041.0053.270111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2011 թվականի N 53-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Ակոպյան - Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահության անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Բավեյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության վերահսկողության բաժնի պետ» բառերով.
2) «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կ. Ակոպյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ