Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009- ...

 

 

040.0199.110311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2011 թվականի N 199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկի`

1) 2-րդ կետում «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

2) 9-րդ կետում «Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

3) 17-րդ կետում «Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

4) 23-րդ կետում «Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

5) 30-րդ կետում «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

6) 32-րդ կետում «Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

7) 38-րդ կետում «Իջևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

8) 44-րդ կետում «Հրազդանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

9) 49-րդ կետում «Եղեգնաձորի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

10) 55-րդ կետը «Գավառի» բառից հետո լրացնել «ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան» բառերով.

11) 57-րդ կետում «Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով.

12) 58-րդ կետում «Ա. Աղաջանյանի» բառերը փոխարինել «Գ. Աղաջանյանի» բառերով.

13) 73-րդ կետում «Արտաշատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

14) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75-րդ կետով.

._________________________________________________________________________.

|75.| ---                |«Արագածոտնի տարածաշրջանային      |Հայաստանի     |

|   |                    |պետական քոլեջ» պետական ոչ        |Հանրապետության|

|   |                    |առևտրային  կազմակերպություն      |կրթության և   |

|   |                    |(նախկին «Թալինի արհեստագործական  |գիտության     |

|   |                    |ուսումնարան» պետական ոչ          |նախարարություն|

|   |                    |առևտրային  կազմակերպություն)     |              |

._________________________________________________________________________.

«:

 

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանների ցանկի 22-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման 1-ին կետի 11-րդ և 14-րդ ենթակետերից բխող` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2011
N 199-Ն
Որոշում