Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՈՐՈՇՈՒՄ N 04-Ն

 

28 հոկտեմբերի 2010 թվական

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1 Հավելվածը լրացնել 32.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|32.1|Հաշվապահական հաշվառման և  ֆինանսական       |գլխավոր, 1-ին  |   1|

|    |վարչության պետ, գլխավոր հաշվապահ           |               |    |

._____________________________________________________________________.

 

1.2 Հավելվածը լրացնել 70-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|70. |Ներքին աուդիտի վարչության աուդիտոր         |գլխավոր, 2-րդ  |   3|

._____________________________________________________________________.

 

1.3 Հավելվածի 98-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|98. |Հաշվապահական հաշվառման և  ֆինանսական       |գլխավոր, 2-րդ  |   2|

|    |վարչության ավագ մասնագետ                   |               |    |

._____________________________________________________________________.

 

1.4 Հավելվածի 97-րդ և 99-րդ կետերի «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «առաջատար, 1-ին» բառերը փոխարինել «գլխավոր, 2-րդ» բառերով.

1.5 Հավելվածի 156-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|156.|Հաշվապահական հաշվառման և  ֆինանսական       |առաջատար, 1-ին |   2|

|    |վարչության մասնագետ                        |               |    |

._____________________________________________________________________.

 

1.6 Հավելվածը լրացնել 199-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|199.|Արդարադատության խորհրդի աշխատակազմի կրտսեր |կրտսեր, 1-ին   |   1|

|    |մասնագետ                                   |               |    |

._____________________________________________________________________.

 

1.7 Հավելվածի 152-րդ, 153-րդ, 154-րդ, 155-րդ և 157-րդ կետերի «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «առաջատար, 2-րդ» բառերը փոխարինել «առաջատար, 1-ին» բառերով.

1.8 Հավելվածի 270-րդ կետի «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «կրտսեր, 2-րդ» բառերը փոխարինել «կրտսեր, 1-ին» բառերով.

1.9 Հավելվածի 36-րդ և 148-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
28.10.2010
N 04-Ն
Որոշում