040.0179.090311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2011 թվականի N 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 720 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 720 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված ցանկում`
ա. «8525» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաղորդող ապարատներ` ռադիո- կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ, բացառությամբ»,
բ. «8525 80» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեռուստատեսային խցիկներ. թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ»,
գ. «8527» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդունող ապարատուրա` ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներով»,
դ. «8528» տողի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մոնիթորներ և պրոյեկտորներ, իր մեջ չընդգրկող հեռուստատեսային ապարատուրա, ընդունիչ ապարատուրա` հեռուստատեսային կապի համար` իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող լայնահեռարձակող ռադիոընդունիչ կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության ապարատուրա»,
ե. ցանկից հանել «8703» և «8711» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ