Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ...

100.0018.181010

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        10            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010367

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

17 սեպտեմբերի 2010 թվականի N 18-Ն

i

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ, ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ, ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ, ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել.

i

1) Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից պացիենտների հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացիենտների հաշվառման մատյանների (պետպատվեր, վճարովի ծառայություններ) ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

3) Մեծահասակի ստոմատոլոգիական քարտի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

4) Երեխայի ստոմատոլոգիական քարտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

5) Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացիենտներին տրամադրվող այցելության քարտի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

6) Մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի վարման ուղեցույցը` համաձայն Հավելված 7-ի.

7) Մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի լրացման ուղեցույցը` համաձայն Հավելված 8-ի.

8) Մեծահասակի և երեխայի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական քարտի ձևը` համաձայն N 9 հավելվածի.

9) Մեծահասակի և երեխայի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական քարտի լրացման ուղեցույցը` համաձայն N 10 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.04.11 թիվ 03-Ն հրաման)

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետով հաստատված ձևերը տպագրվում են A5 ֆորմատի տպագրական թղթի վրա: Կազմի վրա կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշանը` պահպանելով սույն կետի պահանջները:

3. Սահմանել, որ հավելված N 4-ով և հավելված 5-ով հաստատված Ձևերի «Բուժման գործընթաց» բաժինը բաղկացած են 6 թերթից:

4. Սահմանել, որ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի ներդրումը իրականացվում է աստիճանաբար, առաջին հերթին այն կիրառելով հետևյալ դեպքերում`

1) առաջին անգամ դիմած և նախկինում ստոմատոլոգիական քարտ չունեցող բնակիչների համար,

2) եթե լրացել են նախկին ստոմատոլոգիական բժշկական քարտի բոլոր էջերը կամ մաշվածության պատճառով այն օգտագործման համար պիտանի չէ,

3) նախկին ստոմատոլոգիական քարտերը կորցրած անձանց համար:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կաբինետների կողմից պացիենտների հաշվառման կարգը, պացիենտների հաշվառման մատյանի, մեծահասակի ստոմատոլոգիական քարտի, երեխայի ստոմատոլոգիական քարտի, պացիենտներին տրամադրվող այցեքարտի ձևերը հաստատելու մասին» N 18-Ն հրամանը:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս:

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգը սահմանում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից (այսուհետ` բժշկական կազմակերպություն) պացիենտների հաշվառման կարգը:

2. Սույն կարգի իմաստով պացիենտ է համարվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություն դիմող ֆիզիկական անձը:

3. Յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն վարում է համարակալված, թելակարված և բժշկական կազմակերպության կնիքով կնքված սույն հրամանի NN 2 և 3 հավելվածներով հաստատված ձևի պացիենտների հաշվառման մատյան:

4. Բժշկական կազմակերպություն խորհրդատվության, հետազոտման կամ բուժման նպատակով մուտք գործող յուրաքանչյուր անձի վերաբերյալ տեղեկությունները հաշվառվում է բժշկական կազմակերպության պացիենտների հաշվառման մատյանում:

5. Բժշկական կազմակերպություն մուտք գործող յուրաքանչյուր պացիենտի համար լրացվում է ստոմատոլոգիական քարտ, որով պացիենտը մտնում է բուժող բժշկի մոտ:

6. Պացիենտի ստոմատոլոգիական քարտը ունի հերթական համար, որը կազմված է ամբողջ թվից և ընթացիկ տարվա տարեթվից:

7. Պացիենտի ստոմատոլոգիական քարտի բժշկական տվյալները լրացվում են բուժող բժշկի կողմից:

8. Պացիենտների հաշվառման մատյանում գրանցելուց և ստոմատոլոգիական քարտ լրացնելուց հետո, պացիենտին տրամադրվում է բժշկական կազմակերպության կնիքով կնքված այցելության քարտ: Այցելության քարտի վրա նշվում է համար, որը համընկնում է պացիենտի ստոմատոլոգիական քարտի համարի հետ: Այցելության քարտում նշվում է պացիենտի հաջորդ այցելության տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, նպատակը, բժշկի անունը և ազգանունը:

9. Պացիենտի` բժշկական կազմակերպություն յուրաքանչյուր այցելության ժամանակ մատենավարման բաժնում այցի վերաբերյալ գրառում է կատարվում պացիենտների հաշվառման մատյանում, իսկ կատարված բժշկական միջամտությունների մասին նշվում է պացիենտի ստոմատոլոգիական քարտում:

10. Բժշկական կազմակերպությունում պացիենտների հաշվառման մատյանը, ստոմատոլոգիական քարտերը, ինչպես նաև պացիենտի անհատական տվյալների և հիվանդության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթերը պահվում են մատենավարման բաժնում` առանձնացված փակ պահարաններում` ապահովելով բժշկական գաղտնիքի պահպանումը:

11. Սույն կարգի պահանջները խախտելու համար բժշկական կազմակերպությունները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

Ձև___

__________________________________________________________________

(ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի

անվանումը)

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

(Պետության կողմից երաշխավորված շրջանակներում իրականացվող բժշկական

օգնության և սպասարկման ծառայությունների համար)

._____________________________________________________________________.

|Հ/հ|Օրը,  |Պացիենտի  |Բնակու- |Սոցիալապես |Բժշկի     |Պացիենտի|Բժշկի |

|   |ամիսը,|անունը,   |թյան    |անապահով և |անունը,   |ստոմատո-|ստորա-|

|   |տարին |ազգանունը,|վայրը,  |/կամ հատուկ|ազգանունը,|լոգիական|գրու- |

|   |      |հայրանունը|հեռախոսի|խմբին      |հայրանունը|քարտի   |թյունը|

|   |      |          |համարը  |պատկանելու |          |համարը  |      |

|   |      |          |        |փաստը      |          |        |      |

|   |      |          |        |հաստատող   |          |        |      |

|   |      |          |        |փաստաթղթի  |          |        |      |

|   |      |          |        |համարը     |          |        |      |

|___|______|__________|________|___________|__________|_______________|

| 1 |   2  |    3     |   4    |     5     |     6    |        7      |

|   |      |          |        |           |          |_______________|

|   |      |          |        |           |          |Ելք     |Մուտք |

|___|______|__________|________|___________|__________|________|______|

|   |      |          |        |           |          |        |      |

|   |      |          |        |           |          |        |      |

|   |      |          |        |           |          |        |      |

|   |      |          |        |           |          |        |      |

._____________________________________________________________________.

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

Ձև___

__________________________________________________________________

(ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի

անվանումը)

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

(վճարովի ծառայությունների համար)

.____________________________________________________________________.

|Հ/հ|Օրը,  |Անունը,   |Բնակության|Բժշկի     |Պացիենտի ստո-|Բժշկի     |

|   |ամիսը,|ազգանունը,|վայրը,    |անունը,   |մատոլոգիական |ստորագրու-|

|   |տարին |հայրանունը|հեռախոսի  |ազգանունը,|քարտի համարը |թյունը    |

|   |      |          |համարը    |հայրանունը|             |          |

|___|______|__________|__________|__________|________________________|

| 1 |   2  |     3    |    4     |     5    |             6          |

|   |      |          |          |          |________________________|

|   |      |          |          |          |Ելք          |Մուտք     |

|___|______|__________|__________|__________|_____________|__________|

|   |      |          |          |          |             |          |

|   |      |          |          |          |             |          |

|   |      |          |          |          |             |          |

.____________________________________________________________________.

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

Ձև___

__________________________________________________________________

(ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի

անվանումը)

__________________________________________________________________

«___» ____________ 20 թ.

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏ N ______

Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________ Սեռը` արական [] իգական []

Բնակության վայրը ____________________________________________________

Հեռախոսի համարը _____________________________________________________

Բնակչության սոցիալապես անապահով և/կամ հատուկ խմբին պատկանելու փաստը հաստատող փաստաթուղթ (պետական պատվեր) ____________________________________

_________________________________________________________________________

Տալիս եմ համաձայնությունս մշակելու իմ ներկայացված անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ _______________________________

(պացիենտի ստորագրությունը)

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    1. ՈՒնեցե՞լ եք արդյոք ալերգիկ դրսևորումներ            Այո       Ոչ

       (եթե այո, նշել ինչից):                             [ ]       [ ]

___________________________________________

    2. Հաճախակի՞ եք ունենում արնահոսություն քթից,         [ ]       [ ]

հեշտությա՞մբ են առաջանում կապտուկներ, երկարատև՞ է

արնահոսությունը վերքերից կամ հեռացված ատամի

ատամնաբնից (ցանկացածի առկայության դեպքում նշել

«այո» և ընդգծել):

3. ՈՒնե՞ք կամ երբևիցե ունեցե՞լ եք ստորև նշված

հիվանդություններից որևէ մեկը.

                                Այո Ոչ                              Այո Ոչ

    Ռևմատիզմ                     [] []  Արյան թերճնշում (հիպոտոնիա)  [] []

    Բորբոքային հոդաբորբ (արթրիտ) [] []  Վահանաձև  գեղձի              [] []

    Սրտի արատ                    [] []  հիվանդություններ

    Սրտամկանի ինֆարկտ            [] []  Նյարդային և  հոգեկան         [] []

    Սրտի վիրահատություն          [] []  խանգարումներ

    Ցավ կրծքավանդակի շրջանում    [] []  Ընկնավորություն (էպիլեպսիա)  [] []

    (ստենոկարդիա)                       Շաքարային դիաբետ             [] []

    Երիկամների հիվանդություններ  [] []  Վարակիչ հիվանդություններ     [] []

    Սակավարյունություն կամ արյան [] []  Նորագոյացություններ          [] []

    այլ հիվ-ներ                         Լյարդաբորբ (հեպատիտ)         [] []

Ստամոքս-աղիքային համակարգի   [] []  Լյարդի այլ հիվանդություններ  [] []

    հիվ-ներ                             Վեներական հիվանդություններ   [] []

    Շնչառական համակարգի          [] []  Մաշկային հիվանդություններ    [] []

հիվանդություններ

    Արյան գերճնշում              [] []

(հիպերտենզիա)

4. ՈՒնե՞ք կամ երբևիցե ունեցե՞լ եք հիվանդություն, որը նշված չէ, Այո Ոչ

       եթե այո, նշեք այն.                                            []  []

___________________________________________________________

5. Կրծքով կերակրու՞մ եք կամ ունե՞ք հղիություն.  Այո [] Ոչ []

Ժամկետները ______________

    Պացիենտի ստորագրությունը _____________      Ամսաթիվ «___» ________20 թ.

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԻՃԱԿԸ

    Բացակայող ատամ - O    ._______________________________________________.

Ոչ ատամնափուտ. ախտ.   |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

- D                   |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Ատամնափուտ - C        |18|17|16|15|14|13|12|11|21|22|23|24|25|26|27|28|

Կակղանաբորբ - P       |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Շուրջատամնաբորբ - Pt  |48|47|46|45|44|43|42|41|31|32|33|34|35|36|37|38|

Արմատ - R             |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Իմպլանտ - I           |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

    Ատամնալիցք - F        ._______________________________________________.

    Ատամնափառ - DP                          Բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը.

    Ատամնաքար - DC                          լավ     []

    Արհեստական պսակ - Cr                    բավարար []

    Ատամների շարժունություն` Io, IIo, IIIo  վատ     []

Հարատամնահյուսվածքի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վիճակը _____________

______________________________________________________________________

______________________________________________________________________

    Կծվածքի տեսակը.                  Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություն.

    Բնականոն [] Ախտաբանական      []  _____________________________________

                հեռադիր (դիստալ) []  _____________________________________

                մոտակա (մեզիալ)  []  _____________________________________

                խորը             []  _____________________________________

                բաց              []  _____________________________________

                խաչաձև           []  _____________________________________

Բժշկի ստորագրությունը ___________________________

ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

«___» _______20 թ. Այցի պատճառը (սուբյեկտիվ տվյալները) _______________

Օբյեկտիվ տվյալները ___________________________________________________

Ախտորոշումը __________________________________________________________

______________________________________________________________________

Բուժումը (բուժման պլանը) _____________________________________________

Բժշկի խորհրդատվության արդյունքում ծանոթացա բուժման գործընթացին և

վճարման կարգին, որոնց համաձայն եմ, որի համար ստորագրում եմ

________________________________

                                          (պացիենտի Ա.Ա., ստորագրությունը)

Հավելված N 5

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

Ձև___

__________________________________________________________________

(ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի

անվանումը)

____________________________________________________________________

«___» ____________ 20 թ.

ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏ N ______

Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________ Սեռը` արական [] իգական []

Բնակության վայրը ____________________________________________________

Հեռախոսի համարը _____________________________________________________

Բնակչության սոցիալապես անապահով և/կամ հատուկ խմբին պատկանելու փաստը հաստատող փաստաթուղթ (պետական պատվեր) ____________________________________

_________________________________________________________________________

Տալիս եմ համաձայնությունս մշակելու ներկայացված իմ երեխայի անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ ___________________________________

(երեխայի օրինական ներկայացուցչի

անունը, ազգանունը, ստորագրությունը)

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    1. ՈՒնեցե՞լ եք արդյոք ալերգիկ դրսևորումներ            Այո       Ոչ

       (եթե այո, նշել ինչից):                             [ ]       [ ]

___________________________________________

    2. Հաճախակի՞ եք ունենում արնահոսություն քթից,         [ ]       [ ]

հեշտությա՞մբ են առաջանում կապտուկներ, երկարատև՞ է

արնահոսությունը վերքերից կամ հեռացված ատամի

ատամնաբնից (ցանկացածի առկայության դեպքում նշել

«այո» և ընդգծել):

3. ՈՒնե՞ք կամ երբևիցե ունեցե՞լ եք ստորև նշված

հիվանդություններից որևէ մեկը.

                                Այո Ոչ                              Այո Ոչ

    Ռևմատիզմ                     [] []  Արյան թերճնշում (հիպոտոնիա)  [] []

    Բորբոքային հոդաբորբ (արթրիտ) [] []  Վահանաձև  գեղձի              [] []

    Սրտի արատ                    [] []  հիվանդություններ

    Սրտամկանի ինֆարկտ            [] []  Նյարդային և  հոգեկան         [] []

    Սրտի վիրահատություն          [] []  խանգարումներ

    Ցավ կրծքավանդակի շրջանում    [] []  Ընկնավորություն (էպիլեպսիա)  [] []

    (ստենոկարդիա)                       Շաքարային դիաբետ             [] []

    Երիկամների հիվանդություններ  [] []  Վարակիչ հիվանդություններ     [] []

    Սակավարյունություն կամ արյան [] []  Նորագոյացություններ          [] []

    այլ հիվ-ներ                         Լյարդաբորբ (հեպատիտ)         [] []

Ստամոքս-աղիքային համակարգի   [] []  Լյարդի այլ հիվանդություններ  [] []

    հիվ-ներ                             Վեներական հիվանդություններ   [] []

    Շնչառական համակարգի          [] []  Մաշկային հիվանդություններ    [] []

հիվանդություններ

    Արյան գերճնշում              [] []

(հիպերտենզիա)

4. ՈՒնե՞ք կամ երբևիցե ունեցե՞լ եք հիվանդություն, որը նշված չէ, Այո Ոչ

       եթե այո, նշեք այն.                                            []  []

___________________________________________________________

___________________________________________________________

Երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը.

___________________________________________________________

Ամսաթիվ «___» ________20 թ.

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԻՃԱԿԸ

    Բացակայող ատամ - O    ._______________________________________________.

Ոչ ատամնափուտ. ախտ.   |        |__|__|__|__|__|__|__|__|__|__|        |

- D                   |        |55|54|53|52|51|61|62|63|64|65|        |

Ատամնափուտ - C        |________|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

Կակղանաբորբ - P       |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Շուրջատամնաբորբ - Pt  |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Արմատ - R             |18|17|16|15|14|13|12|11|21|22|23|24|25|26|27|28|

Ատամնալիցք - F        |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Ատամնափառ - DP        |48|47|46|45|44|43|42|41|31|32|33|34|35|36|37|38|

|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Ատամնաքար - DC        |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|________|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

Ատամների շարժ` Io,    |        |85|84|83|82|81|71|72|73|74|75|        |

IIo, IIIo             |        |__|__|__|__|__|__|__|__|__|__|        |

._______________________________________________.

աա (կպ) ________ աա + ԱԱՀ (կպ + ԿՊՀ) ____________ ԱԱՀ (ԿՊՀ) _______

Հարատամնահյուսվածքի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վիճակը _____________

______________________________________________________________________

______________________________________________________________________

    Կծվածքի տեսակը.                  Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություն.

    Բնականոն [] Ախտաբանական      []  _____________________________________

                հեռադիր (դիստալ) []  _____________________________________

                մոտակա (մեզիալ)  []  _____________________________________

                խորը             []  _____________________________________

                բաց              []  _____________________________________

                խաչաձև           []  _____________________________________

Բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը.

լավ [] բավարար [] վատ []

Բժշկի ստորագրությունը ___________________________

ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

«___» _______ 20 թ. Այցի պատճառը (սուբյեկտիվ տվյալները) ______________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Օբյեկտիվ տվյալները ___________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Ախտորոշումը __________________________________________________________

______________________________________________________________________

Բուժումը (բուժման պլանը) _____________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Բժշկի խորհրդատվության արդյունքում ծանոթացա բուժման գործընթացին և

վճարման կարգին, որոնց համաձայն եմ, որի համար ստորագրում եմ

______________________________________

                                   (երեխայի օրինական ներկայացուցչի անունը,

                                   ազգանունը, ստորագրությունը)

_______________________________________

                                   (երեխայի օրինական ներկայացուցչի անունը,

                                   ազգանունը, ստորագրությունը)

Հավելված N 6

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

Ձև___

__________________________________________________________________

(ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի

անվանումը)

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ N

._____________________________________________________.

|Հ/հ|Այցելության տարին,|Ժամը|Այցելության|Բժշկի անունը,|

|   |ամիսը, ամսաթիվը   |    |նպատակը    |ազգանունը    |

|___|__________________|____|___________|_____________|

|   |                  |    |           |             |

|___|__________________|____|___________|_____________|

|   |                  |    |           |             |

|___|__________________|____|___________|_____________|

|   |                  |    |           |             |

|___|__________________|____|___________|_____________|

|   |                  |    |           |             |

._____________________________________________________.

ՀԻՇԵՑՈՒՄ

Խնդրում ենք Ձեզ բժշկին ներկայանալ սույն թերթիկով. այն անհրաժեշտ է սպասարկման համար:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հավելված N 7

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ուղեցույցը սահմանում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի (այսուհետ` ստոմատոլոգիական քարտ) վարման գործընթացը` ներառյալ դրանց տրամադրումը, պահպանումը, շրջանառությունը բժիշկ-մասնագետների մոտ և վերադարձը մատենավարման (գրանցման) բաժին:

2. Ստոմատոլոգիական քարտը ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից վարվող պացիենտի անհատական և առողջական տվյալների գրանցման բժշկական փաստաթուղթն է:

II. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

3. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալու նպատակով բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի կողմից ներկայացված անձնական տվյալների հիման վրա մատենավարի կողմից պացիենտի համար բացվում է ստոմատոլոգիական քարտ:

4. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալու նպատակով ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն այցելած ստոմատոլոգիական բժշկական քարտ ունեցող պացիենտը մատենավարին հայտնում է իր և սպասարկող բժշկի անունը, ազգանունը:

5. Մատենավարը.

1) կատարում է համապատասխան գրառում պացիենտների հաշվառման մատյանում, լրացնում է ստոմատոլոգիական պացիենտի այցելության քարտը, որը հետագայում կարող է լրացվել նաև բժշկի կողմից: Ստոմատոլոգիական պացիենտի այցելության քարտը պահվում է պացիենտի մոտ` մինչ բուժման գործընթացի ավարտը,

2) պացիենտին հայտնում է բժշկի կաբինետի համարը,

3) պացիենտի ստոմատոլոգիական քարտը հանձնում է համապատասխան կաբինետի բժշկին,

4) պացիենտի առողջական անբավարար վիճակի դեպքում` կանչում է պացիենտին սպասարկող բուժքրոջը նրան բժշկի մոտ ուղեկցելու համար: Այդ դեպքում պացիենտի ստոմատոլոգիական քարտը և ստոմատոլոգիական պացիենտի այցելության քարտը հանձնում է բուժքրոջը:

6. Ստոմատոլոգիական քարտը առձեռն չի տրվում պացիենտին:

7. Անհրաժեշտության դեպքում, պացիենտի դիմումի համաձայն, նրան տրամադրվում է քաղվածք ստոմատոլոգիական քարտից:

8. Այն դեպքում, երբ նախկին ստոմատոլոգիական քարտի բոլոր էջերը լրացված են լինում կամ մաշվածության պատճառով ստոմատոլոգիական քարտը պիտանի չէ, ապա այս դեպքում նոր բացված ստոմատոլոգիական քարտը կցվում է նախորդ ստոմատոլոգիական քարտին, իսկ նոր բացված ստոմատոլոգիական քարտը համարակալելիս նախ նշվում է նախկին ստոմատոլոգիական քարտի համարը, այնուհետև դրվում է կոտորակ, հետո` տարեթիվը, նորից կոտորակ, իսկ հետո գրվում է հերթական անգամ բացվող ստոմատոլոգիական քարտի թիվը:

III. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

9. Ստոմատոլոգիական քարտերը պահպանվում են ստոմատոլոգիական բժշկական կազմակերպության մատենավարման (գրանցման) բաժնում, այդ նպատակով առանձնացված գրապահարաններում (գրադարակներ):

10. Գրապահարանները (գրադարակներ)`

1) համարակալվում և նշագրվում են բժիշկների անունով: Յուրաքանչյուր համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակում) պահվում են տվյալ բժշկի կողմից սպասարկվող պացիենտների ստոմատոլոգիական քարտերը.

2) կամ, համարակալվում և նշագրվում են այբբենական կարգով: Համարակալված և նշագրված գրապահարանում (գրադարակ) պացիենտների ստոմատոլոգիական քարտերը դասավորվում են ըստ պացիենտների ազգանունների:

11. Ստոմատոլոգիական քարտերի շրջանառությունը հսկելու նպատակով, մատենավարման (գրանցման) բաժնում պահվում է սահմանված ձևի պացիենտի հաշվառման մատյան, որում գրանցվում են յուրաքանչյուր օրվա ընթացքում մատենավարման (գրանցման) բաժնից դուրս եկած ստոմատոլոգիական քարտերի շարժը` ըստ դրանք ստացող բժիշկների:

IV. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՈՒՄԸ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ

12. Ստոմատոլոգիական քարտը բժշկի կողմից լրացվում է պացիենտի այցի ընթացքում:

13. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում բժիշկը կամ բուժքույրը ստոմատոլոգիական քարտը կամ քարտերը ստորագրությամբ (պացիենտի հաշվառման մատյանում) վերադարձնում են մատենավարման (գրանցման) բաժին:

V. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԿԱՄ ՆՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄՈՏ ԲՈՒԺՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՕԺԱՆԴԱԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԻՍ

14. Պացիենտին նույն կազմակերպության ներսում այլ մասնագետի մոտ բուժման, խորհրդատվության կամ օժանդակ հետազոտության ուղեգրելիս ուղեգրող բժիշկը ստոմատոլոգիական քարտը հանձնում է բուժքրոջը, որն ուղեկցում է պացիենտին համապատասխան մասնագետի մոտ:

15. Այցի ընթացքում բժիշկը կամ հետազոտություն իրականացնող մասնագետը ստոմատոլոգիական քարտում լրացնում է բուժման, խորհրդատվության կամ հետազոտման արդյունքները: Այցի ավարտից հետո տվյալ մասնագիտական/ախտորոշիչ կաբինետի բուժքույրը ստոմատոլոգիական քարտը վերադարձնում է ուղեգրող բժշկին:

16. Այլ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ բուժման, խորհրդատվության կամ հետազոտման ուղեգրելիս ստոմատոլոգիական քարտը համապատասխան մասնագետի մոտ չի ուղարկվում: Կատարված միջամտության մասին ստացված տեղեկանքը կամ հետազոտության արդյունքները փակցվում են ստոմատոլոգիական քարտում:

Հավելված N 8

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ուղեցույցը սահմանում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխայի ստոմատոլոգիական քարտի (այսուհետ` ստոմատոլոգիական քարտ) լրացման կարգը:

II. ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2. Ստոմատոլոգիական քարտի «արձանագրային տեղեկություններ» բաժինը (առաջին էջ) լրացնում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված սուբյեկտի մատենավարը` առաջին անգամ պացիենտին քարտ տրամադրելիս:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընդգրկված քաղաքացիները մատենավարին պետք է ներկայացնեն անձնագրի և հատուկ կարգավիճակը հաստատող փաստաթղթի բնօրինակներն ու պատճենները: Օրթոպեդիկ բժշկական օգնության և սպասարկման իրականացման դեպքում, եթե պացիենտի հաշվառման վայրը չի համապատասխանում բնակության վայրին, ապա պացիենտը ներկայացնում է տեղեկանք փաստացի բնակության վայրի վերաբերյալ: Տեղեկանքը և փաստաթղթերի պատճենները մատենավարը փակցնում է ստոմատոլոգիական քարտում:

III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4. Ստոմատոլոգիական քարտի «Տեղեկություններ առողջության վերաբերյալ» բաժնում պացիենտը մատենավարի մոտ լրացնում է իր «հիվանդության պատմությունը» և ստորագրում վերջում, որի շնորհիվ բժիշկը ստանում է տեղեկատվություն պացիենտի կրած և ուղեկցող հիվանդությունների, օգտագործվող դեղերի վերաբերյալ, որը անհրաժեշտ է հետագա հետազոտման և բուժման գործընթացի իրականացման համար:

5. Չլրացված հարցերի դեպքում բուժքույրը կրկնակի հարցադրման միջոցով օգնում է պացիենտին լրացնելու բաց թողնված հարցերը:

6. Ստոմատոլոգիական քարտի «Տեղեկություններ առողջության վերաբերյալ» բաժինը լրացնելու համար բուժքույրը կարող է օգնել տարեցներին կամ անձանց, ովքեր ինքնուրույն չեն կարող լրացնել այն:

7. Այն բոլոր դեպքերում, երբ պացիենտը հրաժարվում է բուժքրոջը տեղեկացնել իր բոլոր հիվանդությունների մասին, բժիշկն ինքն է լրացնում պացիենտի ստոմատոլոգիական քարտը:

8. Սույն հրամանի N 4 և N 5 հավելվածներով հաստատված մեծահասակի ստոմատոլոգիական քարտի և երեխաների ստոմատոլոգիական քարտի «Տեղեկություններ առողջության վերաբերյալ» բաժնի 4-րդ կետը լրացնելիս ներկայացվում է տեղեկություն օգտագործվող դեղերի վերաբերյալ:

9. Պացիենտի առողջության մասին ստացված տեղեկությունները հանդիսանում են բժշկական գաղտնիք:

10. «Հիվանդության պատմությունը» նորացվում է առնվազն երեք տարին մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` նաև ավելի հաճախ:

IV. ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԻՃԱԿԸ

11. «Բերանի խոռոչի վիճակը» բաժինը լրացվում է բուժող բժշկի կողմից` մանրակրկիտ կլինիկական (զննում, թակում, զոնդավորում, շոշափում), անհրաժեշտության դեպքում նաև օժանդակ (ջերմախտորոշում, էլեկտրաախտորոշում, ռենտգեն ախտորոշում և այլն) հետազոտություն իրականացնելուց հետո:

V. ԱՅՑԻ ՊԱՏՃԱՌԸ (ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՏՎՅԱԼՆԵՐ)

12. «Այցի պատճառը (սուբյեկտիվ տվյալներ)» բաժինը լրացնում է բուժող բժիշկը` պացիենտի այցելության ժամանակ:

13. Այս բաժնում մանրակրկիտ կերպով լրացվում են պացիենտի կողմից ներկայացված գանգատները (օրինակ` ցավի բնույթը, տևողությունը, հիվանդության առաջացման պատճառները և այլն), այցի պատճառը:

VI. ՕԲՅԵԿՏԻՎ ՏՎՅԱԼՆԵՐ

14. «Օբյեկտիվ տվյալներ» բաժինը լրացնում է բուժող բժիշկը` պացիենտի այցելության ժամանակ:

15. Այս բաժնում մանրակրկիտ կերպով լրացվում են կլինիկական (զննում, թակում, զոնդավորում, շոշափում), անհրաժեշտության դեպքում նաև օժանդակ (ջերմախտորոշում, էլեկտրաախտորոշում, ճառագայթային ախտորոշում և այլն) հետազոտության այն արդյունքները, որոնք անհրաժեշտ եմ վերջնական ախտորոշման համար:

16. Յուրաքանչյուր այցելության ժամանակ պարտադիր կարգով նշվում են պացիենտի կենսական կարևոր ցուցանիշերը` զարկերակային ճնշումը, անոթազարկը, մարմնի ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը:

17. Միևնույն հիվանդության/դեպքի կապակցությամբ կրկնակի և/կամ շարունակական այցերի վերաբերյալ գրառումները կարող են կատարվել կրճատ ձևաչափով` գրանցելով դեպքի առաջխաղացումը արձանագրող առավել էական և անհրաժեշտ տեղեկությունները:

VII. ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

18. «Ախտորոշում» բաժինը լրացնում է բուժող բժշկը:

19. Հիմք ընդունելով «Այցի պատճառը (սուբյեկտիվ տվյալներ)» և «Օբյեկտիվ տվյալներ» բաժիններում կատարված գրառումները, բժշկի կողմից դրվում է վերջնական ախտորոշում, որն գրանցվում է այս բաժնում:

20. Յուրաքանչյուր հերթական գրառման ժամանակ պետք է նշվի ախտորոշումը:

VIII. ԲՈՒԺՈՒՄ (ԲՈՒԺՄԱՆ ՊԼԱՆ)

21. «Բուժում (բուժման պլան)» բաժնում տվյալները լրացնում է բուժող բժշկը:

22. Գրանցվում են պացիենտի ստոմատոլոգիական բուժման (բուժման պլանի) վերաբերյալ ամփոփ տվյալները:

23. Յուրաքանչյուր հերթական գրառման մեջ նշվում է բուժման ընթացքը` հստակ նշելով նշանակված դեղերի դեղաձևերը, դեղաչափերը, ընդունման կարգը և տևողությունը:

24. Առանձին դեպքերում նշում է կատարվում պացիենտի կենսակերպի վերաբերյալ տրված խորհրդատվության (սննդակարգ, ծխել, ֆիզիկական ակտիվություն և այլն) մասին:

25. Առանձին դեպքերում կատարվում է նշում տրվող անաշխատունակության թերթիկի և հաջորդ այցի վերաբերյալ:

Հավելված N 9

i

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ-ի սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

Ձև

____________________________________________________________________

(ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի

____________________________________________________________________

անվանումը)

«____» ______________ 201 թ.

ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՔԱՐՏ N _____

Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________Սեռը` արական [] իգական []

Բնակության վայրը ____________________________________________________

Հեռախոսի համարը _____________________________________________________

ՈՒղեգրող բժշկական հաստատության կամ բժշկի տվյալները __________________

_____________________________________________________________________

Բնակչության սոցիալապես անապահով և/կամ հատուկ խմբին պատկանելու փաստը հաստատող փաստաթուղթ (պետական պատվեր) ____________________________________

_____________________________________________________________________

Տալիս եմ համաձայնությունս մշակելու իմ ներկայացված անհատական տվյալները` օրենքով սահմանված անհատական տվյալների պաշտպանության նորմերին համապատասխան, որի համար ստորագրում եմ _________________________________________________

(երեխայի օրինական ներկայացուցչի անունը,

ազգանունը, ստորագրությունը)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    1. Ծնվել է. ժամանակին        []        ժամանակից շուտ   []

Մինչև մեկ տարեկանը երեխայի կերակրման ձևը.

    Բնական                       []

    Արհեստական` _______ ամսից    []

    Խառը                         []

Առաջին կաթնատամների ծկթման սկիզբը` ____________ ամսականում

Առաջային մշտական ատամների ծկթման սկիզբը` _________ տարեկանից

Կեցվածքի խանգարում __________________________________________________

_____________________________________________________________________

Այլ _________________________________________________________________

_____________________________________________________________________

2. Բուժվե՞լ եք նախկինում (եթե այո, նշել երբ և բուժման տևողությունը).

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

3. Պացիենտի կամ երեխայի օրինական ներկայացուցչի գանգատները.

    Միջատամնային տարածությունների առկայություն     []

    Թեք ատամների առկայություն                      []

    Դեմքի անհամաչափություն                         []

    Չգոհացնող կողապատկեր (պրոֆիլ)                  []

    Շրթունքների հպման բացակայություն               []

    Խոսքի խանգարում                                []

    Ձայներ կամ ցավ ՔՍԾՀ-ի շրջանում                 []

    Ծամողական ֆունկցիայի անբավարարություն          []

Այլ գանգատներ _______________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

1. Կլինիկական հետազոտություն.

1.2. Դեմքի բնութագիրը.

Դեմքի լայնություն (zy - zy _____________մմ)

Դեմքի բարձրություն (n-me _____ մմ, n-sn ______ մմ)

Կողապատկերի ձևը.

    ՈՒղիղ                    []

    ՈՒռուցիկ                 []

    Գոգավոր                  []

Վերին շրթունքի դիրքը.

    Նորմա                    []

    Արտացցված                []

    Ներս ընկած               []

Ստորին շրթունքի դիրքը.

    Նորմա                    []

    Արտացցված                []

    Ներս ընկած               []

Վերին շրթունքի և վերին կտրիչների միջև եղած տարածությունը հանգստի վիճակում` ____ մմ

Ժպտալու ժամանակ լնդերի մերկացման աստիճանը` __________ մմ

Ատամնածնոտային անկանոնությունների արտաբերանային արտահայտվածությունը

    դեմքի փափուկ հյուսվածքները քողարկում են []   չեն քողարկում    []

    Կզակ` նորմա  []   արտահայտված           []   հարթված          []

                      շեղված դեպի աջ        []   շեղված դեպի ձախ  []

Այլ _________________________________________________________________

1.3. Լեզվի և շրթունքների սանձիկների վիճակը _________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

1.4. Ատամների անկանոնություններ

._____________________________________________________________________.

|Գույնի           |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Ձևի              |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Դիրքի *          |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Ծկթման           |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|ժամկետների**     |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Քանակի ***       |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Վ/ծ ատամներ      |սաղմ|  |  |55|54|53|52|51|61|62|63|64|65|  |  |սաղմ|

|                 |18  |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|28  |

|                 |    |17|16|15|14|13|12|11|21|22|23|24|25|26|27|    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Ս/ծ ատամներ      |48  |47|46|45|44|43|42|41|31|32|33|34|35|36|37|38  |

|                 |սաղմ|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|սաղմ|

|                 |    |  |  |85|84|83|82|81|71|72|73|74|75|  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Քանակի * * *     |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Ծկթման ժամկետների|    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|* *              |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Դիրքի *          |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Ձևի              |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

|_________________|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|____|

|Գույնի           |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |    |

._____________________________________________________________________.

* - V - վեստիբուլյար, O - օրալ, D - դիստալ, M - մեզիալ,

S - սուպրապոզիցիա, I - ինֆրապոզիցիա, T - տորտոանոմալիա,

TP - տրանսպոզիցիա, Pt - պրոտրուզիա, Rt - ռետրուզիա * * - R - ռետենցիա,

P - պերսիստենտ, E - վաղաժամ հեռացում * * * - PA - առաջնային ադենտիա,

SA - երկրորդային ադենտիա, SC - գերկոմպլեկտային

1.5. Ատամնաշարերի ձևեր

Վ/Ծ ______________________

    ._.        ._.        ._.                  Ս/Ծ ______________________

|_|        |_|        |_|

    ._.        ._.        ._.

V-աձև  Սեղանաձև  Եռանկյունաձև

    ._.          ._.

|_|          |_|

    ._.          ._.

Թամբաձև   Անհամաչափ

1.6. Ատամների հարաբերակցություն

Վեցերորդ ատամների հարաբերակցությունը.

    Աջից` դաս.    I []   II [] (ենթադաս I []  II [])  III []

Ձախից` դաս.   I []   II [] (ենթադաս I []  II [])  III []

Վեցերորդ ատամների հպման անհամապատասխանության չափը` աջից _______ մմ, ձախից _____ մմ

Ժանիքների հարաբերակցությունը` աջից (դաս - I [], II [], III []), ձախից (դաս - I [], II [], III [])

Սագիտալ ճեղք (overjet) __________ մմ

ՈՒղղահայաց վերածածկ (overbite) ___________ մմ

Կողմնային ուղղահայաց դիզօկլյուզիա` [] ______________ ատամների շրջանում

Խաչաձև օկլյուզիա` միակողմանի (աջ [], ձախ []), երկկողմանի []

Միջին գիծ` վ/ծ - շեղված դեպի աջ _______ մմ, դեպի ձախ _______ մմ

ս/ծ - շեղված դեպի աջ _______ մմ, դեպի ձախ _______ մմ

Այլ _________________________________________________________________

1.7. ՔՍԾՀ-ի և ծամողական մկանների մորֆոֆունկցիոնալ վիճակը.

Բերանի բացում` նորմա [], շեղումով դեպի _________

Բերանի փակում` նորմա [], շեղումով դեպի _________

Ս/Ծ շարժումները` ուղղահայաց ___________ մմ, պրոտրուզիվ ___________ մմ

դեպի ձախ ___________ մմ, դեպի աջ ___________ մմ

    Ձայներ քունքստործնոտային հոդում`   աջից    ձախից    չկա  []

    Բերանը բացելու ժամանակ     ___________     ___________

    Բերանը փակելու ժամանակ     ___________     ___________

    Կրեպիտացիա                 ___________     ___________

Ցավի զգացողություն ծամող մկանների շրջանում շոշափման ժամանակ.

այո (նշել տեղակայումը) [] _____________________________________, ոչ []

Լեզվի ֆունկցիան` նորմա [], շեղումով [] ______________________________

1.8. Վատ սովորություններ և այլ նշումներ _____________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

2. Հարկլինիկական հետազոտություն.

2.1. Ծնոտների գիպսե մոդելների վերլուծություն (խառը կծվածքի շրջանում Tanaka և Jօհnsօn -ի վերլուծություն, 1974).

Ատամների մեզիոդիստալ չափերի գումարը` 16-26 _________մմ

Վերին ատամնաշարի լոնգիտուդինալ երկարությունը` 16-26 ________մմ

Տարբերությունը _____________մմ

Ատամների մեզիոդիստալ չափերի գումարը 36-46 _________մմ

Ստորին ատամնաշարի լոնգիտուդինալ երկարությունը 36-46 ________մմ

Տարբերությունը _____________մմ

Սիմետրոսկոպիայի տվյալները ____________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

2.2. Ռենտգենոգրամմաների ցեֆալոմետրիկ վերլուծություն.

Ծնոտների ոսկրերի կմախքային հարաբերակցությունը` դաս I [], II [], III []

Ստորին կտրիչների դիրքը.

    Բավարար          []

    Պրոտրուզիա       []

    Ռետրուզիա        []

Ծնոտների աճի տեսակը.

    Չեզոք            []

    ՈՒղղահայաց       []

    Հորիզոնական      []

Օրթոպանտոմոգրամմայի և ձեռքի դաստակի ռենտգենոլոգիական հետազոտությունը.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

2.3. Լրացուցիչ հետազոտություններ______________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ախտորոշում ___________________________________________________________

Բուժում (բուժման նպատակը և պլանը) ___________________________________

Ռետենցիոն շրջանի պլան ________________________________________________

(9-րդ հավելվածը լրաց. 12.04.11 թիվ 03-Ն հրաման)

Հավելված N 10

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ-ի սեպտեմբերի 17-ի

N 18-Ն հրամանի

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ուղեցույցը սահմանում է օրթոդոնտիկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից օրթոդոնտիկ քարտի լրացման կարգը:

2. Օրթոդոնտիկ քարտը հանդիսանում է մեծահասակի կամ երեխայի ստոմատոլոգիական քարտին (այսուհետ` ստոմատոլոգիական քարտ) կից փաստաթուղթ: Օրթոդոնտիկ քարտի համարը պետք է համապատասխանի ստոմատոլոգիական քարտի համարին: Այն լրացվում է միայն ստոմատոլոգիական քարտի «Արձանագրային տեղեկություններ», «Տեղեկություններ առողջության վերաբերյալ», «Բերանի խոռոչի վիճակը» բաժինները լրացնելուց հետո:

II. ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3. Օրթոդոնտիկ քարտի «արձանագրային տեղեկություններ» բաժինը (էջ առաջին) լրացնում է բժշկական հաստատության մատենավարը:

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4. Օրթոդոնտիկ քարտի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնի 1-ին և 2-րդ կետերը լրացնում է բժշկական հիմնարկի մատենավարը:

5. Այս բաժնի 3-րդ կետը մանրակրկիտ կերպով լրացնում է բժիշկ-օրթոդոնտը` համաձայն պացիենտի կողմից ներկայացված գանգատների (այցի պատճառը), ինչպես նաև իր (բժշկի) կողմից հայտնաբերված դիմածնոտային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների:

IV. ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

6. Այս բաժինը լրացնում է բժիշկ-օրթոդոնտը` պացիենտի այցելության ժամանակ:

7. «Կլինիկական հետազոտություն» ենթաբաժինը լրացվում է պացիենտի դեմքի, կզակի, սանձիկների, ատամնաշարերի, քունքստործնոտային հոդի հետազոտությունների արդյունքում:

8. «Հարկլինիկական հետազոտության» ենթաբաժինը լրացվում է պացիենտի ատամնաշարերի գիպսե տիպարների և ցեֆալոմետրիկ ռենտգենոգրամմաների (օրթոպանտոմոգրամմա, տելեռենտգենոգրամմա) հետազոտությունների, հարկ եղած դեպքում այլ հետազոտման մեթոդների իրականացման արդյունքում:

V. ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

11. «Բուժման գործընթաց» բաժինը լրացնում է բուժող բժիշկը:

12. Հիմք ընդունելով պացիենտի կողմից ներկայացված գանգատները և պացիենտի հետազոտության արդյունքները, բժիշկ-օրթոդոնտի կողմից դրվում է վերջնական ախտորոշում, ձևակերպվում է բուժման նպատակը և կազմվում է գործողությունների պլանը, որից հետո, անհրաժեշտության դեպքում պացիենտի մասնակցությամբ ընտրվում և նշվում է օրթոդոնտիկ բուժիչ սարքավորումների տեսակը:

13. Հաշվի առնելով օրթոդոնտիկ պացիենտի կլինիկական և հարկլինիկական տվյալները բուժումից առաջ և բուժումից հետո` կազմվում է հետբուժական (ռետենցիոն) շրջանի պլան, մանրամասն տեղեկացնելով պացիենտին ապագա անհրաժեշտ այցելությունների մասին:

14. Հետագա ընթացքի գրառումները կատարվում են մեծահասակի կամ երեխայի ստոմատոլոգիական քարտում:

15. Օրթոդոնտիկ բուժման ախտորոշման և պլանավորման գործընթացում օգտագործվող ծնոտների տիպարները (մոդելներ) և ռենտգենաբանական հետազոտության տվյալները պետք է պահվեն մինչև բուժման ավարտը:

(10-րդ հավելվածը լրաց. 12.04.11 թիվ 03-Ն հրաման)

pin
Առողջապահության նախարարություն
17.09.2010
N 18-Ն
Հրաման