010.0193.231210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասում «սահմանված տեղեկությունները լրացնում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, տրամադրում հարկ վճարողի հաշվառման համարը, ստորագրում և կնքում է քարտը և» բառերը փոխարինել «տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համարը,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «հաշվետվություններն» բառը փոխարինել «հաշվետվությունները, հաշվեկշիռն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
23 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-193-Ն