(ուժը կորցրել է 01.06.12 թվականից` 30.11.11 ՀՕ-288-Ն օրենք)
010.0263.301210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «փախստականի վկայականի» բառերը փոխարինել «կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:
30 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-263-Ն