Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 86 ...

 

 

040.1729.110111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշմամբ հաստատված դրույքաչափերի «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետի`

ա. «ա» ենթակետից հանել «չղջիկ` 100 դրամ», «ոզնի` 200 դրամ» տողերը,

բ. «բ» ենթակետից հանել «ցախաքլորաորս` 50000 դրամ», «գիշանգղ` 50000 դրամ», «փասիան` 2000 դրամ», «թուրաջ` 2500 դրամ», «քարադրանմաններ` 200 դրամ», «բվանմաններ` 2000 դրամ» տողերը, նույն ենթակետում «այլ բազեանմաններ» բառերը փոխարինել «այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ», իսկ «այլ տեսակի օձեր» բառերը` «այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր» բառերով,

գ. «գ» ենթակետից հանել «մողես` 200 դրամ» տողը,

դ. «դ» ենթակետից հանել «փոքրասիական տրիտոն (հատ)` 500 դրամ» տողը,

ե. «է» ենթակետից հանել «հաշամ» բառը.

2) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման) համար`

 

._____________________________________________________________________.

|ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`      |           |

|_________________________________________________________|___________|

|հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի       |           |

|պայտաքիթ, սովորական երկարաթև  չղջիկ, արաքսյան            |           |

|գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ,|           |

|ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ        |           |

|լայնականջ չղջիկ                                          |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|լայնականջ ոզնի                                           |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|Շելկովնիկովի կուտորա                                     |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|պստիկ սպիտակաատամ                                        |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ                       |  7000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ,    |           |

|փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ                 |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|գորշ արջ                                                 |350000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|խայտաքիս                                                 | 10000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|ջրասամույր                                               | 50000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու)           | 50000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ)               |800000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մանուլ                                                   | 20000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|բեզոարյան այծ                                            |500000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|հայկական մուֆլոն                                         |600000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|բորենի                                                   |100000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ                        |300000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`         |           |

|_________________________________________________________|___________|

|ցախաքլորաորս                                             | 50000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|գիշանգղ                                                  | 50000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային|           |

|արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ                    | 25000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|բալոբան, սապսան                                          | 75000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սպիտակագլուխ անգղ, սև  անգղ                              | 25000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|գառնանգղ (մորուքավոր անգղ)                               | 50000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե                 |  7500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ,       |           |

|եվրոպական ճնճղաճուռակ                                    |  7000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե          |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ                              |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|անդրկովկասյան փասիան                                     |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|թուրաջ                                                   |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր,        |           |

|ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ       |           |

|արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային  |           |

|ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր     |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ  |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|բվեճ                                                     |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|թավշաոտ բու                                              |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սևափոր  դռլոն                                            |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մոխրաայտ սուզակ                                          |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն             | 20000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ                                |  7500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սև  արագիլ                                               |  7000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|տարգալակտուց                                             | 10000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|քաջահավ                                                  |  7500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սովորական ֆլամինգո                                       | 20000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի   |           |

|սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ,  |           |

|սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ                      |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ                      | 20000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մարմարյա մրտիմն                                          |  7000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|տուրպան                                                  |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կովկասյան մարեհավ                                        |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|անապատային կաքավ                                         |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|վայրի հնդկահավ (ուլար)                                   | 12500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մարգահավ, սուլթանական հավ                                |  5000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|փոքր արոս, մեծ արոս                                      | 15000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական        |           |

|եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային    |           |

|երաշտահավ                                                |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մեծ ժայռային սիտեղ                                       |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կարմրաթև  մագլցող                                        |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|ժայռային դրախտապան                                       |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|խաչկտուց                                                 |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|իսպանական ճնճղուկ                                        |  1000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ                         | 15000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կանաչ մեղվակեր                                           |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|ներկարար                                                 |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սև  փայտփոր                                              |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|դեղնագլուխ խաղտտնիկ                                      |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|կարմրակատար շամփրուկ                                     |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|ալպիական ճայ                                             |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սպիտակափող սոխակ                                         |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|անապատային խածկտիկ                                       |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`         |           |

|_________________________________________________________|___________|

|անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական       |           |

|պսևդոցիկլոֆիս,  Սատունինի սևագլուխ  ռինխոկալամուս,       |           |

|Դարևսկու  իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ |           |

|կամ Ռադդեի իժ                                            |  3000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք,     |           |

|առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան   |           |

|բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական   |           |

|մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի     |           |

|մողես, սպիտակափոր մողես                                  |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|միջերկրածովային կրիա                                     |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ)             |           |

|օգտագործման համար`                                       |           |

|_________________________________________________________|___________|

|փոքրասիական տրիտոն                                       |  1000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|սիրիական սխտորագորտ                                      |  1000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|ե) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`     |           |

|_________________________________________________________|___________|

|հաշամ                                                    |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|իշխան                                                    |  8000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|Սևանի  բեղլու                                            |  2500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|Սևանի  կողակ                                             |  2000 դրամ|

|_________________________________________________________|___________|

|հայկական կարմրակն                                        |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|Քուռի քառթակ                                             |  1500 դրամ|

|_________________________________________________________|___________|

|առաջավորասիական ծական                                    |  1500 դրամ|

._____________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1729-Ն
Որոշում