո,
2) բենզին ներմուծող չհամարվող մատակարարը դուրս է գրում հարկային հաշիվ, եթե իրացվող բենզինը ձեռք է բերվել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներին համապատասխան հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթով (այդ թվում` էլեկտրոնային):
3. Մատակարարի կողմից հարկային հաշիվների հիման վրա օտարված բենզինի մասով հարկերը հաշվարկվում են առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:
:ԱոէՕ