Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ Բ ...

 

 

116.0065.020311

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        03            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611123

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 փետրվարի 2011 թվականի N 65-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի 2388-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 136.1 կետի պահանջները`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների տպագրման, հաշվառման, կազմակերպություններին բաշխման և կազմակերպություններում հաշվառման ու ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի

2011 թվականի փետրվարի 21-ի

N 65-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգն և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետին համապատասխան` ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների (այսուհետ` կտրոններ) տպագրման, հաշվառման, կազմակերպություններին բաշխման և կազմակերպություններում հաշվառման ու ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրման կարգը:

2. Կտրոնների տպագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) պատվերով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից:

3. Կտրոնների տպագրման չափաքանակները սահմանում է նախարարությունը` ելնելով Հայաստանի Հանրապետությունում բալոնային համակարգերով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների փաստացի քանակից:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով նշանակվում է կտրոնների հաշվառման և բաշխման համար նյութական պատասխանատու անձ (այսուհետ` պատասխանատու անձ):

5. Պատասխանատու անձի հետ կնքվում է պայմանագիր նյութական պատասխանատվության մասին:

6. Պատասխանատու անձը կտրոնների հաշվառումը և բաշխումն իրականացնում է սույն կարգով սահմանված ձև 1 մատյանի համաձայն: Մատյանի էջերը համարակալվում են, մատյանը թելակարվում և կնքվում է նախարարության կնիքով:

7. Բալոնների վկայագրում իրականացնող և ավտոտրանսպորտային միջոցների վրա բալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունները կտրոններ ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ձև 5-ի:

8. Ներկայացված հայտի վրա նախարարի կողմից լիազորած ստորաբաժանման ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժինը օրենքով սահմանված կարգով ձևակերպում է ելքի ապրանքագիր` երեք օրինակից, որի համաձայն պատասխանատու անձը հայտատուին կամ նրա կողմից լիազորված անձին բաց է թողնում հայտում նշված քանակի կտրոններ` ձև 1 մատյանում և ելքի ապրանքագրերի բոլոր օրինակներում պարտադիր նշելով առաջին և վերջին կտրոնների համարները:

9. Աշխատանքային օրվա վերջում պատասխանատու անձը ելքի ապրանքագրի մեկ օրինակը հանձնում է հաշվապահական հաշվառման բաժին:

10. Յուրաքանչյուր տարվա ավարտին` ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա հունվարի 25-ը, պատասխանատու անձը նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն է ներկայացնում հաշվետվություն ստացված կտրոնների շարժի վերաբերյալ:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Կազմակերպությունում կտրոնների պահպանումը, հաշվառումը և տրամադրումը իրականացվում է սույն կարգով սահմանված ձև 2 մատյանի համաձայն: Մատյանի էջերը համարակալվում են, մատյանը թելակարվում և կնքվում է կազմակերպության կնիքով:

12. Բալոնների վկայագրում իրականացնող և ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպություններն ավտոտրանսպորտային միջոցը ներկայացնողին կտրոն տրամադրելիս առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ հաստատված պահանջներով:

 

Ձև 1

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի փետրվարի 21-ի

N 65-Ն հրամանով

 

ՄԱՏՅԱՆ

 

Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ

վկայագրման ժամկետը նշող կտրոնների հաշվառման ԵՎ բաշխման

._________________________________________

|Հ/հ|        Ստացած կտրոնների           |

|   |___________________________________|_

|   |մուտքի    |Կտրոն-|կտրոնների|Պատաս- |

|   |ապրան-    |ների  |համարները|խանատու|

|   |քագիր     |քանակը|         |անձի   |

|   |__________|      |_________|ստորա- |

|   |հա- |ամսա-|      |առա-|վեր-|գրու-  |

|   |մարը|թիվը |      |ջինի|ջինի|թյունը |

|___|____|_____|______|____|____|_______|_

| 1 | 2  | 3   |  4   |  5 | 6  |  7    |

|___|____|_____|______|____|____|_______|_

._________________________________________

________________________________________________________.

|      Բաշխված կտրոնների                        |Մնացած|

_|_______________________________________________|կտրոն-|

|ելքի      |քանակը|համարները|Կազմակեր-|Կտրոնները|ների  |

|ապրանքա-  |հատ   |         |պության  |ստացողի  |քանակը|

|գիր       |      |         |անվանումը|անունը,  |      |

_|__________|      |_________|         |ազգանունը|      |

|հա- |ամսա-|      |առա-|վեր-|         |         |      |

|մարը|թիվը |      |ջինի|ջինի|         |         |      |

_|____|_____|______|____|____|_________|_________|______|

| 8  | 9   | 10   | 11 | 12 |   13    |   14    |   15 |

_|____|_____|______|____|____|_________|_________|______|

________________________________________________________.

 

Ձև 2

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի փետրվարի 21-ի

N 65-Ն հրամանով

 

ՄԱՏՅԱՆ

 

Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ

վկայագրման ժամկետը նշող կտրոնների հաշվառման ԵՎ տրամադրման

 

Կազմակերպության անվանումը ________________________________________

 

._________________________________________________________________

|Հ/հ|Մուտքի|Կտրոնների|Ստացած   |Կտրոնի|Ավտոտրանսպորտային միջոցի |

|   |ապրան-|թվագրու- |կտրոնների|տրամա-|_________________________|_

|   |քագիր |թյունը   |համարները|դրման |մակ-|գրանցման|սեփակա-    |

|   |N     |         |_________|ամիս, |նիշը|համարա- |նատիրոջ    |

|   |      |         |առա-|վեր-|ամսա- |    |նիշը    |անունը,    |

|   |      |         |ջինի|ջինի|թիվ   |    |        |ազգանունը  |

|   |      |         |    |    |      |    |        |(անվանումը)|

|___|______|_________|____|____|______|____|________|___________|_

| 1 |  2   |  3      | 4  |  5 |  6   | 7  |   8    |    9      |

|___|______|_________|____|____|______|____|________|___________|_

._________________________________________________________________

_________________________________.

|Հատկացված|Կտրոնը    |Տրամադրման|

|կտրոնի   |ստացողի   |հիմքը     |

|համարը   |ստորա-    |          |

|         |գրությունը|          |

|         |          |          |

_|_________|__________|__________|

| 10      |   11     |   12     |

_|_________|__________|__________|

_________________________________.

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
21.02.2011
N 65-Ն
Հրաման