040.1452.161110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 995-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) կանոնադրության 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.
i
2) կանոնադրության հետագա դրույթներում, բացառությամբ 19-րդ կետի «բ» ենթակետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել դրանց պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ